Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Մարդկային կապիտալը պետության ազգային հարստության հիմնական բաղադրիչն է

Ընդունվել է օրենք՝ Հայաստան ներգաղթը խթանելու համար

Բնակչության աճի բացասական միտումներ ունեցող երկրի համար ներգաղթին նպաստող միջավայրի ապահովումը ժողովրդագրական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Մի շարք երկրներում դրա համար մշակվում են հատուկ միջոցներ, օրինակ, ԱՄՆ-ում գործում է ներգաղթի կատարելագործված համակարգ։ Վերոհիշյալ քաղաքականությունը պետությունների զարգացման անկյունաքարերից է, քանի որ մարդկային կապիտալն այսօր համարվում է ամենաթանկը եւ ապագայում այն էլ ավելի է արժեւորվելու։ Զարգացած երկրներում մարդկային կապիտալին բաժին է հասնում ազգային հարստության 70—80 տոկոսը։ Համաշխարհային մարդկային կապիտալի մոտավորապես 60 տոկոսը պատկանում է Մեծ յոթնյակի երկրներին։ Այն այդ երկրների ազգային հարստությունների մոտ 80 տոկոսն է կազմում։ Մեծ յոթնյակը Մեծ ութնյակի վերածած Ռուսաստանի ազգային կապիտալում վերջինիս մասնաբաժինը 50 տոկոս է։
Պետությունների ազգային կապիտալները հատուկ մեթոդներով հաշվարկում են Համաշխարհային բանկի մասնագետները։ Ըստ վերջինիս հրապարակած վիճակագրության, ԱՄՆ—ի մարդկային կապիտալը գնահատվել է 95 տրիլիոն դոլար, որն ազգային հարստության 77 տոկոսն է եւ համաշխարհային ազգային կապիտալի 26 տոկոսն է կազմում։ Չինաստանի մարդկային կապիտալը նույնպես այդ երկրի ազգային հարստության 77 տոկոսն է, բայց դրա համար ասիական այս երկիրը հատկացնում է 25 տրիլիոն դոլար։ Ռուսաստանի դեպքում այն գնահատվում է 50 տրիլիոն դոլար։
Մարդկային կապիտալի արժեքն ուղիղ համեմատական է բնակչության բարձր զարգացվածության ցուցանիշի հետ։ Այս ցուցանիշով Հայաստանը ՄԱԿ—ի հրապարակած տվյալներով 170 երկրի շարքում միջին հորիզոնականներում է, տարբեր տարիներին տեղաշարժվելով 75—80—րդ հորիզոնականներում, բայց զարգացվածության մակարդակով միշտ առաջ է տարածաշրջանի երկրներից՝ Վրաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից։
Թվում է, թե Հայաստանում ներգաղթն ապահովելու համար պետք է ստեղծված լինեին բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները եւ այն խթանող գործոնները։ Բայց պարզվում է, որ մեր մաքսային օրենսգրքում մինչ օրս գործում են այնպիսի դրույթներ, որոնց համաձայն՝ Հայաստան մշտական բնակության համար ժամանող մեր հայրենակիցները եւ նման ցանկություն հայտնած այլ ազգերի ներկայացուցիչներ պատկառելի մաքսավճարներ են մուծում սեփական տան ապրանքները Հայաստան բերելու համար՝ հաճախ այդ վճարումների մասին իմանալով վերջին պահին՝ մուտքի մաքսակետում։ Փաստն անտրամաբանական է՝ հատկապես պետականորեն իր առջեւ բնակչության աճի խնդիր դրած պետության համար։ Եթե նույնիսկ այս երեւույթը շատ դեպքերում վճռորոշ դեր չի ունենում Հայաստանում մշտական բնակություն հաստատելու՝ անձանց որոշումների վրա, այնուամենայնիվ, ներգաղթի համար բարենպաստ պայմաններ ապահովելու առումով էական բացթողում է։
Իսկ ներգաղթ դեպի Հայաստան, չնայած փոքր ծավալներով, բայց կա, եւ վերջին երկու տարվա համամասնություններով նույնիսկ այդ ցուցանիշների աճ է գրանցվել։ 2017 թ. Հայաստանում մշտական կացության կարգավիճակ է ստացել 1,301 մարդ, ովքեր հատուկ եւ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածների հետ միասին կազմել են 6,042 մարդ։ 2019 թ. արդեն Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը հասել է 7,986, որից 2,079—ը ցանկացել են մշտապես բնակվել հանրապետությունում։ Հայաստան մշտական բնակություն հաստատելու համար վերադարձածների գերակշիռ մասը մերձավոր սփյուռքի ներկայացուցիչներ են։ Հանրապետություն են ժամանում հիմնականում տարածաշրջանի կամ մեզ մոտ գտնվող երկրներից։ Այսպես, 2019 թ. Հայաստան մշտական բնակություն հաստատելու համար ամենաշատը եկել են ՌԴ—ից՝ 1,028, Իրանից՝ 177, Վրաստանից՝ 142, Ուկրաինայից՝ 138, Սիրիայից՝ 117, Լիբանանից 99, ԱՄՆ—ից՝ 76, Ղազախստանից՝ 44 հոգի։ Ժամանել են նաեւ մեկ տասնյակից ավելի այլ երկրներից, նաեւ՝ եվոպական։
Վերեւում բերված ցուցանիշներից երեւում է, որ ներգաղթյալների մեծ մասը Հայաստան են գալիս ցամաքային ճանապարհով եւ սովորաբար հնարավորություն ունեն իրենց անձնական օգտագործման գույքը մեքենաներով նույնպես բերել։ Նկարագրված իրողության պայմաններում գործող մաքսային վարչարարության մեղմացումը էական խթան կարող է դառնալ ներգաղթն ապահովելու համար։
Վերոհիշյալ խնդիրների լուծումներ է նախատեսում Ազգային ժողովի վերջին քառօրյայում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը։ Ի թիվս այլ լրացումների, օրենսգրքում ավելացվել է 249.1 հոդվածը՝ «Մի շարք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնությունները» վերտառությամբ։
ԱԺ—ի ընդունած այս փոփոխությունների համաձայն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր վերջին մեկ տարում Հայաստանում չեն եղել, կարող են վերադառնալ եւ իրենց հետ ներկրել մինչեւ 5 հազար եվրո արժողությամբ անձնական օգտագործման, այդ թվում նաեւ նոր գնված իրեր՝ դրա համար չվճարելով մաքսատուրք կամ հարկային որեւէ վճար եւ անկախ նրանից, թե այն ուղեկցող, թե չուղեկցող ուղեբեռով է ներմուծելու։ Արտոնյալ ապրանքների մեջ այս դեպքում չեն մտնում տրանսպորտային միջոցները, վերջինիս ներմուծումը կարգավորվում է այլ իրավական գործիքով։ Այս արտոնությունից յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել մեկ անգամ՝ երեք տարվա ընթացքում։
Նախագծի մյուս դրույթով սահմանվում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, Հայաստանում բնակություն հաստատելու ցանկություն հայտնած ոչ քաղաքացի հայերը եւ այլ ազգերի ներկայացուցիչները, ովքեր վերջին 5 տարվա ընթացքում 915 օրը (3 տարի) հանրապետությունում չեն գտնվել, օրենքի ընդունումից հետո, մշտական բնակություն հաստատելու դեպքում, կկարողանան իրենց գույքը ներկրել Հայաստան՝ բնաիրային ողջամիտ եւ ցածր վճարումներով։ Այս դեպքում վերջիններիս կթույլատրվի Հայաստան ներկրել նաեւ անձնական օգտագործման տրանսպորտը, այն դեպքում, երբ ժամանելու պահի դրությամբ առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում այն իրենց է պատկանել։ Նախկին կարգավորումներով սահմանվում էր, որ որոշ արտոնություններից կարող էին օգտվել 5 տարի Հայաստանում չբնակված անհատները։
Ընդունված օրենքի իմաստով, դիտարկված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանից դուրս 184 օր եւ ավելի բնակված անձը համարվում է ՀՀ—ում մշտական բնակության վայր չունեցող ֆիզիկական անձ՝ անկախ ՀՀ—ում հաշվառում ունենալու հանգամանքից։
Արտոնության տրամադրման նպատակով անձը պարտավոր է Հայաստան ժամանելու պահին հաջորդող 60 օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնել մաքսային մարմին՝ կցելով օտարերկրյա պետությունում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը։ Լիազոր գերատեսչությունը պետական համապատասխան մարմիններից ստացած փաստաթղթերի համադրմամբ որոշում կկայացնի ներգաղթյալին արտոնություններ տալու վերաբերյալ։
Այս փոփոխություններն արվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունման մասին» 2017թ. ապրիլի 11—ի պայմանագրով ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգքի 266—րդ հոդվածի 8—րդ մասի համապատասխան։ Համաձայնագրի վերոհիշյալ դրույթով սահմանված է ազգային օրենքներում արտոնություններ սահմանելու հնարավորությունը։ Օրենսդրական այս փոփոխությունն էական ազդակ է Հայաստանում մշտական բնակություն հաստատել ցանկացողների համար։ Այն կուժեղացնի նաեւ մերձավոր սփյուռքի կապերը մայր հայրենիքի հետ։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

21-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO