Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՊՆ


Զինված ուժերին սնունդ մատուցողներին կանխավճար կտրվի

Բայց բանկային երաշխիքի պարտադիր պայմանով

Զինված ուժերի սննդի պատրաստման եւ մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացը կիրականացվի կանխավճար տրամադրելու միջոցով՝ այդ կազմակերպությունների կողմից բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում։ Երեկ համապատասխան որոշմամբ այսպիսի հնարավորություն տվեց կառավարությունը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ կանխավճարի մարումն իրականացվելու է ծառայությունների մատուցման հանձնման—ընդունման արձանագրությունների հիմամբ կատարվելիք վճարումներից 10 տոկոսի չափով նվազեցնելու միջոցով։
Կառավարության առ 21.02.2019 թ. թիվ 152—Ա որոշմամբ ներդրված փորձնական ծրագրի շրջանակներում պաշտպանության նախարարության հետ համագործակցող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերով նախատեսվել է, որ զինծառայողների սննդի կազմակերպումը բաղկացած է վճարման ենթակա երեք բաղադրիչից. 1. սննդի պատրաստման եւ մատուցման ծառայություն, որի դիմաց վճարումները իրականացվում են 1 մարդ/օրը 3000 դրամ արժեքով, 2. արդիական խոհանոցային սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների ձեռք բերում, որի արժեքը պետք է փոխհատուցվեր 1 մարդ/օրը 200 դրամ արժեքով, մինչեւ փաստացի կատարված ծախսերի փոխհատուցումը, եւ 3. ծառայությունների մատուցման օբյեկտների կապիտալ շինարարություն եւ վերանորոգում, որի արժեքը պետք է փոխհատուցվեր 1 մարդ/օրը 600 դրամ արժեքով, մինչեւ փաստացի կատարված ծախսերի փոխհատուցումը։
Եվ պայմանագրերի շրջանակներում կազմակերպություններին մինչ այժմ վճարվել են միայն սննդի պատրաստման եւ մատուցման ծառայության դիմաց։ Իսկ կապիտալ շինարարության, ինչպես նաեւ արդի տեխնիկական ու տրանսպորտային սարքավորումների ձեռքբերումների գծով կազմակերպությունների կողմից իրականացված ավելի քան 2 մլրդ դրամի ծախսերի դիմաց վճարումներ չեն արվել։
Ըստ պաշտպանության նախարարի, կազմակերպությունները բարձրաձայնել են, որ այդ թվում վերոնշյալով պայմանավորված իրենց մոտ ֆինանսական դժվարություններ կան։ 2020 թ. մարտի 17—ին եւ մարտի 24—ին վարչապետի մոտ կայացած հանդիպումների շրջանակներում քննարկվել է արդի տեխնիկական ու տրանսպորտային սարքավորումների ձեռքբերումների գծով կազմակերպությունների արած ծախսերի փոխհատուցման կարգը։ Բացի այդ, Դավիթ Տոնոյանի խոսքերով, կորոնավիրուսի համավարակի տարածմամբ եւ դրա հետագա տարածումը կանխարգելելու հրամայականով պայմանավորված կառավարությունը 2020 թ. մարտի 16—ին երկրում 30 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց, ինչի հետեւանքով սահմանափակվել է բազմաթիվ տնտեսավարողների՝ այդ թվում եւ՝ կազմակերպությունների գործունեությունը, ինչը հանգեցրել է բացասական հետեւանքների ու ֆինանսական դժվարությունների։
Այս ամենը հաշվի առնելով էլ մարտի 24—ին հիշյալ հանդիպման շրջանակներում բարձրաձայնվել է կազմակերպություններին աջակցելու եւ պայմանագրերի շրջանակներում կանխավճար հատկացնելու հարցը։ Պաշտպանության նախարարը հավելեց. այդ կազմակերպությունների առջեւ պայման է դրվել՝ որոշ սննդամթերքների պահուստներ ստեղծել։
Վարչապետն էլ կարեւորեց զինված ուժերում զինվորների սննդի ապահովման նոր համակարգի ներդրումը, ինչը տեղավորվում է իրենց քաղաքական պարտավորության տրամաբանության մեջ։ Քանզի ծնողը տղային բանակ ուղարկելուց հետո չպետք է ստիպված լինի նրան որակյալ սնունդ ուղարկելու մասին մտածել. «Այն զորամասերում, որտեղ այդ համակարգը ներդրված է, սննդի որակի էական անգամներով փոփոխություն ունենք։ Բայց ես ուզում եմ ասել, որ երբ սկզբնական շրջանում այս նախագծի ներդրման նպատակահարմությունն էինք քննարկում, բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր ի սկզբանե հայտնի չեն, կանխատեսելի չեն։ Մենք ըստ էության պետք է զրոյից ստեղծեինք գոյություն չունեցող համակարգ»։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաեւ, թե վերջին ամսում չորս քննարկում են ունեցել, որոնք բովանդակալից են եւ շատ հարցեր են երեւան բերում ու լուծում։ Եվ որ այս ամենի նպատակը մեկն է, զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով, ու որ նախագիծն էլ «բազմակողմանի քննարկումների արդյունք է»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

03-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO