Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


Ամառային օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվեցին

Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց կորոնավիրուսի համավարակի պատճառով այս ամառ Տոկիոյում նախատեսված ամառային 32-րդ օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու մասին։
Այդ որոշմանը նախորդել էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը հստակեցրել էին իրենց դիրքորոշումը՝ պայմանավորվելով, որ մրցումները պետք է անցկացվեն 2021 թ. ամռանից ոչ ուշ։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկել ենք քննարկել խաղերը մեկ տարով հետաձգելու հնարավորությունը։ Նախագահ Բախը լիարժեք աջակցել է այդ գաղափարին։ Պայմանավորվել ենք, որ օլիմպիադան պետք է անցկացվի ամենաուշը հաջորդ տարվա ամռանը»,–հայտարարել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը։
Ղեկավարները համաձայնել են, որ այս անհանգիստ ժամանակներում Տոկիոյի օլիմպիադան կարող է հուսո փարոս դառնալ աշխարհի համար, իսկ օլիմպիական կրակը՝ վերածվել թունելի վերջում լույսի։ Ըստ Աբեի՝ որոշվել է վերջերս Աթենքում վառված օլիմպիական կրակը թողնել Ճապոնիայում։ Անփոփոխ է մնալու նաեւ մրցումների պաշտոնական անվանումը՝ «Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղեր»։
Ոչ պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ Ճապոնիան կարող է ընդհանրապես հրաժարվել օլիմպիական խաղերն ընդունելուց, եթե դրանք հնարավոր չլինի կազմակերպել նաեւ մեկ տարի անց։ Այդ դեպքում 32—րդ օլիմպիադան, հավանաբար, կչեղարկվի եւ հաջորդը կլինեն 33—րդ խաղերը։ Այդ մանրամասները դեռ պետք է քննարկվեն ՄՕԿ—ի գործկոմի նիստում։ 1896—ից անցկացվող ժամանակակից օլիմպիական խաղերը դեռ երբեք չեն հետաձգվել, բայց 1916, 1940 եւ 1944 թթ. չեղարկվել են Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի պատճառով՝ պահպանելով իրենց հերթական համարները։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

25-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO