Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Նոր սերնդի, նոր կորոնավիրուսի

Եվ նոր հնարավորությունների պատուհանի մասին

Այսօր առկա իրավիճակի համապատկերին հիշում եմ կլիմայագետ մի գիտնականի խոսքը՝ բնության դեմ չեն պայքարում, բնությանը պարզապես հարմարվում են։ Եվ բնական օրինաչափություններին ցանկացած ոչ ներդաշնակ միջամտություն պարզապես խախտում է բնության հավասարակշռությունը։ Արդյունքում եթե շահեցիր այստեղ, ապա կորցնում ես այնտեղ։ Եթե շահեցիր այս հարցում, ապա կկորցնես այն հարցում։
Ի՞նչ անել. պարզապես՝ հարմարվել բնությանը։ Եվ ցանկացած նոր իրավիճակ ընդունել իբրեւ նրա կողմից քեզ ընձեռված նոր հնարավորություն։ Կամ այսպես ասենք՝ քեզ նետված մարտահրավեր՝ նոր հնարավորությունն օգտագործելու եւ քո ծրագրերն իրականություն դարձնելու համար։ Հասկանալի է, այստեղ նաեւ գործում է բնության անխախտ օրենքը. մասը չի կարող պայքարել ամբողջի դեմ, մասը կա այնքանով, որքանով գոյություն ունի ամբողջը։
Հիմա՝ ավելի կոնկրետ։ Երկու տարի առաջ տեղի ունեցավ հայոց թավշյա հեղափոխությունը։ Կայացավ հեղափոխությունը, եւ իշխանության եկավ ժողովրդի մեկ այլ հատված։ Բոլորովին նոր հատված՝ երիտասարդները։
Հիմա շատերս ենք մղձավանջ երազի պես մտաբերում՝ իսկ եթե կորոնավիրուսի համավարակը տեղի ունենար նախորդ իշխանությա՞ն ժամանակ… Քա՛վ լիցի, ես այլ կերպ չեմ մտածում. հնարավոր է, որ նախկին իշխանությունը եւս պատշաճորեն իրականացներ համավարակը կանխարգելելու իր գործը։ Բայց եթե ժողովրդի մոտ չկա վստահություն, որ քո իշխանություններն ամեն ինչ կանեն հանուն քեզ, որ կլինեն սրտացավ քո նկատմամբ, որ ազնիվ կլինեն քո վերաբերյալ իրենց հաշվարկներում, ապա ընդունեք, որ համաճարակի դեմ պայքարի եւ ոչ մի մեթոդ ու աշխատանք ցանկալի արդյունք չէր ապահովի։
Եվ ժողովրդի սրտի մեջ որպես վատ հիշողություն կմնար, որ իր իշխանությունն ամեն ինչ չի արել իր կյանքն ապահովելու համար, որ անտեսված է եղել նրա կողմից, որ խորթ զավակ է հաշվել իրեն այդ իշխանությունը։ Ու կկտրվեր այն շղթան, որ ցանկացած սոցիումի մեջ իրար է կապում համակարգի օղակները։
Փաստը սա՛ է՝ այս ծանրագույն ժամանակներում մեր ժողովրդին կառավարելու դժվարին գործը մնաց երիտասարդ սերնդի ուսերին։ Իսկ եթե ջերմ արտահայտվենք՝ մեր որդիներն ստանձնեցին այդ պարտականությունը։ Նրանք իրենց ուսերին են տանում այդ բեռը։ Տանում են չափազանց պատասխանատվությամբ։
Համավարակի հենց առաջին օրերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարձակորեն հայտարարեց՝ համաշխարհային նման ճգնաժամերը նրա համար են, որպեսզի մի նոր աստիճանի բարձրանաս քո կեցության մակարդակից։ Ու այս աննահանջ գաղափարով կառավարական թիմը նետվեց հիվանդության դեմ պայքարի։
Իսկ այդ պայքարի մեջ կա ցավ, հոգնություն, բայց չկա հուսալքում։ Ավելին՝ մեր երիտասարդ իշխանավորները լի են վճռականությամբ՝ հանդուգն կամքով գնալու առաջ։ Նրանք հրաշալի գիտակցում են, որ մենք այլ ելք չունենք՝ կամ գնում ենք առաջ ու հաղթում ենք ինքներս մեզ, նոր հնարավորություններ ենք բացահայտում մեր մեջ ու քայլում առաջ, կամ մնում ենք մեր տեղում կանգնած ու կրավորական կեցվածքով սպասում ենք, թե ինչ են անելու մեզ հետ ուրիշները։
Այսօր կամ երբեւէ. կամ դառնում ես սուբյեկտ, ինքդ ես որոշում քո անցնելիք ճանապարհը, կամ կրկին որպես առարկա ընկած ես մնում այլոց սակարկությունների արանքում։ Բնությունը միշտ է մարդուն հնարավորություն տալիս։ Արարիչը մարդուն ընտրելու իրավունք է շնորհել. կարո՞ղ ես՝ հաղթիր ինքդ քեզ, հաղթանակիր ու առաջ գնա։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

25-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO