Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ոստիկանությունը բարձր մակարդակով է իրականացնում իր ծառայությունը

Եվ հատուկ խմբեր ձեւավորելու անհրաժեշտություն չկա

Ինքնամեկուսացման ռեժիմին հետեւելու գործառույթը հանձնարարվել է ոստիկաններին։ Ցուցակները ներկայացվում են առողջապահության նախարարության կողմից եւ ամեն օր թարմացվում են։ Ոստիկանությունը մոնիտորինգն անում է հեռախոսով, յուրաքանչյուր չորս ժամը մեկ անգամ։ Օրական գրանցվում է 2-4 խախտում, բայց բոլոր խնդիրները լուծվում են համոզելով, հորդորով, եւ քաղաքացիներն արագորեն կատարում են պահանջը։ Երեկ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
«Կարծում եք՝ հեռախոսային կապն ու հորդորը բավարա՞ր է քաղաքացիների ինքնամեկուսացման կարգապահությունը ստուգելու համար։ Այցեր չե՞ք անում»,–«ՀՀ»-ի հարցին ի պատասխան փոխոստիկանապետը համառոտեց. «Անհրաժեշտության դեպքում նաեւ այցեր ենք կատարում»։
Միաժամանակ Հայկ Մհրյանը շեշտեց ոստիկանության պատրաստակամությունը՝ կատարելու ընդունված օրենսդրական փոփոխությունների պահանջները։
Իսկ հնարավո՞ր է, որ ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար հատուկ խմբեր ձեւավորվեն։ Բանախոսի պատասխանը հստակ էր. «Այդ խմբերը ձեւավորելու անհրաժեշտություն չկա»։
Ոստիկանության հոսպիտալում նույնպես կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես։ Հիմա այնտեղ բուժվող 59 ՀՀ քաղաքացի կա։ Բանախոսը կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում մեր ոստիկանության գործողությունները բաժանեց երկու փուլի։ Առաջին փուլը սկսվել է փետրվարի 23—ից՝ մինչ ՀՀ—ում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումը։ Այդ փուլն իրագործելու համար ոստիկանության պետի կողմից ստորագրվել է հրաման, որով կարգավորվում էին այն միջոցառումներն ու ուժերը, որոնք պետք է արվեին։ Կատարվել է Իրանից բեռնատար մեքենաների ուղեկցումը ՀՀ տարբեր տարածքներ։ Խնդիրը ԻԻՀ—ից եկող բեռնատարների վարորդներին ՀՀ քաղաքացիների հետ կոնտակտի մեջ մտնել թույլ չտալն էր։ Այդ ժամանակահատվածում կատարվել է 459 տրանսպորտային միջոցի 98 ուղեկցում՝ խմբերով։ Այս պահին էլ Իրանից եկող բեռնատարներն ուղեկցվում են։
Հետո առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել են այն անձանց մեկուսացումը, որոնք, հնարավոր է, վարակակիր էին։ Դրանից հետո «Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքի, «Ռենկո» ընկերության աշխատակիցների, Էջմիածին քաղաքի մեկուսացումն է արվել։ Մեկուսացումները կայուն պահակակետերի միջոցով էին անում՝ համագործակցելով առողջապահության նախարարության աշխատակիցների հետ։
Իսկ երկրորդ փուլի գործողությունները սկսվել են այն պահից, երբ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ու այդ պահից մեկուսացվածների տեղաբաշխման վայրերն ավելացան 10—ով։ Այդտեղ նույնպես կայուն պահակակետերի միջոցով պահպանություն էր արվում։
Ինչ վերաբերում է ոստիկանության շարքերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերին։ Պարզվում է՝ կան ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, բայց հաստատված դեպքեր չկան։ Մեկ ոստիկան ընտանիքով Ծաղկաձորում պարզապես հսկողության տակ է։ Ինքնամեկուսացված ծառայողներ կան, բայց շատ չեն։
Խոսելով լրատվամիջոցներին նյութեր հեռացնելու ու խմբագրելու պահանջ ներկայացնելուց՝ փոխոստիկանապետը հայտնեց, որ ցայժմ 22 լրատվամիջոցի հետ են ոստիկանության ստորաբաժանումները աշխատել, հորդորել են պարետի ցուցումներին հակասող ու պաշտոնականին չհամապատասխանող տեղեկությունները հեռացնել։ Վարչական տուգանք դեռ ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել։
Հարց է ծագում՝ իսկ այդ ո՞րն է խուճապ պարունակող տեղեկությունը, եւ ինչպե՞ս է դա որոշվում։ «Մենք համապատասխան մասնագետներ ունենք, ովքեր այդ տեղեկությունը մանրակրկիտ ուսումնասիրում են եւ խուճապ պարունակող տեղեկատվություն պարունակելու դեպքում անմիջապես արձագանքում են՝ հենվելով պարետի ցուցումի վրա»,– նշեց փոխոստիկանապետը։
Ի դեպ, պարզվեց նաեւ, որ ոստիկանության զորքերը ներգրավված են արտակարգ դրության շրջանակներում իրականացվող գործողություններին, «շատ բարձր մակարդակի իրականացնում են իրենց ծառայությունը, ստորաբաժանումները համապատասխան միջոցներով հագեցված են»։ Ոստիկանների համար էլ պահանջ կա դիմակներ, ձեռնոցներ կրելու, ախտահանող նյութեր ունենալու։ Եվ սահմանված կարգով ու ըստ անհրաժեշտության եւ քանակի դրանք տրամադրվում են։ Ախտահանումն էլ ոչ միայն ոստիկանության մեքենաների, այլեւ օրենքով սահմանված կարգով պահանջված բոլոր վայրերում իրականացվում է։ Կարգն ու ձեւը մասնագետների միջոցով որոշվել են։
Հավելենք, որ պարետի ցուցման համաձայն՝ ոստիկանությունը հսկողություն է անում նաեւ հուղարկավորությունների կազմակերպմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ սերտ համագործակցելով տարածքային ինքնակառավարման մարմինների հետ։ Ոստիկանությունը ցուցումը ստանալուց հետո 1351 իրազեկում է ուղարկել տնտեսավարող սուբյեկտներին, որոնցից 1133—ը ժամանցի եւ զվարճանքի վայրեր էին, իսկ 126—ը՝ հոգեհանգստի սրահներ։ 1 օր առաջվա դրությամբ 115 հոգեհանգստի եւ հուղարկավորության միջոցառումներ են սպասարկվել, պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը։
Ոստիկանությունը վերահսկում է նաեւ, որպեսզի տրանսպորտում ուղեւորների թիվը չգերազանցի տեղերի քանակը։ Միայն մարտի 20—ին կազմվել է խախտումների ավելի քան 70 զեկույց։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

24-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO