Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԱՇԽԱՐՀ


Աշխարհը թեւակոխել է վերադասավորումների շրջան

Կշահեն ժամանակին արդիականացող պետություններն ու հասարակությունները

Աշխարհաքաղաքական առումով թեւակոխում ենք նոր փուլ՝ տեղի են ունենում վերադասավորումներ, ձեւավորվում է նոր աշխարհ, իսկ թե ինչպիսին կլինի այն կորոնավիրուսից հետո, դժվար է ասել հարափոփոխ պայմաններում։ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս գործող միջազգային համակարգն անկատար էր, իսկ այսօր այն գրեթե չի էլ գործում։ Մեկ բան, սակայն, հստակ է, որ համավարակն ամենաշատը վնաս է հասցնելու փոքր ու միջին պետություններին, մինչդեռ մեծ պետությունների հնարավորությունները շատ են, եւ նրանք ավելի հեշտ դուրս կգան ստեղծված իրավիճակից։ Համավարակը ցույց տվեց, թե որքան կազմակերպված է Չինաստանը եւ որքան արդյունավետ է կարողանում համախմբել մարդկային ու մյուս ռեսուրսները։
Ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ աշխարհի ինքնամեկուսացումը սիրիական ճգնաժամի վրա։ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ստեղծված պայմաններում Սիրիան փաստացի մեկուսացվել է ԱՄՆ—ի, ԵՄ—ի, Թուրքիայի կողմից, ինչը մի կողմից՝ ծանր է երկրի տնտեսության համար, մյուս կողմից՝ հնարավորություն է ընձեռում ավելի հեշտ պաշտպանվել կորոնավիրուսից։ «Դրա շնորհիվ այն տարածքներում, որոնք Բաշար Ասադի կառավարման ներքո են, կարծես, ոչ մի դեպք չի արձանագրվել։ Ինչ վերաբերում է Սիրիայի վերականգնմանը, ապա արդեն հաղորդագրություններ կան, որ երկիրը վերականգնվում է այն կորուստներից, որ ունեցավ ռազմական գործողությունների շրջանում։ Որոշ ժամանակ անց միգուցե անցնի հարձակման, որպեսզի իր տարածքը ազատագրի զավթիչներից՝ թուրքերից, եթե ստանա Ռուսաստանի աջակցությունը։ Ի դեպ, Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արեւելքում ուժեղանում են, որովհետեւ Միացյալ Նահանգները ուզում է դուրս գալ տարածաշրջանից, իսկ ռուսները չեն ուզում»,–կարծիք հայտնեց նա։
Բավականին լուրջ է իրադրությունը Մերձավոր Արեւելքի համար. այս երկրների տնտեսությունը, հիմնված լինելով նավթի եւ որոշ չափով նաեւ գազի վրա, մեծ վնասներ կրեց ռուս—սաուդաարաբական նավթային պատերազմի հետեւանքով, որը հանգեցրեց նավթի գների կտրուկ անկման։ Մյուս հանգամանքը կորոնավիրուսի տարածման պատճառով զբոսաշրջության կրած վնասներն են։ «Զբոսաշրջության ոլորտն էլ կենսական նշանակություն ունի այդ երկրների համար, օրինակ՝ դադարեցվում է հաջին, որի ժամանակ մի քանի միլիոն հավատացյալ այցելում էր Մեքքա եւ Մեդինա, որի շնորհիվ մեծ գումարներ էին հոսում այս տարածաշրջան»,–ասաց թուրքագետը՝ նկատելով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի պատճառով, դեռ չի հասել իր գագաթնակետին եւ հետագայում ավելի մեծ ազդեցություն է ունենալու Մերձավոր Արեւելքի վրա։ Մասնավորապես, մարտի սկզբին Սաուդյան Արաբիայի իշխանություններն անորոշ ժամանակով հետաձգել էին ումրան՝ փոքր հաջը, թագավորության հպատակների եւ երկրում բնակվող օտարերկրացիների համար։ Սահմանափակումներ էին մտցվել նաեւ օտարերկրյա ուխտագնացների ումրայի իրականացման համար։ Այն, ի տարբերություն մեծ հաջի, կարելի է կատարել տարվա ցանկացած ժամանակ։
Պետություններն այս շրջանում կրճատում կամ վերացնում են սոցիալական ծրագրերը, երիտասարդության շրջանում ավելանում է գործազրկությունը, ինչն էլ, ըստ Ռ. Սաֆրաստյանի, կհանգեցնի այն բանին, որ երիտասարդության ավելի ստվար հատվածներ կնախընտրեն անդամակցել ջիհադիստական, ծայրահեղական կազմակերպություններին։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

24-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO