Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Բարձր ու վսեմ առաքելություն

Խոսք՝ համավարակի դեմ պայքարի առաջնագծի մեր կին բժիշկներին

Համավարակի այս ժամանակներում պայքարի, դիմադրության առաջին գծում բժիշկներն են։ Սովորական պայմաններում բնավ չենք մտածում այն գործի մասին, որ անում են նրանք։ Բժիշկ են, իրենց բժշկությունն են անում։ Մեկն այսպիսին է, մյուսն այնպիսին, մեկն այս հարցում է լավը, մեկն այն հարցում է վատը։ Սովորաբար, այսպես ենք դատում նրանց մասին։
Սակայն այսօր, երբ համավարակային «պատերազմում» մեր պաշտպանները նրանք են, առավել քան հասկանում ենք բժիշկ լինելու առաքելության իրական արժեքը։ Այս գործի մեջ այլ բան կա դրված. այս գործի մեջ սեր կա դրված, հոգի կա դրված։ Մասնագիտություն է, որը մարդասիրական ամենաբարձր նշաձողն ունի։ Ծայրահեղ պայմաններում է այն առավել ի հայտ գալիս, եւ մենք էլ նման պայմաններում ենք դա զգում ու հասկանում։
Երբ խոսքը վերաբերում է տղամարդ բժիշկներին, մի քիչ հասկանալի է դառնում ներկա իրավիճակում կատարած նրանց գործը։ Գոնե՝ ինձ համար։ Դե, տղամարդիկ են՝ աշխատում են։ Այո, ծանրաբեռնված են աշխատում։ Բայց եթե ոչ տղամարդիկ, ապա՝ ո՞վ։ Սակայն երբ արդեն մտածում ես կին բժիշկների մասին, ա՛յ այստեղ է, որ ընկալումդ շրջադարձորեն փոխվում է (գենդերային անհավասարություն մի փնտրեք, սիրելի՛ տղամարդիկ)։ Պարզապես, ես արդեն պատկերացնում եմ՝ ընտանիք, որտեղ կինը տանը չէ, երեխաներ, որտեղ մայրն իրենց հետ չէ, տղամարդ, որի կինը կողքին չէ։
Ախր, կանայք որքան դրսում են զբաղված լինում, այնքան էլ զբաղված են լինում տանը։ Որքան ծանրաբեռ է նրանց գործը դրսում, նույնքան էլ ծանրաբեռ է սեփական ընտանիքներում։ Բայց այսօր մեր «տիկնայք փափկասունք» մեր ժողովրդի կյանքի փրկության համար ընթացող այս պայքարի առաջին գծում են։ Նրանք այլեւս չեն ասում՝ մենք կին ենք, իսկ դուք տղամարդ եք, մենք տանն էլ գործ ունենք անելու, շատ—շատ է այդ գործը։ Չեն ասում՝ այս ժամին իմ երեխան…, չեն ասում՝ այս պահին իմ տանը…։ Եվ այդպես շարունակ էլի բաներ չեն ասում, երբ այլ պայմաններում այդ խոսքերը միայն իրենցն են եղել։ Ու այնքան ըմբռնելի են եղել բոլորի համար ու բոլորի կողմից։
Սիրելի բժիշկ կանայք, չգիտեմ՝ ի՞նչ զուգադիպություն է, որ դուք մայրության ու գեղեցկության այս գեղեցիկ, լուսավոր տոնը դիմավորում եք համավարակի հաղթահարման առաջնագծում։ Վարակապաշտպան կոպիտ արտահագուստներով, մտախոհ ու զուսպ ձեր ներկայությամբ հիվանդի կողքին եք։ Գուցե թե դուք ձեր կյանքի ամենամեծ ու ամենածանր քննությունն եք հանձնում այս պայծառ գարնանային օրերին, երբ մեր Տիրամոր՝ Մարիամ Աստվածածնի ավետման օրն է նաեւ։ Նրան ավետիս տրվեց իր մայրության մասին։ Իսկ այդ մայրությունը՝ Աստծո մայր լինելը որքան ցավ ու վիշտ տվեց նրան։ Բայց, միաժամանակ որքան քաղցր էր այդ առաքելությունը։ Որովհետեւ Սերը քաղցր է։ Որովհետեւ Աստված է ասում՝ Իմ լուծը քաղցր է, ու բեռը՝ թեթեւ։
Դուք էլ թեթեւ տարեք ձեր բեռը, ու թող ձեր մասնագիտական առաքելության լուծը քաղցր լինի։ Որովհետեւ յուրաքանչյուր կնոջ մեջ կա մի կայծ, որը Տիրամորից է, ու այդ կայծով է բռնկվում հրդեհը, որը Սերն է իրականում։
Շնորհավոր ձեր տոնը՝ սիրելի կին բժիշկներ։ Եվ՝ շնորհակալություն, շնորհակալություն բոլորիս կողմից։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

07-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO