Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կարգելվի գյուղնշանակության հողերի փոխադրումն այլ նշանակության հողերի

Բայց կթույլատրվի 10 բացառիկ դեպքերում

Գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի պետք է բացառել։ Այդ իսկ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը մի նախագիծ է շրջանառում, ըստ որի սահմանվում են գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը։ Բայց հողային օրենսգրքով արդեն ամրագրված է, որ գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության եւ որ այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ սույն օրենսգրքի 7—րդ հոդվածով սահմանված կարգով։ Ուրեմն՝ ինչի՞ մասին է էկոնոմիկայի նախարարության նախագիծը։
Ըստ պետական այս կառույցի պարզաբանման, իրենց մշակած նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ։ Էկոնոմիկայի նախարարությունն ասում է, որ իրենք բազմաթիվ դիմումներ են ստանում գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրելու հետ կապված, որոնց վերաբերյալ տրամադրելով բացասական կարծիք՝ բախվում են մի շարք խնդիրների։ Օրինակ՝ ներկայացվում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, կամ որ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը եւ այլն։ Եվ, այո, ներկայումս հողերի նպատակային նշանակության փոփոխությունն իրականացվում է հողային օրենսգրքի 7—րդ հոդվածով եւ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29—ի որոշմներով սահմանված կարգով։ Սակայն, ըստ կառույցի, նշված իրավական ակտերի դրույթները չեն սահմանում այն բացառիկ դեպքերը, որոնց պարագայում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը։
Խնդիրը կարգավորելու համար էլ նախարարությունը նախագիծ է մշակել, որի ընդունման նպատակը «գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության եւ արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է»։ Եվ ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը։
Հարց է ծագում՝ իսկ որոնք են գյուղատնտեսական նշանակության հողերի՝ այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը։ Պարզվում է՝ էկոնոմիկայի նախարարությունն այդպիսի 10 դեպք է սահմանել։
Այսպիսով՝ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրումը այլ նպատակային նշանակության թույլատրվում է բացառիկ դեպքերում, որոնք պայմանավորված են. 1. բնապահպանական, առողջարանական, պատմական եւ մշակութային նպատակներով՝ հատուկ պահպանվող տարածքների ստեղծմամբ։ 2. Անտառային, ջրային կամ պահուստային հողերի կազմի մեջ գյուղատնտեսական արտադրության համար ոչ պիտանի՝ ճահճացած, գերխոնավացած, աղակալված, էրոզացված հողամասերի ընդգրկմամբ։ 3. Ճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի, կապի գծերի, գազատարների եւ այլ խողովակաշարերի, երկաթուղային գծերի եւ այլ նմանատիպ օբյեկտների (այսուհետ՝ գծային օբյեկտներ) կառուցմամբ, կառուցված գծային օբյեկտներին հարակից, շինարարության իրականացման համար օգտագործված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցած վերականգնման (ռեկուլտիվացիայի) ծրագրի առկայության դեպքում։ 4. Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարմամբ, երկրի պաշտպանության եւ պետության անվտանգության ապահովմամբ։ 5. Շահագրգիռ գերատեսչությունների դրական եզրակացությունների հիման վրա՝ Հայաստանի կառավարության կողմից հաստատված կամ հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ պայմանով, որ ներդրումային ծրագրի փաթեթում հաստատված լինի նաեւ հողամասի տեղակայումը՝ WGS—84 ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով։ 6. Ընդերքօգտագործման աշխատանքներով՝ օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցած ծրագրի (այդ թվում՝ հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) առկայության դեպքում։ 7. Բնակելի տների կառուցմամբ՝ այլընտրանքների բացակայության դեպքում։ 8. Առողջապահական, կրթական, սոցիալական օբյեկտների կառուցմամբ՝ այդ օբյեկտների տեղադրման այլընտրանքների բացակայության դեպքում, համայնքի զարգացման եւ տարածական պլանավորման փաստաթղթի (գլխավոր հատակագիծ) կամ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների հիման վրա։ 9. Արդյունաբերական, էներգետիկ օբյեկտների կամ հասարակական նշանակության շինությունների կառուցման նպատակով՝ այլ հողատեսքերի, արոտավայրերի եւ խոտհարքների 4-րդ եւ 5-րդ կարգի հողամասերի տրամադրմամբ՝ այդ օբյեկտների տեղադրման այլընտրանքների բացակայության դեպքում։ 10. Համայնքներին հողերի փոխանցման ժամանակ առաջացած հողամասերի նպատակային նշանակություններին առնչվող անճշտությունների ուղղման դեպքերով։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

14-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO