Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


BCG-ի պատվաստումը պաշտպանո՞ւմ է Covid-19-ից

Ի՞նչ են ասում գիտնականները, եւ ի՞նչ գիտենք մենք

Մարտի վերջին, երբ Covid 19 համավարակը տարածվում էր ամբողջ աշխարհում, եւ հաստատված դեպքերի թիվը հաշվվում էր հարյուր հազարներով, շատերն ուշադրություն դարձրեցին կասկածելի զուգադիպության վրա...
Տարբեր երկրներում հիվանդությունը տարածվում է տարբեր տեմպերով։ Եվ չգիտես ինչու՝ կորոնավիրուսը, գոնե առաջին հայացքից, զգալիորեն պակաս ակտիվ է այն երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ երեխաներին պարտադիր պատվաստում են տուբերկուլյոզի դեմ BCG պատվաստանյութով։
Ի՞նչ է սա՝ պարզ զուգադիպությո՞ւն։ Թե՞ կա ինչ—որ օրինաչափություն։
Հաշվի առնելով համավարակի մասշտաբը եւ նոր վիրուսի հանդեպ վախը, որը շատերին մղում է ամբողջ աշխարհում աննախադեպ սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել, սոցցանցերում եւ գիտականին մոտ տարբեր կայքերում ակնթարթորեն սկսեցին հայտնվել ամենատարբեր վարկածներ։
Ինչ—որ մեկը լրջորեն կարծում է, որ 100 տարի առաջ տուբերկուլյոզի դեմ հայտնաբերված պատվաստանյութը միաժամանակ կարող է պաշտպանել կորոնավիրուսային վարակից, որի գոյության մասին դեռ դեկտեմբերին գիտնականները ոչինչ չգիտեին։
Մյուսները, ընդհակառակը, պնդում են, որ դա պատահական զուգադիպություն է, եւ որեւէ գիտական ապացույց չկա։
Մինչեւ փետրվարի կեսը, երբ գործնականում չուսումնասիրված հիվանդությունը մոլեգնում էր միայն Չինաստանում, թվում էր, թե նոր վիրուսը լայն մանգաղով անխտիր հնձում է բոլորին՝ նախապատվությունը հաճախ տալով տղամարդկանց։
Բայց երբ վիրուսը հասավ մոլորակի ամենահեռավոր անկյունները, ակնհայտ դարձավ, որ համաճարակը տարբեր երկրներում տարբեր զարգացումներ է ունենում։
Առանձին տեղերում, ասենք՝ Իտալիայում կամ ԱՄՆ—ում, վարակի հաստատված դեպքերը եւ մահվան դեպքերը շուտով սկսում են աճել ոչ թե օր առ օր, այլ ժամ առ ժամ։ Իսկ այլ տեղերում, օրինակ՝ Ճապոնիայում կամ Թաիլանդում, համաճարակը բավական դանդաղ է տարածվում, թեեւ առաջին հիվանդներն այնտեղ շատ ավելի վաղ էին հայտնաբերվել։
Դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ. հսկայական դեր են կատարում բնակչության միջին տարիքը, մշակութային նորմերը, առողջապահական համակարգի վիճակը, նախկինում տարած համաճարակների փորձը եւ այլն։ Բացի այդ, համաճարակաբանության ընթացքի նկարագրությունը կոնկրետ երկրում կախված է նաեւ նրանից, թե ինչպես է կազմակերպվում թեստավորումը, ինչպես է վարվում վիճակագրությունը, տրամադրվում տեղեկատվությունը։
Այնուամենայնիվ, մի շարք գիտնականներ եւ վերլուծաբաններ ենթադրում էին, որ գոյություն ունի եւս մեկ գործոն՝ համավարակի զարգացման արագությունը եւ ծանրությունը տվյալ երկրում համեմատական են այն բանի հետ, թե արդյոք, այնտեղ երեխաները պարտադիր կերպով ստանո՞ւմ են BCG։
Այս տեսությունը հիմնականում հիմնված է կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հրապարակային վիճակագրության վրա։ Հետազոտություններում ներգրավված բժիշկներն ասում են, որ կոնկրետ մարդու մոտ BCG—ի առկայությունը նրան նոր վիրուսի հանդեպ հաստատ իմունիտետ չի տալիս։ Պատվաստված պացիենտներ կան թե Covid—19—ով ծանր հիվանդների, թե մահացածների թվում։
Միեւնույն ժամանակ չի կարելի բացառել, որ համավարակի ժամանակ պատվաստումները կարող են օգտակար լինել ազգային մասշտաբով. ամեն դեպքում՝ այս տեսության նախնական տվյալները չեն հակասում։
Այս ուղղությամբ առաջին մասնագիտացված ուսումնասիրությունը հրապարակվել է մարտի վերջին Նյու Յորքի մի խումբ գիտնականների կողմից։ Այն դեռ պաշտոնապես չի գնահատվել ոլորտում աշխատող այլ գիտնականների կողմից, բայց եւ այնպես հետազոտության հեղինակները հանդես են գալիս շատ համարձակ հայտարարությամբ։
«Մեր տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ BCG—ի պատվաստումները զգալիորեն նվազեցնում են Covid—19—ի հետ կապված մահացության ցուցանիշը,— գրում են նրանք։— Մենք նաեւ բացահայտել ենք, որ այս կամ այն երկիրը որքան ավելի շուտ է սկսել BCG—ի պատվաստումները, այնքան ավելի շոշափելի են մահացության թվի անկումը յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի հաշվով»։
Տեխասի համալսարանի համաճարակաբաններն ապրիլի սկզբին «The Economic Times»—ում ներկայացրել էին ավելի մեծ ծավալի հետազոտության արդյունքներ։ Ուսումնասիրելով 178 երկրի վիճակագրությունը՝ հանգել են նույն եզրակացության։ Նրանց հաշվարկներով տուբերկուլյոզի դեմ պարտադիր պատվաստում իրականացվող երկրներում մեկ շնչի հաշվով վարակվածների թիվը մոտ 10, իսկ Covid—19—ի զոհերի թիվը՝ 20 անգամ ավելի ցածր են, քան այն երկրներում, որտեղ BCG— ն այլեւս չի իրականացվում։
Ինչպիսի պատվաստանյութ է դա եւ առանձնահատուկ ի՞նչ կա դրանում։
Շարունակությունը՝ հաջորդիվ
Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ

11-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO