Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Փսորիազը ԴԱՏԱՎՃԻՌ չէ

Հաճախ ինքներս չենք պատկերացնում, թե սննդակարգը ինչպես կարող է անդրադառնալ առողջության վրա, սակայն չկա հիվանդություն, որն իր բուժումը չգտնի։ Այս ամենը, իհարկե, պահանջում է ժամանակ, աշխատասիրություն եւ կամք։ Հազարավոր օրինակներ հավաստում են այն մասին, որ շատ անբուժելի հիվանդներ ինչ-ինչ կերպ «հրաշքով» բուժվում են։ Այսպիսով, կա մի հիվանդություն, որը մեր սոցիումին քաջ հայտնի է Փսորիազ անվամբ։
Թեփատու որքինը (psoriasis vulgaris) հաճախակի կրկնումների հակում ունեցող մաշկային խրոնիկական հիվանդություն է։ Կարող է սկսվել ցանկացած տարիքում, չբացառելով նաեւ վաղ մանկականը, բայց ամենից հաճախ ծագում է 16—25 տարեկան հասակում։ Թեփատու որքինն սկսվում է սուր, մանր (գնդասեղի գլխիկից մինչեւ ոսպի մեծության), վառ վարդագույն հանգույցիկների ցանավորումով, որի տարրերն արագորեն ծածկվում են փուխր, արծաթասպիտակ թեփուկներով։ Հանգույցիկներն աստիճանաբար մեծանում են եւ վերածվում տարբեր մեծության վահանիկների։ Փսորիազային վահանիկները խիստ սահմանագծված են շրջակա առողջ մաշկից, ունեն վառ վարդագույն կամ կարմիր գույն (ստորին վերջույթների վրա շատ անգամ կապտավուն նրբերանգով), ծածկված են արծաթասպիտակ թեփուկների շերտով։
Ամենից ավելի սակավ ախտահարվում է դեմքի, ափերի ու ներբանների մաշկը։ Երբեմն թեփատու որքինը ցանավորվում է մաշկային ծածկույթի շատ սահմանափակ տեղամասերում, առանձնապես գլխի մազածածկ մասի վրա։ Առանձին հիվանդների մոտ փսորիազի մեկուսացված ձեւով ախտահարված են լինում խոշոր ծալքերը՝ աճուկա—ազդրային, անութային, կանանց մոտ՝ ենթակաթնագեղձային։ Եղունգների ախտահարումը փսորիազի ժամանակ դիտվում է բավականին հաճախ։ Մեծամասամբ այն արտահայտվում է եղունգների թերթիկների վրա բազմաթիվ կետային փոսիկների (ինչպես մատնոցի վրա) գոյացումով։
Այսպիսով, նմանատիպ խնդրով էր տառապում Բիրմենգեմից Ջորջիա Ռոբերտսոն անվամբ 22—ամյա մի աղջիկ։ Ինչպես պատմում էր Ջորջիան՝ Փսորիազը տակնուվրա արեց իր կյանքը։ Նա նշում է, որ անհարմար դրության մեջ էր հայտնվում՝ շնորհիվ անծանոթ անձանց, որոնք իրենց հարցերով եւ հայացքներով կարողացան ազդել աղջկա ինքնագնահատականի վրա։ Այնպիսի հարցեր, ինչպիսիք էին՝ «ի՞նչ է պատահել քո մաշկի հետ», «վարակի՞չ է հիվանդությունը», «ի՞նչ միջատ է խայթել», կամ, արդյոք, մաշկի վրայի կարմիր հետքերը այրվածքի հետեւանք են, մեծ ազդեցություն ունեցան նրա հոգեկան աշխարհի վրա։ Սակայն շնորհիվ հարազատների եւ կյանքի նկատմամբ մեծ սիրո Ջորջիան չէր դադարում փնտրել միջոց, որը կօգներ իրեն։ Եվ շուտով նա գտավ մի սննդակարգ եւ սկսեց հետեւել դրան։ Սննդակարգը կարմիր միսը եւ կաթնամթերքը բացառում էր օրակարգից։ Մեկ ամիս անց արդյունքն ի հայտ եկավ՝ ինքնազգացողության լավացմամբ եւ մաշկային բոլոր դրսեւորումների անհետացմամբ։
Իր անսպասելի բուժման մասին Ջորջիան բարձրաձայնեց սոցիալական հարթակներում, արդյունքում նմանօրինակ ապաքինման դեպքեր գրանցվեցին նաեւ Բրիտանիայում ապրող մի կնոջ, ԱՄՆ-ում ապրող քույրերի եւ այլոց մոտ։
Ապացուցողական բժշկությունը կիրառում է մի շարք պրեպարատներ, որոնք ունեն սիմպտոմատիկ բուժական նշանակություն, եւ, թերեւս, բիոլոգիական ակտիվ պրեպարատներն են, որոնք նվաճում են  Փսորիազի բուժման գործում։
Այնուամենայնիվ, այդ դեղորայքի դժվարամատչելիության եւ անհասանելիության հետեւանքով, յուրաքանչյուր ոք, ով օժտված է վերոնշյալ հատկանիշներով՝ ժամանակ, աշխատասիրություն ու կամք, պահպանելով եւ հետեւելով Ջորջիայի օրինակին, կարող է հասնել որոշակի արդյունքի։
Եղեք առողջ։
Տիգրանուհի ԿՈՍՏԱՆՅԱՆ

30-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO