Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հանուն մեր ծնողների, տատիկների եւ պապիկների անվտանգության ապահովման

Առավելագույն լրջությամբ վերաբերվենք իրավիճակին եւ տնից դուրս գանք միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Մարտի 24-ից, ժամը 23։59 րոպեից առնվազն մեկ շաբաթով կգործեն նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է, թույլատրվելու են միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը։ Փողոցում հայտնված մարդիկ պետք է բացատրեն, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը չպետք է դուրս գա «կենսականորեն անհրաժեշտ տեղաշարժի» տրամաբանությունից։ Այս մասին երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ժողովրդին հղած իր ուղերձում։
«Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ, եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման։ Ինչ վերաբերվում է կենսական անհրաժեշտ համարվող գործունեությունների եւ տեղաշարժերի ցանկերին, պարետատունը դրանք հրապարակել է արդեն, եւ հարկ չեմ համարում թվարկել բոլոր դեպքերը։ Առնվազն մեկ շաբաթով փակ կլինեն բոլոր ռեստորանները եւ սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը»,–ասաց նա՝ շեշտելով, որ չնայած քաղաքացիները հնարավորություն կունենան այցելելու խանութ, դեղատուն եւ բանկեր, ցանկալի է, որ դրա փոխարեն առավելագույնս օգտվեն օնլայն ծառայություններից։ Նա նաեւ ներողություն խնդրեց հանրությունից այս սահմանափակումների ու անհարմարությունների համար՝ ընդգծելով, որ դրանք արվում են մեր ծնողների, տատիկների եւ պապիկների անվտանգության ապահովման նպատակով։
ՀՀ վարչապետը նշեց, որ որ բոլոր խանութները, դեղատները, բանկերը ժամը 10։00—12։00–ը կսպասարկեն միայն 65—ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։ Մյուս բոլոր քաղաքացիներին կոչ անելով նշված ժամանակահատվածում չգնալ խանութ՝ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ քաղաքացիները տանը մնալու ընթացքում կպահպանեն հակահամաճարակային հիգիենայի բոլոր կանոնները եւ կհետեւեն առողջապահության նախարարության հրահանգներին։
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների շրջանում 65—ից բարձր տարիքի 11, իսկ 70—ից բարձր տարիքի՝ 5 անձ կա։
80 տարեկանից բարձր հիվանդ չունենք, ինչը լավատեսություն է ներշնչում, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ հնարավորինս նվազ կորուստներով։
«Ընդհանուր առմամբ, թոքաբորբ ունեցող 30 հիվանդ ունենք, որոնցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Դժբախտաբար, նրանցից մեկի՝ 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է։ 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացի, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում, եւ հույս ունեմ, որ բոլորն էլ ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները»,–նշեց վարչապետը։
Կորոնավիրուսի դեպքեր կան մայրաքաղաք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Չնայած դրան, ինչպես փաստեց Նիկոլ Փաշինյանը, դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է։ Տարածման երեք զարգացող ճյուղ կա Հայաստանում. «Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի մեր հայրենակիցները»։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ, ըստ էության, հաջողվել է կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, եւ այժմ առաջին պլանում Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացման կանխումն է։
Հայաստանում մարտի 24—ի ժամը 18։30—ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում։ Նրանց մի մասն այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն անգամ առանց որեւէ բժշկական միջամտության, եւ հիմա նրանք հիվանդանոցում են միայն այն պատճառով, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների։
«Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացի, ինչպես նաեւ մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի։ Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը»,–ավելացրեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշեց նաեւ այն քայլերը, որոնք պետք է արվեն տնտեսական ոլորտում՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի օրերին եւ դրանից հետո։
«Արժույթի միջազգային հիմնադրամն արձանագրել է, որ 2020 թ. անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008—2009 թթ. տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ մի փոքր ավելի դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019 թվականին։ Բայց, ինչպես ասել եմ նախկինում, այս իրավիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգն ավելի արդյունավետ եւ կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում այդքան տեղ ազատվելու է։ «Այսօրվանից պետք է տրամադրվենք, որ ազատված տեղի առնվազն 30 միլիարդանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի, եւ խնդիրը պետք է լուծի առաջիկա հինգ տարում։ Սա նշանակում է, որ մենք խնդիր պետք է դնենք զբաղեցնել ազատվող շուկայի մեկ տոկոսը, եւ ես հավատում եմ, որ կարող ենք դա անել։ Ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որի շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային եւ լայն սպառման ապրանքների որեւէ դեֆիցիտ չունեցավ։ Այսպիսի արդյունքով չեն կարող պարծենալ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ։ Եվ սա՝ մեր գործարարների, աշխատող հայ մարդու տաղանդի շնորհիվ»,— նշեց վարչապետը՝ միաժամանակ փաստելով, որ կառավարությունը շուրջ 150 միլիարդ դրամ է տրամադրելու՝ իրականում ոչ թե ճգնաժամային այս վիճակին դիմադրելու, այլ հետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապատրաստելու համար։ Կառավարության առաջիկա նիստում կընդունվի նաեւ գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր։ Բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն, ինչպես նաեւ առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող եւ նոր ձեւավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար։
Գյուղատնտեսական գործունեությունը այս օրերին չպետք է արգելակվի։ ՀՀ վարչապետը հայ գյուղացուն կոչ արեց ակտիվորեն զբաղվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներով, որովհետեւ նաեւ պարետատան որոշմամբ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բժիշկներին, ոստիկաններին, կամավորներին, սպաներին ու գեներալներին եւ բոլոր նրանց, ովքեր կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին աչալուրջ հսկում են հայրենիքի անվտանգությունը։ Նա կոչ արեց արտակարգ դրության ռեժիմի ընթացքում տանը մնալու, մեկուսանալու եւ ինքնամեկուսանալու ժամանակահատվածն օգտագործել կարդալու, մտածելու, երազած ապագան պլանավորելու եւ այդ ապագան կյանքի կոչելու վճռականությամբ տոգորվելու համար։

25-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO