Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԱՇԽԱՐՀ


Առանց աջակցության իրավունքի

Համավարակի պայմաններում Վաշինգտոնը նոր սանկցիաներ է կիրառում Իրանի նկատմամբ

Այսօր, երբ կորոնավիրուսը թափառում է մեր մոլորակի վրա՝ փնտրելով իր զոհերին, մարդկության հիմնական խնդիրը պետք է լինի միասնական ուժերով պայքարել դրա դեմ՝ մի կողմ թողնելով քաղաքականությունն ու դիվանագիտությունը, նրանց պարտադրած խաղերն ու ոչ բոլոր դեպքերում բարոյական որոշումները։ Բայց ահա շատերը չէ, որ միավորվեցին։ ԱՄՆ-ը, օրինակ, միջազգային շուկայում իր ազղեցությունն ավելի ուժեղացնելու համար նոր սանկցիաներ է կիրառում Թեհրանի նկատմամբ, որտեղ կորոնավիրուսի բռնկման պայմաններում բժշկական սարքավորումները պարզապես չեն բավարարում։ Իրանը այն երկրների եռյակում է, որտեղ այդ ինֆեկցիոն հիվանդությունից մահացության մակարդակը շատ բարձր է։ Սակայն իրավիճակը, ինչպես տեղեկացնում է «Իզվեստիան», կարող է ավելի բարդանալ, որովհետեւ սահմանափակումների պատճառով Թեհրանը չի կարողանում դեղորայք գնել արտասահմանում։ Պանդեմիայի պայմաններում ամերիկացիներին անազնիվ խաղի մեջ մեղադրել է նաեւ Գերմանիան։ Թրամփը փորձել է գնել գերմանական «CureVac» դեղագործական ընկերության գիտնականներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատրաստուկ էին ստեղծում։ Գերմանական իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին եվրաատլանտյան համերաշխության խախտման մեջ։ Նրանց զայրացրել էր հատկապես այն, որ ամերիկացիները ոչ մեկի հետ չէին պատրաստվում կիսել ապագա պատրաստուկը։
«ԱՄՆ—ի անմարդկային ու անօրինական սանկցիաները խանգարում են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը, այդ թվում՝ նաեւ այլ երկրներում, վնաս են հասցնում իրանցիների եւ այլ երկրների բնակիչների առողջությանն ու կյանքին։ Այլ խոսքերով՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ—ը փորձում է երկրի ներսում զսպել վիրուսի տարածումը, օգնում է նրա տարածմանը արտասահմանում՝ խարխլելով տուժած եւ պանդեմիայի դեմ պայքարել փորձող երկրների պրոֆեսիոնալ հնարավորությունները»,–այսպիսի հաղորդագրություն է տարածել ՄԱԿ—ում Իրանի մշտական առաքելությունը։ Թեհրանը միջազգային հանրությանը խնդրել է ԱՄՆ—ին կոչ անել՝ վերացնելու արգելքները։ Փաստաթղթում նշվում է, որ Վաշինգտոնի կողմից Իրանի եւ որոշ այլ երկրների դեմ ներդրված սահմանափակող միջոցները «վնաս են հասցնում ոչ միայն երկրների առեւտրական ու տնտեսական հետաքրքրություններին, այլեւ քաղաքացիների կյանքին»։
Մշտական առաքելությունը բացատրել է, որ գրեթե երկու տարի առաջ ներդրված ամերիկյան սանկցիաների պատճառով իրանական իշխանությունները գործնականում զրկված են ժամանակին արտասահմանում դեղորայք ու բժշկական սարքավորումներ գնելու հնարավորությունից։ «Իսկ դա լրջորեն խարխլում է մեր ազգային ջանքերն այդ հիվանդության դեմ պայքարում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է «Foreign Policy»—ն, շատ մթերքներ, անհրաժեշտ դեղորայք ու ախտահանող միջոցներ արտադրվում են հենց Իրանում, սակայն դրանց արտադրության համար անհրաժեշտ են ներմուծվող բաղադրիչներ։ Բացի այդ, արտասահմանյան շատ ընկերություններ պարզապես վախենում են համագործակցել Իրանի հետ՝ վախենալով հայտնվել ԱՄՆ—ի սանկցիաների տակ։
Պանդեմիան Իրանում ավելի ու ավելի սարսափելի մասշտաբներ է ձեռք բերում։ Վերջին տեղեկություններով՝ այդ երկրում 18400—ից ավելի հիվանդ կա, ավելի քան 1200 մարդ մահացել է։ Թե ինչպես կզարգանա իրավիճակը, կանխատեսելը բարդ է։
Իրանում կորոնավիրուսը չի խնայում ոչ խորհրդարանին, ոչ կառավարությանը։ Մեջլիսի շատ պատգամավորներ կարանտինի մեջ են, վարակվել են առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ու կանանց եւ ընտանիքների գործերով Իրանի փոխնախագահ Մասումե Էբտեկարը։
Իրանի նախագահ Ռոուհանին նշել է, որ երկու տարուց էլ պակաս ժամանակում ամերիկյան սահմանափակումներն իրանական տնտեսությանը մոտ 200 մլրդ դոլարի վնաս են հասցրել։ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի խոսքերով՝ ԱՄՆ—ի կառավարությունը «պատժում է իրանական ժողովրդին, այդ թվում՝ հումանիտար ապրանքների գնման սահմանափակումների միջոցով»։
Մարտի սկզբին ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Թեհրանին վիրուսի տարածման դեմ պայքարում օգնելու պատրաստակամության մասին, եթե Իրանն ընդունի իր առաջարկը։ Իրանական իշխանությունները հրաժարվեցին։ Իսլամական Հանրապետության ԱԳՆ—ն առաջարկը ծիծաղելի որակեց՝ ամերիկյան իշխանությունների հայտարարությունը համարելով «քաղաքական խաղի տարր»։ «Եթե դուք ճշմարտությունն եք ասում, հանեք սանկցիաները գոնե դեղորայքի վրայից։ Դա կլինի առաջին քայլը»,–այսպես արձագանքեց նախագահ Ռոուհանին։
Պանդեմիայի դեմ պայքարելու համար անկյուն քշված Իրանն իր պատմության մեջ առաջին անգամ դիմեց Միջազգային վալյուտային հիմնադրամին՝ 5 մլրդ դոլար վարկ ստանալու համար։ Սակայն դա հնարավոր չէ առանց ֆինանսական կազմակերպության ամենաազդեցիկ անդամի՝ ԱՄՆ—ի։ Թեհրանը, ի դեպ, հույս էլ չունի, որ կստանա վարկը։ ԱՄՆ—ը միայն ուժեղացնում է ճնշումը՝ դա պատճառաբանելով Իրանի ատոմային ծրագրով։ Մարտի 18—ին ամերիկյան իշխանությունները սանկցիաներ են կիրառել 9 ընկերության եւ իրանցի 3 գիտնականի դեմ, որոնք, իբր, պատասխանատու են 2004 թ. իրանական ատոմային ծրագրի զարգացման համար։
Ամերիկյան վարչակազմի գործողությունները քննադատել է սենատոր Բեռնի Սանդերսը։ «Մենք հոգատար երկիր ենք, ուստի անհրաժեշտ է չեղարկել բոլոր, այդ թվում՝ ֆինանսական սանկցիաները, որոնք Իրանին խանգարում են՝ դիմակայելու այս ճգնաժամին»,–թվիթերյան իր էջում գրել է սենատորը, որը կարող է Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու դառնալ նոյեմբերին կայանալիք ընտրություններում։
Մեծ Բրիտանիան, իր հերթին, փորձում է համոզել ամերիկյան կառավարությանը՝ հանելու սանկցիաները։ Սակայն ԱՄՆ—ը դժվար թե նման քայլ կատարի. Վաշինգտոնը չի վստահում Թեհրանին՝ կարծելով, որ «իրանական էլիտան ավելի շուտ այդ գումարը կծախսի ինչ—որ թշնամական բանի համար»։
ԱՄՆ—ը կարծում է, որ Թեհրանի վրա առավելագույն ճնշման միջոցով կհասնի այն բանին, որ Թեհրանի քաղաքական ռեժիմն սկսի թուլանալ եւ, երկրում անկայունությունից խուսափելու համար, զիջումներ կանի Նահանգներին։
Թեհրանի՝ միջազգային հանրությանն ուղղված խնդրանքին առաջինը աջակցել են Մոսկվան ու Պեկինը։ «ԱՄՆ—ին վճռականորեն կոչ ենք անում նայել ճշմարտության աչքերին եւ ընդունել որոշում սահմանափակումներն անհապաղ հանելու մասին, որոնք հարվածում են Իրանում մարդու հիմնարար իրավունքներին»,–արձագանքել են ռուսաստանյան ԱԳՆ—ում։
Պեկինում հայտարարել են, որ «Իրանի դեմ միակողմանի սանկցիաների պահպանումը միայն սրում է իրավիճակը», ինչպես նաեւ կոչ են արել անհապաղ հանել Իրանի դեմ սանկցիաները՝ Իրանի տնտեսությանն ու իրանցիներին հետագա վնաս հասցնելուց խուսափելու համար։
Պատրաստեց
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

24-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO