Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Իրավիճակի քարտեզագրման փորձ

Երկրները որքան անկեղծ են լինում միմյանց հետ, այնքան ընդհանուր պայքարն արդյունավետ է դառնում

ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ վերջերս տեղի ունեցավ «COVID—19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում եւ հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար քննարկում, որին մասնակցում էին Վրաստանում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում մեր երկրի դեսպանները, ինչպես նաեւ փորձագետներ։
Թեմայի վերաբերյալ «ՀՀ»—ն զրուցել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի հետ։
–Պարոն Ավետիսյան, ի՞նչ նպատակով էր կազմակերպվել քննարկումը։
–Ցանկանում էինք հասկանալ, թե նոր տիպի կորոնավիրուսի տարածման ծավալներն ու ազդեցության մակարդակն ինչպիսին են մեր տարածաշրջանի երկրների վրա, եւ թե նրանք ինչպիսի քայլերով են պատասխանում համավարակին։ Նաեւ ուզում էինք իմանալ, թե նման իրավիճակում որ երկիրն ինչ առաջնահերթություն է ընտրել։ Նաեւ մեկ այլ կարեւոր խնդիր կար. հարկ էր պարզել, թե համավարակի պայմաններում ինչպիսի իրավիճակում են հայտնվել մեր երկրի այն քաղաքացիները, որոնք այդ երկրներում էին եւ այսօր էլ շարունակում են այնտեղ գտնվել։ Հարկ էր իմանալ, թե Վրաստանում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում մեր երկրի դեսպանություններն ինչպես են օգնել ու աջակից եղել այնտեղի մեր քաղաքացիներին։ Եվ ինչ են շարունակում անել այսօր։ Նոր պայմաններում ոչ պակաս նշանակություն ունեն նաեւ լոգիստիկ հարցերը։ Անդրադարձանք այս խնդրի հետ կապված եւ ի հայտ եկած դժվարություններին։ Քննարկումների միջոցով որոշակի եզրահանգումներ կատարվեցին։ Այսինքն, դա մի կարեւոր քննարկում էր՝ կատարված ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, որպեսզի արվեր իրավիճակի որոշակի, այսպես ասած, քարտեզագրում։
–Իսկ ինչ պարզվեց՝ տարբե՞ր են հարեւան երկրների՝ համավարակին դիմակայելու ռազմավարությունները։
–Որոշ առումներով տարբեր են, իսկ որոշ առումներով բավականին նման են միմյանց։ Որովհետեւ բոլոր երկրներն էլ ընդհանուր առմամբ հետեւում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին։ Եվ եթե դիտարկենք ժամանակացույցով նախատեսված պլանները, ապա կտեսնենք որոշակի սինխրոնիզացիա։ Հատկապես հատկանշական էին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եղած սինխրոն գործողությունները, հատուկ պայմանավորվածությունները՝ միատեղ արվող ինչ—ինչ գործողությունների վերաբերյալ։ Նաեւ Հայաստանը եւ Իրանն են իրականացրել մի շարք համակարգված միջոցառումներ։ Քննարկումներից պարզ դարձավ, որ մեր հարեւան մյուս երկրներում՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում, առկա են ոչ ճիշտ վիճակագրությունների դեպքեր։ Փորձագետ Տարոն Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հատկապես նման բաներ առկա են Նախիջեւանի պարագայում, որտեղ տոկոսային հարաբերակցության այլ պատկեր է մատուցվել բնակչությանը։ Ընդ որում, քննարկման ժամանակ ներկայացվեցին քաղաքական վերլուծություններ, որոնք ուղղակի առնչություն ունեին համավարակային իրավիճակի հետ։ Օրինակ, այս խնդրի հետ էր կապված Թուրքիայում ներքին գործերի նախարարի հրաժարականի դիմումը՝ ներկայացված երկրի ղեկավարին, որն, իհարկե, չընդունվեց վերջինիս կողմից։ Կամ՝ Վրաստանում համավարակի դեմ պայքարի նպատակով, այսպես ասած, հաշտություն տեղի ունեցավ վրացական իշխանության եւ ընդդիմության միջեւ, երբ մինչ այդ առկա էր մեծ լարվածություն՝ հատկապես ընտրական օրենսգրքի հետ կապված։ Բայց այդ բոլոր հարցերը երկուստեք մի կողմ դրեցին եւ համատեղ լծվեցին համավարակի չեզոքացման գործին։
–Իսկ երբ երկրները ոչ ճիշտ տվյալներ են ներկայացնում վարակվածների վերաբերյալ, դա ազդո՞ւմ է ընդհանուր պայքարի արդյունավետության վրա։
–Իհարկե, ազդում է։ Բայց այնպես չէ, որ բոլորը միտումնավոր են սխալ տվյալներ ներկայացնում։ Չնայած մեր մյուս հարեւանի՝ Ադրբեջանի պարագայում, կարծես եւ այդպես է։ Իսկ տրամաբանությունը հուշում է, որ երկրները որքան անկեղծ են լինում միմյանց հետ, այնքան ընդհանուր պայքարն արդյունավետ է դառնում։ Մեր պարագայում հենց այդպես է՝ իրանցի եւ վրացի գործընկերների հետ քանի որ անկեղծ ենք, պայքարն էլ համապատասխանաբար դառնում է միասնական։ Ի վերջո, աշխարհի բոլոր երկրները փոխկապակցված են. վարակը, որ սկիզբ էր առել Չինաստանի մի քաղաքում, կարճ ժամանակ անց տարածվեց աշխարհով մեկ։
–Երբ հարեւան երկրներում չեն սինխրոնիզացվում գործողությունները, լրացուցիչ բեռ չի՞ դրվում երկրների վրա։
–Անշուշտ, պայքարն ավելի դժվարին է դառնում։ Եվ, փառք Աստծո, որ հիմնականում մեզ հաջողվել է մեր իրանցի եւ վրացի գործընկերների հետ պահպանել գործողությունների սինխրոն տրամաբանությունը։ Տեսեք՝ Իրանում մեր դեսպան Արտաշես Թումանյանը տեղեկացնում էր, որ այս ողջ ընթացքում Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությունով նախատեսված եւ ոչ մի բեռնափոխադրում չի չեղարկվել։
–Դեռեւս շա՞տ քաղաքացիներ ունենք հարեւան երկրներում, որ ցանկանում են տեղափոխվել հայրենիք։ Հարցն ինչպես է լուծվելու. քաղաքացիների տեղափոխման գործը կրկին կրելո՞ւ է շարունակական բնույթ։
–Ես այս պահին չգիտեմ՝ շատ քաղաքացիներ կան, թե ոչ, բայց մի բան փաստ է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները հայրենիք վերադարձի իրավունք ունեն։ Եվ դա նրանց սահմանադրական իրավունքն է։ Նրանց տեղափոխման կազմակերպման գործում չափազանց մեծ է մեր դեսպանությունների դերը։ Դեսպանությունների աշխատակիցները 7օր–24 ժամ ռեժիմով աշխատում են մեր հայրենակիցների հետ, որպեսզի նրանց մատուցեն հնարավոր բոլոր օժանդակությունները։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

01-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO