Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հալեպի «Փրկության տան» բնակիչները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր առաքելությունն է իրականացնում նաեւ վիրտուալ հարթակում

Հայոց ցեղասպանության զոհերին միայն թվերով ներկայացնելիս հաճախ մոռանում ենք, որ դրանցից յուրաքանչյուրի ետեւում մարդկային ճակատագիր է, ապրած եւ չապրած կյանքի պատմություն։ Չափազանց կարեւոր է հնարավորության սահմաններում վերականգնել նրանց պատմությունները։ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը տարիներ առաջ հետազոտական աշխատանքներ է իրականացրել Ազգերի լիգայի արխիվներում (Ժնեւ, Շվեյցարիա) եւ բազմաթիվ նյութեր գտել ցեղասպանությունը վերապրածների մասին։ Այս մասին, ինչպես նաեւ ՀՑԹԻ—ի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Էդիտա Գզոյանի հետ։
–Տարիներ առաջ Ազգերի լիգայի արխիվներում Դուք ուսումնասիրել եք ցեղասպանությունը վերապրածների հուշերը։ Կմանրամասնե՞ք Ձեր հետազոտության արդյունքները։
–Ես չորս անգամ եղել եմ Ազգերի լիգայի արխիվում (Ժնեւ, Շվեյցարիա) եւ աշխատել արխիվի՝ Հայաստանի Հանրապետությանն (1918—1920) ու հայերին վերաբերող հարուստ նյութի հետ։ Բազմաթիվ նյութեր կան Հայոց ցեղասպանության հետ կապված։ Դրանց մեջ են մուսուլմանական գերությունից փրկված 1464 հայ կանանց, երեխաների եւ երիտասարդ տղաների անձնաթղթերի 16 մատյանները։ Այդ անձնաթղթերը պարունակում են ապաստարան ընդունվողի հերթական համարը, ընդունման ժամանակ արված անձի լուսանկարը, որոշ կենսագրական տվյալներ՝ անունը, ծնողների անունը, ծագման վայրը, տարիքը եւ Հալեպի Փրկության տուն (ես ինքս եմ այսպես անվանել այդ ապաստարանը, քանի որ այն իսկապես Փրկության տուն էր հազարավոր հայերի համար) ընդունվելու ամսաթիվը։ Սրան հաջորդում է փրկվածի կարճ պատմությունը 1915 թ. իրադարձությունների, իր գերության եւ փրկության մասին։ Անձի ճակատագրի հետագա ընթացքի մասին նշումներն արվում էին անձնաթղթի հաջորդ էջում։ Այսինքն՝ փաստագրական բավական հարուստ նյութ է Հայոց ցեղասպանությունը վերապրածների մասին։ Շուրջ 6 տարի է աշխատում եմ այդ նյութի հետ։ Դրանց հիման վրա մի քանի հոդված եմ հրատարակել հայաստանյան եւ արտասահմանյան ամսագրերում։ Աշխատում եմ նաեւ գրքի վրա, ինչը բավական աշխատատար գործընթաց է։ Մի քանի գործընկերների օգնությամբ մենք նախ՝ համակարգչով շարեցինք այդ 1464 պատմությունները, որից հետո թարգմանեցինք դրանք հայերեն։ Այժմ կրկին գործընկերներիս օգնությամբ իրականացնում ենք խմբագրական աշխատանքներ։ Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում կկարողանամ ընթերցողների դատին հանձնել այս երկլեզու (հայերեն եւ անգլերեն) աշխատությունը։
–Դեռեւս անցած տարի ինստիտուտը նախատեսում էր ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների տվյալների շտեմարան։ Ի՞նչ քայլեր կան արված այդ ուղղությամբ։ Ո՞ր փուլում են աշխատանքները։
–Այս առումով առաջընթաց ունենք մի քանի ուղղությամբ։ Մասնավորապես, Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների տվյալների հարցերով զբաղվող բաժնի աշխատակիցները կազմել են մանրամասն հարցաշար՝ զոհերի եւ վերապրողների վերաբերյալ առավել ամբողջական տեղեկություններ հավաքագրելու համար։ Հարցաշարը թարգմանվել է մի քանի լեզուներով, ինչը հնարավորություն կտա նյութեր հավաքել նաեւ սփյուռքի մեր այն հայրենակիցներից, որոնք հայերենի հետ կապված որոշակի դժվարություններ ունեն կամ հայերեն չգիտեն։ Նախատեսվում է հնարավորինս ավելացնել լեզուների քանակը։ Հարցաշարի հիմքի վրա առավել հստակեցվել է շտեմարանը։ Նշված բաժինը մշակել է շտեմարանի օգտագործման, գաղտնիության քաղաքականության, շտեմարանից օգտվելու եւ այլ աշխատանքային կանոններ, մի շարք ուղեկցող տեքստեր, ինչպես նաեւ՝ ինտերֆեյսի հետ կապված տեխնիկական եւ դիզայներական լուծումներ։ Շտեմարանում փորձնական մուտքագրվել են Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի կողմից նախկինում հավաքված մի քանի տվյալներ։ Աշխատանքներն ընթանում են, մինչեւ շտեմարանի շահագործումը խորհրդակցություններ կունենանք մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս ամբողջական փաթեթ ունենանք։ Իսկ մինչ այդ, զուգահեռաբար ընթանում են նոր տեղեկությունների հավաքագրման աշխատանքները։ Թանգարան—ինստիտուտը վերջերս հանդես եկավ մի քանի նախաձեռնություններով, որոնց նպատակն է հավաքել տեղեկատվություն Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրածների մասին։ Համավարակի հետ կապված նոր թափ է ստացել վիրտուալ հարթակը, որը, կարծես, մեծ հնարավորություն է ընձեռում նյութի ներկայացման եւ հավաքագրման առումով։ Անսալով մեր կոչին՝ մեր հայրենակիցները «Ֆեյսբուքում» տեղադրում են ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց նախնիների նկարները եւ պատմությունները, ինչը նաեւ լավ նյութ է թանգարան—ինստիտուտի ծրագրերի համար։ Դրանից բացի տարբեր սոցիալական ցանցերում եւս նմանատիպ տեղեկություններ են տեղադրվում, այսինքն՝ չնայած այն հանգամանքին, որ այս տարի ապրիլի 24—ին հուշահամալիր չենք այցելելու, սակայն շատ ավելի խորքային, տարերային եւ թիրախային ենք դարձնելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նմանատիպ նախաձեռնություններով։ Նման միջոցառումները հնարավորություն կտան նաեւ արտասահմանցիներին ավելի մանրամասն ծանոթանալու Հայոց ցեղասպանության եղելության մանրամասներին։
–Ինստիտուտի նախագծերից էր Հայոց ցեղասպանությունը վերապրողների տեսավկայությունների համացանցային բազայի ստեղծումը։ Այն հզոր փաստագրական նյութ է, որը կարելի է լայնորեն օգտագործել ինչպես թանգարանային ցուցադրության, այնպես էլ կրթական նպատակներով։ Ի՞նչ աշխատանքներ են արված նախագիծը կյանքի կոչելու համար։ Որքանով տեղյակ եմ, ներկայումս թանգարանում կա ընդամենը 150 տեսաձայնագրություն։
–Այս ծրագրի ուղղությամբ եւս որոշ քայլեր ձեռնարկել ենք։ Հստակեցվել են խնդիրները, իսկ այն ծրագիրը, որն օգտագործվելու է այդ նպատակով, համապատասխանեցվում է մեր պահանջներին։ Միաժամանակ մենք բանակցություններ ենք վարում այն անհատների եւ կազմակերպությունների հետ, որոնք ունեն Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրություններ եւ դրանք կամ դրանց պատճենները կարող են հանձնել թանգարան—ինստիտուտին։ Սրա նպատակն է ծրագրի գործարկումից հետո հարստացնել նյութը եւ այն հասանելի դարձնել ոչ միայն հետազոտողներին, այլեւ հանրության առավել լայն շրջանակների։ Նշեմ, որ մենք արդեն վերապրածների ձայնագրություններն օգտագործում ենք կրթական նպատակներով։ Տարբեր կրթական թեմաների համար առանձնացված տեսաձայնագրությունները մշակվում են եւ օգտագործվում աշակերտների համար կազմակերպված հատուկ դասընթացներում։ Վերապրածների տեսաձայնագրությունները մեծ ազդեցություն են ունենում աշակերտների վրա՝ յուրահատուկ կապ ստեղծելով իրենց նախնիների հետ, որոնցից շատերին այսօրվա աշակերտները, ցավոք, չեն կարողացել հանդիպել։
–Ներկա իրավիճակում, երբ կյանքի գրեթե բոլոր ոլորտներն անցել են հեռավար ձեւաչափի, կարծես թե անհրաժեշտություն է առաջանում թանգարան—ինստիտուտի գործունեության որոշ ուղղություններով եւս աշխատանքներ տանել։ Ի՞նչ կարող է առաջարկել թանգարան—ինստիտուտը կրթական, գիտական, քարոզչական, հետազոտական առումներով։
–Համավարակի իրավիճակով պայմանավորված Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտը եւս շատ արագ տեղափոխվեց վիրտուալ հարթակ եւ սկսեց հանրությանը ներկայացնել մեր գործունեության տարբեր ուղղությունները։ Նախ, ՀՑԹԻ կայքում եւ ֆեյսբուքյան էջում սկսեցին տեղադրվել գիտաշխատողների կողմից պատրաստված նյութերը իրենց հետազոտությունների վերաբերյալ, եւ մեր ընթերցողները հնարավորություն ունեն առցանց հետեւելու մեր գիտական գործունեությանը։ Թանգարանային աշխատանքների գծով նախաձեռնվեց «Պատմում են թանգարանի ցուցանմուշները» շարքը, որի շրջանակներում ներկայացվում են թանգարանում պահվող ցուցանմուշները եւ դրանց պատմությունները։ Նման կերպ ներկայացվում են նաեւ լուսանկարներ՝ իրենց պատմություններով։ Որոշում կայացվեց նաեւ առցանց տիրույթում մեր հայրենակիցներին ծանոթացնել այժմ մեր թանգարանում գործող «Հայերի փրկության գործը Մերձավոր Արեւելքում» ժամանակավոր ցուցադրությունը։ Ապրիլի 24—ի համար նախատեսել ենք նոր ժամանակավոր առցանց ցուցադրության բացում՝ նվիրված Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100—ամյա տարելիցին՝ «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

24-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO