Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պետությունները պայքարում են նաեւ տնտեսական ճգնաժամի դեմ

Հայաստանում միջոցներ են ձեռնարկվում փոքր ու միջին բիզնեսին աջակցելու եւ աշխատատեղերը պահպանելու համար

Պետությունները, անկախ իրենց զարգացածության աստիճանից, այսօր կանգնած են կորոնավիրուսի համավարակի երկու հիմնական մարտահրավերին դիմակայելու խնդիրների առաջ։ Խոսքը համավարակի առողջապահական եւ տնտեսական հետեւանքների մասին է։ Եթե առողջապահության ճակատում աշխատանքներն ընթանում են երկու համընդհանուր ուղղությամբ՝ պատվաստանյութի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունների եւ վիրուսի տարածման կանխարգելող միջոցառումների, ապա տնտեսության ճակատում որոշումներն ընդունվում են տվյալ պետության առանձնահատկություններին համապատասխան։
Զարգացած երկրները գնում են աննախադեպ քայլերի՝ տնտեսությունը ճգնաժամի հետեւանքներից հնարավորինս զերծ պահելու համար։ ԵՄ երկրները պատմության մեջ առաջին անգամ կասեցրեցին Կայունության եւ աճի պակտը։ Այս քայլով ԵՄ երկրներին թույլ է տրվում անցնել իրենց բյուջեների դեֆիցիտի սահմանված ՀՆԱ—ի 3 տոկոսի եւ պարտքի 60 տոկոսի շեմը։ Որոշումը հնարավորություն կտա պետություններին անսահմանափակ վարկեր վերցնել բիզնեսին աջակցելու նպատակով։ Բրյուսելը արագ արձագանքեց ԵՄ եւ եվրագոտու երկրներում արդեն արձանագրվող տնտեսական անկմանը։ Այս որոշումը թույլ կտա անհրաժեշտ ճկունություն ապահովել առողջապահության եւ հանրային պաշտպանության աջակցման գործողություններում եւ կարանտինային միջոցառումներից խաթարված տնտեսություններում ֆինանսական ներարկում անել։ ԵՄ երկրները կկարողանան անսահմանափակ վարկերի միջոցով ֆինանսավորել սնանկացման եզրին գտնվող հյուրանոցները, ռեստորանները, տրանսպորտային ընկերությունները, փոքր բիզնեսը։ Մինչ այդ ԵՄ—ն իր բյուջեի այլ ծրագրերից 37 մլրդ էր հատկացրել երկրների առողջապահությանը եւ փոքր բիզնեսին աջակցելու համար։ Նախորդ շաբաթ էլ Եվրոպայի կենտրոնական բանկը հայտարարեց 750 մլրդ եվրոյի շրջանակներում եվրոպական ընկերությունների արժեթղթերի գնման պատրաստակամության մասին, որպեսզի ապահովի ֆինանսական կայունությունը եւ կանխի սնանկացումների շղթան։
Այս վիճակում Եվրոպական հանձնաժողովը կանխատեսում է ՀՆԱ—ի 1 տոկոս անկում, իսկ առավել վատատեսները խոսում են 2.5 տոկոսի մասին։ Բայց բոլոր կանխատեսումներով հաստատվում են, որ կտրուկ կավելանա գործազուրկների թիվը։ Ըստ փորձագետների՝ իրավիճակի խորացումը կարող է հանգեցնել 2008—2009 թթ. ճգնաժամին, երբ եվրոպական երկրները ծախսեցին մի քանի տրիլիոն եվրո իրենց բանկերը սնանկացումից փրկելու համար։ Այն բերեց վարկային գերծանրաբեռնվածության եւ դեֆոլտի հանգեցրեց Հունաստանը, այնուհետեւ՝ Կիպրոսը, Իսպանիան, Իտալիան, Իռլանդիան եւ Պորտուգալիան։ Բայց նույնիսկ այն ժամանակ Բրյուսելը բյուջեների կարգավորման հիմնական պակտը չեղյալ չհայտարարեց, ինչը զսպեց ավելի շատ պարտքեր վերցնելու պետությունների գայթակղությունը։ Այս որոշումն էականորեն կբարձրացնի եվրագոտու երկրների դեֆոլտի հավանականությունը։
ԱՄՆ կառավարությունն էլ նախատեսում է 1.6 տրիլիոն դոլարի փաթեթ, որն ուղղվելու է գործազրկության նպաստներին, հիվանդանոցների օգնությանը, բիզնեսի աջակցությանը եւ առանձին ոլորտներին։ Այս փաթեթով ԱՄՆ բոլոր քաղաքացիները կարող են ստանալ հազարական դոլարի նպաստ։ ԱՄՆ նախագահը կիրակի օրը կանգնեցրել է փաթեթի ընդունումը՝ պնդելով, որ նախօրոք համաձայնեցված փաստաթղթի մեջ վերջին պահին դեմոկրատները մտցրել են իրենց 10 տարվա մշակած ծրագիրը շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ, որը կապ չունի խնդրի հետ։ Չնայած հետաձգումներին, միանշանակ է, որ ԱՄՆ կոնգրեսն այն կընդունի։ Մինչ այդ վերջինս 8.3 մլրդ դոլար էր հատկացրել կորոնավիրուսի տարածման կանխման միջոցառումների համար։ Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասի խոսքերով՝ ճգնաժամը կհարվածի աղքատ երկրներին, այդ պատճառով էլ Մեծ 20—յակին հորդորեց թույլ տալ այդ երկրներին չվճարել պարտքերը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ճգնաժամին դիմակայելու համար հաստատել է լրացուցիչ բյուջե։ Փաթեթով նախատեսվում է 156 միլիարդ եվրոյով ավելացնել պետական պարտքը եւ միջոցներն ուղղել սոցիալական համապատասխան խմբերին։ Ընկերությունները եւ մասնավոր փոքր բիզնեսը կարող են ստանալ մինչեւ 15 հազար եվրոյի ուղղակի սուբսիդիաներ։ Այս նպատակի համար Գերմանիայի կառավարությունը հատկացրել է 60 մլրդ եվրո, որը նման ծավալի առաջին հատկացումն է 1945—ից հետո։ Խոշոր ձեռնարկությունների համար օգնության ֆոնդը կազմում է 600 մլրդ եվրո, եւ այստեղ պետությունն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում գնել ստրատեգիական կարեւոր ընկերությունների բաժնեմասերը։ Գերմանիայի կառավարությունը ծրագիր է սկսել KfW բանկի միջոցով, որից ընկերությունները կարող են վերցնել անսահմանափակ վարկեր։ Հիվանդանոցները կստանան 3 մլրդ դոլարի օգնություն։ Բացի այդ, Գերմանիան օրինագիծ է ընդունել, որը թույլ կտա աշխատակիցներին հեշտությամբ անցնել աշխատանքային ոչ լրիվ օրվա ռեժիմի։ Գերմանական ընկերություններին արգելվել է չեղարկել իրենց տարածքները վարձակալած կազմակերպությունների հետ պայմանագրերը, եթե վերջիններս չկարողանան վճարել վարձավճարները։
Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցներ կգտնի բյուջետային գումարների վերաբաշխման արդյունքում։ ՌԴ վարչապետը հանձնարարել է այդ նախագիծը պատրաստել։ Սակայն կանխատեսումներ կան, որ նավթի գնի նվազման պատճառով այդ միջոցները չեն հերիքի, եւ Ռուսաստանը կօգտագործի Ազգային բարեկեցության ֆոնդի միջոցները։
Ճգնաժամը էական արտաքին ազդեցություն է թողնում նաեւ Հայաստանի նման զարգացող երկրների վրա։ Միջազգային արժութային հիմնադրամի նախագահ Կրիստալինի Գեորգիեւան հայտնել է, որ ճգնաժամի պատճառով զարգացող երկրներից ներդրողները դուրս են հանել 83 մլրդ դոլար, որը նախադեպը չունեցող քայլ է։
Հայաստանի կառավարությունն այս փուլի համար նախատեսում է 50 մլրդ դրամի միջոցառումների ծրագիր, որից 25 մլրդը կուղղվի բիզնեսի աջակցությանը, իսկ 25 միլիարդով սոցիալական աջակցության միջոցառումներ կիրականացվեն։ Նախատեսվում է ձեւավորել եւս 80 մլրդ դրամի հիմնադրամ՝ հետճգնաժամային պարամետրերին համապատասխան տնտեսության վերաձեւավորման եւ կարգաբերման համար։ ՀՀ կառավարությունը նախատեսել է վարկեր երեք ուղղությամբ՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում եւ տոկոսների սուբսիդավորոմ։ Սա դիտարկվում է ստեղծված իրավիճակում վարկ վերցնող ընկերությունների խնդիրների կարգավորման համար։ Կլինի այնպիսի վարկատեսակ, որը բիզնեսին հնարավորություն կտա հոգալ բոլոր ծախսերը եւ պահպանել թե աշխատակիցներին, թե ընթացիկ կոմունալ ծախսերը։ Հայկական բիզնեսին կառաջարկվի ճգնաժամային վարկային պորտֆելներ, որը ենթադրում է 0 տոկոս տոկոսադրույք։ Այն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի եւ դրանց գծով հարկերի մարմանը՝ յուրաքանչյուր աշխատողի համար 500 հազարական դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամանակով։ Նախատեսված մի շարք վարկային արտոնությունները թույլ կտան կանխել ընկերությունների սնանկացման գործընթացը եւ պահպանել աշխատատեղերը, իսկ արժույթի խնդիրները լուծելու համար անհրաժեշտության դեպքում կներգրավվեն պետության պահուստային միջոցները։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

26-03-2020





01-04-2020
Արցախում քվեարկել են ազատության, արդարության ու խաղաղության համար
Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կայացան

Երեկ կայացած ...


01-04-2020
Ապրիլյան քառօրյա
Մեզ պարտադրված պատերազմում կրկին հաղթեցինք

Չորս տարի առաջ ...


01-04-2020
Համակարգը կհամալրվի նոր սարքավորումներով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ...


01-04-2020
Քայլերը՝ որոշումների տեսքով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, ...


 
01-04-2020
«Առ ու տուր են ասել, ոչ թե առ ու կուլ»
Այս եւ փոխանակային հարաբերություններին առնչվող մյուս ասացվածքները վկայում ...


01-04-2020
Գեղեցիկ սիրո պատմություն
Որն ընդհատվեց ողբերգական պատահարի հետեւանքով

Մարտի 31-ի կեսգիշերն ...


01-04-2020
Միաժամանակ մի քանի խնդիր է լուծվում
Կառավարության կողմից վարձու աշխատողներին տրամադրվող ֆինանսական աջակցության միջոցով




01-04-2020
Ինչն է խոչընդոտում մեր գինեգործական արտադրանքի շուկայահանմանը
Եվ երբ բացակայում են լաբորատոր ...

01-04-2020
20 հազար աշակերտ եւ ուսուցիչ հեռավարի համար չունեն էլեկտրոնային սարքեր
Դեռ վաղ է չափել կրթության այս եղանակի ...

01-04-2020
«...Որ մեռնում եմ քաջի նըման՝ կռիվ տալով մինչեւ վերջ»
3. Խորեն Աբրահամյան. երբ ծովը ցամաքում ...

01-04-2020
Անկաշառ նվիրում գիտությանը, անսահման աշխատասիրություն ու խստապահանջություն
Ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի 100-ամյա հոբելյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO