Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


«Երեխան պետք է գիտակից լինի, իսկ ծնողը՝ հետեւողական»

«Ամենաբարդ խնդիրները, որոնք կարող են առաջանալ, աչքի չորությունն է եւ տեսողական խանգարումները»

Համավարակի տարածման պատճառով ոչ միայն մեր երկիրը, այլեւ ողջ աշխարհը հայտնվել է անսովոր իրավիճակում, եւ հաճախ անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար։ Նման որոշումների անհրաժեշտություն առաջացավ նաեւ կրթության ոլորտում. հաշվի առնելով համավարակի տարածման ժամկետների անորոշությունը՝ որոշում կայացվեց կրթությունը երկրում կազմակերպել հեռավար կերպով։ Իսկ դա, իր հերթին, տեսողական խնդիր է առաջացնում ոչ միան ուսանողների կամ աշակերտների, այլեւ ուսուցիչների ու դասախոսների համար։
Այս թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետությունը» զրուցել է «Քանաքեռ—Զեյթուն» բժշկական կենտրոնի ցածր տեսողության եւ մանկական ակնաբուժական ծառայության բաժանմունքի վարիչ Անի Գեւորգյանի հետ։
–Անցյալում ծնողներին հորդորում էինք չթույլատրել երեխաներին՝ մոտ նստելու համակարգիչներին, խորհուրդ էինք տալիս կրճատել դրանց օգտագործման տեւողությունը, շատ չզբաղվել հեռախոսներով,–նշեց նա։–Իսկ հիմա նրանք ստիպված են դասապատրաստումներն ու դասերը կազմակերպել համակարգիչներով...
–Եվ դա, իհարկե, հանգեցնում է տեսողական խնդիրների։ Կխնդրեի անդրադառնալ դրանց։
–Այո, իհարկե։ Կան դեպքեր, երբ մարդը ձեռք է բերում տեսողական խնդիր, բայց կան նաեւ դեպքեր, երբ նա այդ խնդիրն ուներ, սակայն համակարգչի երկարատեւ օգտագործումը խորացնում է այն։
–Ունենք այն, ինչ ունենք, եւ այսօր հեռավար կրթությունն այլընտրանք չունի։ Ի՞նչ պետք է անել՝ խնդիրներից հնարավորինս խուսափելու համար։
–Իհարկե, լավ կլինի, որ համակարգչի էկրանը նաեւ պաշտպանիչ որակ ունենա։ Բայց, ցավոք, բոլորը չէ, որ նման հնարավորություն ունեն։ Եթե դա չկա, կես ժամը մեկ երեխան աչքերը պետք է հանգստացնի համակարգչից 10—15 րոպե։ Այդ ընթացքում նա կամ կարող է փակել աչքերը, կամ ուղղակի նայել պատուհանից դուրս։ Եթե դրա հնարավորությունն էլ չկա, ի վերջո, դասը կարող է ավելի երկար տեւել, գոնե քառասուն րոպեն մեկ։ Խորհուրդ ենք տալիս զուգահեռաբար օգտագործել աչքը խոնավացնող կաթիլներ, որովհետեւ երբ նստած եք համակարգչի առջեւ, ենթագիտակցաբար չեք թարթում աչքերը, եւ դա հանգեցնում է աչքի չորության։ Շատ լավ կաթիլներ կան, որոնք արցունքի բաղադրություն ունեն։ Անպայման պետք է պրոֆիլակտիկ կաթեցնել, նույնիսկ եթե ոչ մի գանգատ չկա։ Ձեռքի տակ պետք է ունենալ նաեւ մի քանի վիտամիններ։
Ավելացնեմ, որ տարբեր վարժություններ կան աչքի մկանների համար, որոնք նույնպես շատ օգտակար են։ Իսկ ամենաօգտակարը վերը նշված ռեժիմի պահպանումն է։ Ի դեպ, տեսողական նույն խնդիրներին նաեւ մանկավարժներն են բախվում, նրանց մոտ հաճախ վիճակն ավելի բարդ է լինում։ Այս ռեժիմը նրանց էլ ենք խորհուրդ տալիս։
–Ավելացե՞լ է այն ուսուցիչների ու աշակերտների թիվը, ովքեր Ձեզ դիմում են տեսողական խնդիրներով։
–Այո, ցավոք։ Ես կասեի՝ չափազանց ավելացել է նրանց թիվը։ Այս պահին հասկանալի պատճառներով ավելի շատ զանգահարում են եւ խորհուրդ են հարցնում։ Այն երեխաների ծնողները, ովքեր կարճատեսություն կամ հեռատեսություն մինչ այդ էլ ունեին, արդեն գիտեն, թե ինչ հետեւանքներ կարող են լինել, ճշտում են իրենց անելիքը։ Միշտ խորհուրդ ենք տալիս չափավոր օգտագործել համակարգիչը։ Ասում են՝ աչքերը կարմրել են, բորբոքվել են, իսկ դա համակարգչի օգտագործման պատճառով առաջացած չորության հետեւանք է։ Ամենացավալին այն է, որ դա կարող է բերել կարճատեսության խորացման, եթե մի քիչ էլ նախատրամադրվածություն կա։ Պրոֆիլակտիկան էլի ռեժիմի պահպանումն է։
Եթե, դատելով գանգատից, տեսնում ենք, որ ինչ—որ կարեւոր բան կա, կանչում ենք հետազոտման։ Եթե խնդիրները լուրջ չեն, առաջարկում ենք սպասել մինչեւ մայիսի կեսերը։ Դեպքեր էլ կան, երբ մարդիկ ուղղակի գերադասում են խորհրդատվություն ստանալ հեռախոսելով՝ իրենց աչքերի նկարներն ուղարկելով մեզ։ Այսպիսով՝ ամենաբարդ խնդիրները, որոնք կարող են առաջանալ, աչքի չորությունն է եւ տեսողական խանգարումները, հիմնականում՝ կարճատեսությունն ու մկանի սպազմը։
–Այդ միջոցառումները որքանո՞վ են արդյունավետ։
–Կարելի է վստահորեն ասել, որ արդյունավետությունը բարձր է։ Ուղղակի ոչ բոլորն են կարողանում ռեժիմը պահել։ Երեխան պետք է գիտակից լինի, իսկ ծնողը՝ հետեւողական։ Այն ժամանակ, երբ դեռ համարավարակի, դրա արդյունքում՝ հեռավար կրթության խնդիրը չկար, պացիենտները պահպանում էին ռեժիմը, հանգստացնում աչքերը սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Ռեժիմի պահպանումը կբարձրացնի տեսողական խնդիրների դեմ պայքարի արդյունավետությունը։
–Իսկ ինչպիսի՞ն էր վիճակը Հայաստանում մինչ հեռավար կրթության ներդնումը։
–Տեսողական խնդիրները շատ էին։ Ավելի տարեց բժիշկներն ասում են, որ անցյալում ձեռքբերովի այդքան խնդիր չի եղել։ Տեսնում ենք՝ նշանակություն ունի, որ հիմա ապրում ենք տեխնոլոգիաների զարգացման փուլում։ Շատերն իրենց աշխատանքային պարտականությունների մեծ մասը կատարում են համակարգիչներով։ Բայց պետք է հետեւեն իրենց։
Հարցազրույցը վարեց
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

23-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO