Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


Սարգիս Ադամյանը մոտ է ամբողջական ապաքինմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ գերմանական «Հոֆենհայմ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը, ամենայն հավանականությամբ, մայիսի վերջին ամբողջովին կվերականգնվի վնասվածքից, որի պատճառով արդեն շուրջ երկու ամիս զրկված էր խաղալու հնարավորությունից։
Այդ մասին մարզիկը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։ «Գերմանիայում արտակարգ դրություն է. գրեթե ոչ ոք դուրս չի գալիս տանից, քանզի դա արգելված է։ Դադարեցված են նաեւ մարզումները։ Բացառության կարգով դա թույլատրվում է միայն վնասվածք ունեցող մարզիկներին, այդ թվում եւ ինձ։ Այժմ բնակվում եմ Հայդելբերգում, իսկ «Հոֆենհայմի» մարզահանգրվան եմ այցելում ավտոմեքենայով։ Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում։ Եթե նույն կերպ շարունակվի, ապա շուտով կսկսեմ թեթեւակի վազել։ Բժիշկներն ասում են, որ հնարավոր է՝ մայիսի վերջին կարողանամ վերադառնալ խաղադաշտ։ Հուսով եմ՝ այդ ժամանակ բունդեսլիգայի առաջնությունը կվերսկսվի, իսկ հունիսին էլ Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ, որոնց կկարողանամ մասնակցել։ Շատ եմ լսել մեր հավաքականի նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին։ Վստահ եմ՝ նրա գլխավորությամբ կառաջադիմենք եւ կդրսեւորենք մեր լավագույն որակները»,–նշել է Ադամյանը, որը փետրվարին կտրել էր աջ կոճի կապանները։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

25-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO