Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ԱՇԽԱՐՀ


Եկել է համերաշխության, այլ ոչ թե մեկուսացման ժամանակը

Համավարակը կիջեցնի բախումների ինտենսիվությունը,  սակայն դժվար թե փոխի զարգացման տրամաբանությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, բոլոր երկրներին կոչ է արել դադարեցնել կրակը «աշխարհի բոլոր անկյուններում», չեղարկել սանկցիաներն ու ջանքերը ներդնել ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Առայժմ միջազգային բախումներն ու սանկցիոն հակասությունները պահպանվում են իներցիայի ուժով, բայց նաեւ՝ ավելի նվազ արագությամբ։ Ինչպես երեւում է, համավարակը կիջեցնի նրանց ինտենսիվությունը, սակայն դժվար թե փոխի զարգացման տրամաբանությունը։
Թե ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի կոչերն ինչպիսի արձագանք կգտնեն «Մեծ քսանյակի» առաջնորդների շարքում, պարզ կդառնա այսօր, քանի որ նրանք տեսակապի միջոցով հատուկ գագաթնաժողով կանցկացնեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Դեռ բարդ է ենթադրել, որ բախումների կողմերը վայր կդնեն զենքը եւ կմիավորեն ընդդեմ հիվանդության։ Փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսն ավելի շատ հեռացնում է երկրներին, քան միավորում։
«Նույնիսկ վիրուսին դիմակայելու շրջանում ուժեղ է հին մոտեցումների իներցիան։ Վիրուսի մասին իմացանք տարվա սկզբին, սակայն դա չկասեցրեց ռազմական գործողությունները Սիրիայում, խախտեց կրակի դադարեցման ռեժիմը Լիբիայում»,— «Իզվեստիային» ասել է Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի ղեկավար Անդրեյ Կորտունովը։
Առայժմ աշխարհի միասնության նոր ընկալում չկա։ Դա, իհարկե, չի խանգարում, որպեսզի երկրներն օգնեն միմյանց։ Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսը բաժանում է աշխարհը։
Փորձենք հասկանալ, թե աշխարհում մոլեգնող վիրուսն ինչպես կազդի Սիրիայում եւ Լիբիայում ընթացող բախումների վրա։

Սիրիա
Տեւողությունը՝ 2011 թ. մինչ օրս։ Փախստականների թիվը՝ 5,6 մլն։ Ներքին տեղահանված անձինք՝ մոտ 6,2 մլն։
Առաջին եւ առայժմ կորոնավիրուսով վարակված միակ դեպքը Սիրիայում գրանցվել է մարտի 22—ին։ Մինչ այդ երկիրը Լիբիայի, Յեմենի ու Հարավային Սուդանի հետ միասին Մերձավոր Արեւելքի այն երկրների քառյակում էր, որտեղ վիրուսը չէր ներթափանցել։ Օրերս սիրիական իշխանությունները փակեցին բոլոր սահմանային անցակետերը եւ միջքաղաքային տրանսպորտային հաղորդակցությունը, դադարեցրեցին պարապմունքները դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, փակեցին շիիթական սրբավայրերի մուտքերը։ Սիրիայում կորոնավիրուսի դեմ պայքարը բարդանում է այն պատճառով, որ երկիրը ենթարկվել է միջազգային սանկցիաների. հենց դրանց պատճառով սիրիացիները դեղեր ու բժշկական սարքավորումներ չեն ստանում։ Փորձագետների գնահատականներով՝ պանդեմիան ոչ մի կերպ չի անդրադարձել իրերի վիճակի վրա սիրիական Իդլիբ նահանգում, որը վերջին ամիսներին կոնֆլիկտի գլխավոր խնդրահարույց կետն է։
Հնարավոր է, իհարկե, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Սիրիան իրենց ուշադրությունը ժամանակավորապես բեւեռեն իրենց երկրների ներքին խնդիրների վրա։ Սակայն Անկարայի զինված ուժերն առայժմ շարունակում են մնալ Իդլիբի այն մասում, որը վերահսկվում է թուրքամետ խմբավորումների ու ահաբեկիչների կողմից։ Եվ չարժե խոսել այն մասին, որ վիրուսը երկար ժամանակով կայունության կհանգեցնի։
«COVID—19»—ը միեւնույն ժամանակ չի խանգարել ռուս—թուրքական շփումներին։ Մարտի 23—ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ...
Անհանգստացնում է իրավիճակը հատկապես տեղահանված անձանց համար նախատեսված Ալ—Հոլի ճամբարներում, որտեղ նաեւ ԻԳԻԼ—ի մարտիկների ընտանիքներ կան, ինչպես նաեւ Սիրիայի հարավում գտնվող Ռուկբանը։ Երկուսն էլ Դամասկոսի տեսադաշտից դուրս են. առաջինը վերահսկում են քրդական ռազմականացված ջոկատները, իսկ երկրորդը՝ «Մահավիր աս—Սաուրի» մարտիկները։ Ալ—Հոլում ապրում է ավելի քան 70 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։
Երկրի հյուսիս—արեւմուտքում դժվար է վերահսկել էպիդեմիոլոգիական մթնոլորտը։ Իրավիճակին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ մշակելով քայլեր, որոնք ներառում են անցակետերում մարդկանց ստուգումն ու տեղի հիվանդանոցներում թոքերի օդափոխության սարքավորումներով հագեցումը։ ԱՀԿ—ի պլաններին կարող են խանգարել տեղի զինյալների գործողությունները։ Այսպես՝ մարտի 21—ին «Ջեբհատ ան—Նուսրայի» զինյալներն Իդլիբում առեւանգել են Կարմիր մահիկի մի խումբ կամավորների։

Լիբիա
Տեւողությունը՝ 2011 թ.—ից մինչեւ հիմա։ Փախստականների եւ ապաստան հայցողների թիվը՝ 50,6 հազար մարդ։ Ներքին տեղահանված անձինք՝ 268,6 հազար մարդ։
Լիբիան Մալավիի ու Լեսոտոյի հետ միասին հայտնվել է աֆրիկյան մայրցամաքի այն 9 երկրների շարքում, որտեղ կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չեն գրանցվել։ Այդուհանդերձ, «COVID—19»—ը զգալիորեն ազդել է երկրում իրավիճակի վրա։ Մի կողմից՝ արտաքին խաղացողները որոշ չափով հեռացել են ճգնաժամի լուծման գործից. մարտի սկզբներին Իտալիան, որը բոլորից շատ է տուժել հիվանդությունից, հաղորդեց մարտի 19—ին պլանավորված Լիբիայի կոմիտեի հանդիպումը հետաձգելու մասին։ Մյուս կողմից՝ պանդեմիան հակամարտության կողմերին մղել է խաղաղության։ Մարտի 15—ին Ազգային համաձայնության միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը երկրում արտակարգ ռեժիմ սահմանեց՝ հիվանդության պրոֆիլակտիկային հատկացնելով մոտ 360 մլն դոլար։ Լիբիայում արգելել են հարսանիքներ ու թաղումներ անել, փակել են ռեստորաններն ու սպասարկման այլ վայրերը, ինչպես նաեւ գիշերային պարետային ժամ են հայտարարել։ Մեկ շաբաթ անց մյուս կողմի ղեկավարը՝ Լիբիական ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարը, հայտարարեց ռազմական գործողությունների դադարեցման մասին, որպեսզի երկիրը կարողանա կենտրոնանալ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա։
Այստեղ հարկ է նշել, որ դեռ հունվարի կեսերին երկրի նավթային գլխավոր օբյեկտները փակվեցին։ Դա հանգեցրեց խոշոր ֆինանսական միջոցների կորստի, որը, Ազգային նավթային կորպորացիայի տվյալներով, կազմել է մոտ 3 մլրդ դոլար։ Դրա պատճառով առողջապահության համակարգում բարդ իրավիճակ է առաջացել։ Մուամար Քադաֆիի օրոք բժշկական անձնակազմը հիմնականում արտասահմանից էր, իսկ բախման ընթացքում իրավիճակը չէր կարող բարելավվել։
Արտաքին խաղացողները, ելնելով իրենց ներքին խնդիրներից, հակամարտությանը պատրաստ են ավելի քիչ ուշադրություն դարձել, քան պանդեմիային։ Նրանց մասնակցությունը նվազում է ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղ լուծման գործում։ Եվս մեկ կարեւոր հանգամանք է միջազգային առեւտրի կրճատումը։ Հակամարտության շարունակման համար կողմերի ռեսուրսներն այժմ ավելի քիչ են։ Սակայն դա, անշուշտ, չի կարող հանգեցնել վերջնական խաղաղության։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

26-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO