Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը համավարակի բուժման առաջատարների շարքում է

Առաջնագծում հայտնված բժիշկը լավատեսություն է ներշնչում

Աշխարհին պատուհասած համավարակը միավորեց պետություններին։ Այսօր նրանք վարակի կանխարգելման, հաղթահարման եւ բուժման հարցում կիսվում են իրենց առաջատար փորձով ու գիտելիքներով։ Թեպետ յուրաքանչյուր երկիր վարակի կանխարգելման իր մոտեցումն է ցուցաբերում, սակայն, ընդհանուր առմամբ, դրանք չեն տարբերվում համաշխարհային պրակտիկայից, առավել եւս, երբ վարակակրի բուժման մոտեցումը բոլոր երկրներում իրականացվում է համաշխարհային միեւնույն ուղեցույցով։
Որքանո՞վ էր մեր երկրի առողջապահական համակարգը պատրաստ այս մարտահրավերը հաղթահարելուն, ինչպե՞ս առաջնագծում հայտնված բուժաշխատողները դիմակայեցին առաջին վարակակիրների հետ շփման ու բուժման գործընթացին... Այս մասին «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում պատմում է աշխատանքային մեկուսացումից արդեն տուն վերադարձած, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, լյարդաբան, Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։ Նա օրեր առաջ մասնակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջազգային տեսազանգին եւ հայտնեց, որ Չինաստանից Հայաստանին է փոխանցվել համաշխարհային լավագույն փորձը։ Վեբինարի նպատակն էր մեկտեղել համաշխարհային տվյալները եւ օժանդակել իրար։
«Սա կորոնավիրուսի դեմ նոր պայքարի միջոց է եւ կրում է միջերկրային բնույթ, քանի որ այն համավարակ է, ունի իր թելադրանքը։ Հստակեցվեց, թե ինչ տեսակի վարակի հետ գործ ունեն աշխարհի վարակաբանները։ Եթե կորոնավիրուսի նախորդ երկու տեսակը, որ ընթացել են բռնկումների տեսքով, բարձր մահացությամբ, սակայն աշխարհի բժշկագիտությանը հնարավոր է եղել հաղթահարել այն, ապա նոր կորոնավիրուսը, ցավոք, համավարակի վերածվեց։ Եթե այդ տեսակները իրենց տարածվածությամբ ընդգրկում էին 28—29 երկիր, ապա նոր կորոնավիրուսը «գրավեց» 212 երկիր։ Այն ունի մարդու օրգանիզմ ներթափանցելու հստակ կոդ եւ ռեցեպտոր, որով ներգործում է մարդու թիրախային օրգաններ, մասնավորպես, թոքի բջիջներ։ Չինաստանից հնչեցին հետաքրքիր զեկույցներ, իրենց հարուստ փորձով կիսվեցին նաեւ մյուս երկրները»,–ասաց Հասմիկ Ղազինյանը՝ մատնանշելով Չինաստանի՝ վարակի չեզոքացման լավագույն փորձը։ Առողջապահության ոլորտի ներկայացուցիչների եւ բնակչության համակարգված գործողությունների արդյունքում 3—4 ամիսների ընթացքում հնարավոր եղավ հաղթահարել համավարակի տարածումը եւ առկա սահմանափակումները կամաց—կամաց վերացվեցին։
«Հուսով եմ, շուտով մեր երկիրն էլ կընթանա նույն ճանապարհով, կկարողանանք կանխել վարակի տարածումը եւ վերացնել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, որոնք ժամանակի պարտադրանք են, եւ այս ամենը եւս կմտնի մեր պատմության էջ»,–ասաց Հասմիկ Ղազինյանը՝ մանրամասնելով, թե ինչու նոր կորոնավիրուսն աշխարհում մարտի 11—ից որակվեց որպես համավարակ։ Պատճառն այն էր, որ վարակը շատ հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն, եւ յուրաքանչյուր պոտենցիալ վարակակիր կարող է միջինում եւս 3 հոգու վարակել։ Այն 80 տոկոսի դեպքում հեշտ ընթացք է ունենում, 25 տոկոսի մոտ կարող է ուղեկցվել առանց որեւէ ախտանշանի, սակայն, ըստ մասնագետի, նրանք եւս կարող են դեռ երկար ժամանակ ակտիվ վարակակիրներ մնալ. «Որքան պահանջները խստորեն պահպանենք, այնքան ավելի շուտ կկարողանանք հաղթահարել համավարակի տարածումը։ Այն համակարգված աշխատանքին, որը կատարվում է նախարարության կողմից, բնակչությունը նույնպես պետք է մասնակից լինի՝ տանը մնալով եւ խիստ կարիքի դեպքում միայն դուրս գալով։ Պետք է այս շրջանում առանց տրտնջալու պահպանենք նվազագույն պահանջները, առավել կարեւոր է սոցիալական տարածության պահպանումը, որը շատ հաճախ խախտվում է։ Այս դեպքում ցանկացած անձ ինքը պետք է կանխարգելիչ գործողություն ձեռնարկի առանց հապաղելու՝ կրի դիմակ, որը կարող է նաեւ տնային պայմաններում պատրաստել։ Սակայն միայն դիմակով հնարավոր չէ սահմանափակվել։ Գործում է միջոցառումների համապարփակ խումբ, եւ այդ միջոցառումները պետք է միմյանց հետ զուգորդվեն»։
Նշենք, որ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից հաճախակի են հորդորում դիմակներ կրել հասարակական վայրերում, մինչդեռ բնակչության շրջանում կարծիք կա, թե դիմակը չի կարող կանխել վարակը։ Ըստ Հասմիկ Ղազինյանի, դիմակն այս վարակի կանխարգելման կարեւորագույն բաղադրիչներից է եւ խիստ անհրաժեշտ է այն կիրառել հասարակական վայրերում գնումների ժամանակ, երբ չի պաշտպանվում սոցիալական հեռավորությունը։ Այն խիստ պարտադիր է կրել նաեւ այն պարագայում, երբ շփում է լինում անմիջապես վիրուսակրի հետ, եւ եթե տանը կա վարակակիր կամ կասկածյալ։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչի գնահատմամբ, Հայաստանի առողջապահական համակարգը կարողացավ վերակազմակերպվել եւ իրականացնել կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարի այն կարեւոր 4 գործողությունը, որոնք կիրառել է Չինաստանը։ Դրանք վերաբերում են վարակի արագ հայտնաբերմանը, արագ հաղորդմանը, արագ մեկուսացմանը եւ բուժմանը։
«Հայաստանում այս գործողությունները բավական համակարգված են եւ բարձր կազմակերպվածության մակարդակում են։ Այսօր ուրախ ենք արձանագրել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը թրենդային երկրների ցանկում է»,–ասաց նա՝ մատնանշելով, թե ինչպես երկրի առողջապահական համակարգը կարողացավ օպերատիվ վերապրոֆիլավորել բուժկենտրոնները եւ համապատասխան մեկուսարաններ ապահովել։
Այժմ Հայաստանում վերապրոֆիլավորվել է 11 բժշկական կենտրոն, 2—ը մարզերում՝ Գյումրում եւ Վանաձորում, 9—ը՝ մայրաքաղաքում, եւ ըստ համապատասխան ծանրության, վարակակիրները հոսպիտալացվում եւ համապատասխան բուժում են ստանում։ Իսկ այն մարդիկ, որոնց մոտ վարակը հեշտ ընթացք է ունենում, մեկուսացվում են հյուրանոցներում, գտնվում բժշկական հսկողության տակ եւ դուրս են գրվում միայն համապատասխան ցուցումից հետո։
«Բավական լուրջ աշխատանքներ կատարվեցին նաեւ բուժաշխատողների վերապատրաստման եւ կորոնավիրուսային վարակի հետ աշխատելու տեսանկյունից։ Բուժաշխատողների բավական հզոր բանակ է ներգրավված, ովքեր թե առաջնագծում, թե թիկունքում պայքարում են հիվանդների առողջացման համար։ Սկզբում լինելով առաջնագծում, այժմ թիկունքում, պետք է ասեմ, որ թիկունքում լինել չի նշանակում, թե կարող ենք հանգիստ նստել։ Ավելի ենք վերապատրաստվել, եւ կարող եմ վստահեցնել, որ ավելի համակրգված է դարձել վարակակիրների բուժման կառավարումը, այն կատարվում է վարակի կողմից առաջացած հիվանդության ուղեցուցային մոտեցումներով»,–ասաց Հ. Ղազինյանը՝ եւս մեկ անգամ կոչ անելով հանրությանը աջակցել բժիշկներին ինքնագիտակցության բարձրացմամբ, մարդկանց, ովքեր շաբաթներ ի վեր ընտանիքից, երեխաներից հեռու են եւ պայքարում են ամեն մի հիվանդի համար։
«Մենք պետք է հարգենք բժշկի աշխատանքը եւ չմոռանանք, որ ունեք ինֆեկցված բուժաշխատողներ, որոնք վարակվել են միայն պացիենտներին օգնելու պայմաններում։ Համավարակի չեզոքացման ժամանակահատվածը կախված է բնակչության պահվածքից եւ ըմբռնումից»,–հավելեց նա։ Երբ Հայաստանում հայտնաբերվեց կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը, բուժաշխատողներն արդեն ունեին բավական գիտելիքներ վարակի կանխարգելման եւ բուժման ուղեցույցների հետ կապված։ «Գիտեինք վարակի սերնդին պատկանող ներկայացուցիչների բռնկումները, ելքերն ու մահացությունները, փոխանցման ձեւերը, «մեր ձեռքի տակ» կար աշխարհի փորձը, եւ պատրաստվում էինք ընդունել այդ հիվանդներին եւ ընդունեցինք։ Նրանց հետ ունեցել ենք այն ապրումները, ինչ պացիենտները։ Նրանցից յուրաքանչյուրը դարձել է մեր ընտանիքի անդամը»,–ասաց արդեն աշխատանքային մեկուսացումից տուն վերադարձած բժշկուհին։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

17-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO