Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԱՅԼՔ...


Պայքար կորոնավիրուսի եւ մի շարք հիվանդությունների հարուցիչների դեմ

Տավարաբուծական ֆերմաներում անասնաբուծական հիգիենայի պահպանումը՝ որպես սանիտարահիգիենիկ կաթի արտադրության հիմնական գործոն

Հանրապետությունում տավարաբուծությամբ զբաղվող ինչպես խոշոր ֆերմերները, այնպես էլ գյուղացիական տնտեսությունների մեծ մասը չեն իրականացնում կենդանիների խնամքի եւ պահվածքի համար անհրաժեշտ զոոհիգիենիկ պայմանները, ինչի հետեւանքով ֆերմաներում առկա են տարբեր հիվանդություններ ունեցող կենդանիներ։ Միաժամանակ պատկերացում չունեն կենդանիներին սպասարկող անձնակազմի՝ կթվորի, անասնապահի, անասնաբույծի, նաեւ սեփականատիրոջ պարտականությունների մասին, որոնք մանրամասն շարադրված են http։//giloyan.com/ կայքէջում տեղադրված հոդվածում։
Շարադրված պարտականությունների չկանոնակարգված կատարումը, կենդանիների կեղտոտվածությունն ու նաեւ ֆերմայի նորմալ միկրոկլիմայի բացակայությունը նպաստում են կրծաբորբի տարածմանը։ Կրծաբորբ առաջացնող բակտերիաները կամ դրանց արտադրանքը կարող են վարակել մարդկանց։
Ըստ իսրայելցի հեղինակ Արթուր Սարանի, ներկայացվում են կրծի հետեւյալ ախտածին մանրէները՝
1. Մաստիտ հիվանդության վարակումը կատարվում է հիմնականում կթի ժամանակ՝ Staphylococcus aureus, Streptococcus agalactiae, Streptococcus dysgalactiae, Staphylococcus epidermidis, Corynebacterius bovis մանրէների միջոցով։
2. Ինֆեկցիա մաստիտի հարուցման այլ մանրէներ (վարակը հիմնականում կատարվում է կթերի միջեւ)՝ Escherichia coli, Enterobacter aerogenes, Citobacter, Serratia, Streptococcus uberis, Klebsiella pneumoniae, Bacillus cereus, Pseudomonas aeruginosa, Corynebacterium Pyogenes, Mycobacterium Semegmatis, Fortuitum, Pleii, Խմորասնկեր Cryptococcus, Candida, ջրիմուռներ Prototheca, սնկեր Aspergillus։
3. Մաստիտի հարուցչի այլ միկրոօրգանիզմներ՝ միկրոպլազմա Bovis, Bovigenitalum, Canadensis, Nocardia asteroids, Clostridium perfingens, Pasteurella multocida, Leptospira hardjo։
Վարակի աղբյուր են կրծի եւ պտուկների վնասվածքները, թարախապատումը, որովայնը, վարակված կուրծը, կաթը, ավշային հանգույցները, կեղտոտ համակցված կերի եւ ջրի օգտագործումը, կենդանու արտաթորանքը, կովանոցի ներքին եւ շրջակա միջավայրը, կեղտոտված հողը, մեքենաներն ու սարքավորումները, խոզերի եւ ոչխարների շնչադիմային հիվանդությունը։
Կաթից եւ կաթնամթերքից մարդուն փոխանցվող հիվանդություններ.
Բակտերիա՝ թարախային բշտիկ, բոտուլիզմ (տոքսին), բրուցելյոզ, խոլերա, աղիքային ցուպիկ (պաթոգեն), Clostridium perfinges, դիֆտերիա, լեպտոսպիրոզ, լիստերիոզ, պարատիֆային տենդ, սալմոնելյոզ (ոչ տիֆային), շիգելյոզ, ստաֆիլոկոկ (էնտերոտոքսին), ստրեպտոկոկ, տուբերկուլյոզ, տիֆ (տենդ)։ ՌԻԿԵՏՍԻԱ՝ տենդ։ ՎԻՐՈՒՍ՝ ադենովիրուս, էնտերովիրուս, աֆտոզային տենդ, ինֆեկցիոն հեպատիտ, էնցեֆալիտ տզային։ ՆԱԽԱԿԵՆԴԱՆԻՆԵՐ՝ ամյեբիազ, բալանտիդիազ, տոկսոպլազմոզ, հելմինտոզ, էնտերոբիոզ, տենիոզ (T. solium)։ ԱՅԼ՝ զգայունություն հակաբիոտիկների նկատմամբ, թունավորման աստիճանը եւ ինսեկտիցիդներ, վեգետատիվ տոքսին, ռադիոիզոտոպներ։
Տավարաբուծական տնտեսությունների աշխատակիցները պետք է ունենան անհրաժեշտ մակարդակի գիտելիքներ կաթից եւ կաթնամթերքներից մարդուն փոխանցվող հիվանդությունների մասին, ունենան առողջ կենդանիներ եւ ապահովեն հիգիենիկ որակյալ կաթի արտադրությունը։
Առաջարկվում է համապատասխան նախարարության մասնագետների պաշտոնի անձնագրի պարտականություններում ներառել նաեւ հանրապետության անասնաբուծական տնտեսություններին հսկելու հարցը եւ օրենքի սահմաններում տավարաբույծներից պահանջել կատարելու սելեկցիոն տոհմային աշխատանք, որը կապահովի առողջ եւ բարձր մթերատու կենդանիներ ունենալուն։
Վերը շարադրվածը պարտավորեցնում է, որ անասնաբուժական, առողջապահական տեսչությունները, նաեւ սննդամթերքի անվտանգության աշխատակիցներն անմիջական կապի մեջ լինեն տավարաբուծական ֆերմաների հետ, ապահովեն կենդանիների էթոլոգիական պահանջները եւ նպաստեն դրանց մթերատու հատկությունների կատարելագործմանը։
Գառնիկ ԳԻԼՈՅԱՆ
Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նազիկ ԿԱՍՈՒՄՅԱՆ
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Ալիսա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու

13-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO