Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Ունենք գաղափարի եւ ծրագրի, բայց ոչ փողի խնդիր»

Ի՞նչ է անում կառավարությունը հաղթահարելու տնտեսական դժվարությունները։ Տնտեսական ի՞նչ տրամաբանության է ենթարկվում միջոցառումների համալիրը, որ կիրառվում է այդ նպատակով։ Այս հարցերի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանի հետ։
–Պարոն Պապոյան, մեր տնտեսությունը զարգացման բավականին լավ թափ էր հավաքել մինչկորոնավիրուսային այս իրավիճակը։ Իսկ ներկայում տնտեսական զարգացման քաղաքականության մեջ սրբագրումների անհրաժեշտություն չի՞ լինի։
–Իհարկե, կլինի։ Երկու փուլի հետ ենք գործ ունենալու։ Առաջինը ճգնաժամի տնտեսական հետեւանքների հաղթահարման փուլն է։ Այնուհետեւ կգա աշխարհում ի հայտ եկող տնտեսական նոր իրավիճակին հարմարվելու եւ դինամիկ զարգանալու փուլը։ Հետեւաբար, սրբագրումների կարիք կզգացվի, քանի որ կորոնավիրուսի հետ կապված աշխարհում մի փոքր այլ իրավիճակ է լինելու։ Քանզի, ըստ իս, կորոնավիրուսն արդեն ուղեկցելու է մարդկությանը։ Մինչեւ այն պահը, գոնե, երբ կստեղծվի պատվաստանյութ ու հնարավոր կլինի այն հաղթահարել։
–Մեր տնտեսությունն ստեղծվեց առավելապես ներառական մոդելի վրա։ Այն կպահպանի՞ իր ներառականությունը, եթե նկատի ունենանք հատկապես, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները բավականին կորուստներ են ունենալու այս ընթացքում։
–Կարծում եմ, որ ներառականությունն էլ ավելի է խորանալու։ Ներառականությունը պայմանավորված չէ այն հանգամանքով, թե փոքր եւ միջին ձեռնարկությունները շատ կորուստներ կրեցին, թե՝ ոչ։ Այլ պայմանավորված է հանգամանքով, թե պետությունն ինչպիսի՞ տնտեսական քաղաքականություն է վարում։ Եթե վարում ես ազատ շուկայական տնտեսական քաղաքականություն, երբ բոլոր տենտեսավարողներն ունեն հավասար հնարավորություններ, եւ միայն փողն է, որ ըստ էության խանգարիչ պայման է դառնալու այս պարագայում, ապա ներառականությանը ոչինչ չի կարող խանգարել։ Այո, շատ ընկերություններ՝ միջին, փոքր, գերփոքր, խոշոր, կարող են ունենալ լուրջ խնդիրներ, որոշները կարող են փակվել, նոր այլ ընկերություններ կարող են ստեղծվել։ Ինչպես ասում են՝ դատարկ տեղը լցվելու է. շուկայում դատարկ տեղ չի մնալու։ Որ հատվածում շահութաբերություն է լինելու, արագ կլրացվի այդ տարածքը։ Պարզապես խնդիրն այն է, որ մենք մեր բռնած ուղուց հետ չկանգնենք։ Ճիշտ ճանապարհ ենք բռնել՝ բիզնեսին գործելու ազատ հնարավորություններ տալով, ներդրումների համար հնարավորությունների դաշտ ստեղծելով, կոռուպցիայից զերծ հանրություն եւ բիզնես միջավայր կառուցելով։ Նման պարագայում արդեն եղած խնդիրներն արագորեն հաղթահարվելու են։ Անշուշտ, էլի եմ կրկնում, ներկա պարագայում բոլոր տնտեսավարողներն էլ կամ գուցե նրանց հիմնական մասն ունեն խնդիրներ, միգուցե, նրանցից որոշները դուրս մնան շուկայից։ Որովհետեւ մի բան է, երբ դու շուկայում գոյատեւում ես բարենպաստ միջավայրում, մեկ այլ բան է, երբ պետք է գործես առանձնահատուկ պայմաններում։ Սա նորմալ պրոցես է, որը կհանգեցնի տնտեսության առողջացմանը, երբ թույլ օղակները դուրս են գալիս ու իրենց տեղը զիջում ուժեղներին։ Իսկ ուժեղները նախ եւ առաջ մտքո՛վ ուժեղներն են։ Քանզի հետկորոնավիրուսային աշխարհում մրցունակ չեն լինի այն երկրներն ու կազմակերպությունները, որոնց գործունեությունը հիմնված կլինի ընդամենը բնական հարստության վրա, ասենք՝ նավթի։ Մրցունակ կլինեն նրանք, որոնք առաջատար են մտքով ու գաղափարներով։
–Այսօր առավելապես խոսվում է տնտեսական կապերի խզման մասին։ Այս առումով մեզ մոտ ինչպե՞ս է. մեր տնտեսավարողներն ինչպիսի՞ դժվարությունների մեջ կարող են հայտնվել։
–Ըստ էության, մեծ հաշվով ոչ մի տնտեսական կապ էլ չի խզվում։ Պարզապես երկրները ժամանակավորապես փակում են իրենց սահմանները։ Եվ դրանք միանգամից կբացեն կորոնավիրուսի հաղթահարումից հետո։ Ի վերջո, բեռնափոխադրումները Հայաստանից դուրս եւ դեպի ներս՝ Հայաստան, համարյա նույն ծավալով տեղի են ունեցել։ Եվ վստահ եմ, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո, երբ բացվեն երկրների սահմանները, տնտեսական կապերը կրկին կվերականգնվեն։ Պարզապես որոշ ընկերություններ, որ բավականին մրցունակ չեն եղել, կարող են դուրս մնալ շուկայից։ Եվ այդպիսիք կարող են լինել ինչպես հայկական, այնպես էլ ցանկացած այլ երկրի ընկերություններ։ Այսինքն՝ այս դաշտում, եթե ծագում են մարտահրավերներ ու վտանգներ, նույնքան էլ առաջանում են հնարավորություններ։ Այս առումով շատ եմ կարեւորում տնտեսական այն աջակցությունը, որ այսօր կառավարությունը հատկացնում է բիզնեսին։ Մասնավորապես, անտոկոս վարկերի տեսքով դրանք ուղղվում են գյուղմթերքի արտադրության եւ այդ մթերքները վերամշակող ընկերություններին։ Որովհետեւ աշխարհում հատկապես գյուղատնտեսական մթերքների կարիք է առաջանալու։ Եվ եթե խոսվում է հետկորոնավիրուսային շրջանում մարդկային վարքագծի փոփոխությունների մասին, ապա, ըստ իս, մարդիկ ավելի շատ գումար են հատկացնելու առողջապահության, նաեւ առավել գումար են տրամադրելու առողջ մթերքներ ձեռք բերելու համար։ Իսկ այս պարագայում կարող ենք գրավել ձեւավորվող այդ շուկաները։ Ընդ որում՝ ո՛չ միայն ԵԱՏՄ—ի, այլեւ եվրոպական երկրների։ Ուստի մեծ ուշադրություն պետք է դարձնենք գյուղատնտեսական մթերքների արտադրության ու դրանց մշակման ոլորտներին։ Այս գործում իրենց անելիքը կունենան նաեւ այն մարդիկ, որոնք, որպես աշխատանքային միգրանտներ, գնում էին այլ երկրներ, բայց այս տարի զրկված են այդ հնարավորությունից։ Միաժամանակ իրավիճակը կստիպի, որպեսզի հողի մշակմամբ զբաղվեն նաեւ մարդիկ, որոնք ունենալով հողամաս, այն չեն մշակել։ Ասենք՝ գյուղաբնակ ուսուցիչը, պետական ծառայողը եւ այս կարգի այլ մարդիկ։ Հասկանալի է՝ նրանք դա կանեն որոշակի վախերից ելնելով։ Այս ամենի արդյունքում էականորեն կավելանան գյուղմթերքի արտադրության ծավալները։ Իսկ սրան ածանցվելու են նույն այդ մթերքի վաճառքի եւ վերամշակման խնդիրները։ Հետեւաբար, այսօր ֆինանսական միջոցներ ներարկում ենք գյուղմթերք արտադրելու, մշակելու եւ այն արտահանելու ուղղություններով։ Առաջին ուղղությամբ անտոկոս վարկերը տրվում են գյուղացիական տնտեսություններին։ Երկրորդ ուղղությամբ դրանք ստանում են այն վերամշակող կազմակերպությունները, որոնք ունեն հարակից արտադրական խնդիրներ լուծելու անհրաժեշտություն։ Իսկ երրորդ փուլով արդեն պետությունն աջակցում է այս մթերքների արտահանումը կազմակերպելու գործին։ Որպեսզի երբ շուկաները բացվեն, մենք պատրաստ լինենք. արտահանելու ապրանքներ ունենանք ու մեր տեղն ապահովենք դրանցում։
–Իսկ բավարա՞ր են ֆինանսական միջոցները, որ ներարկվում են տնտեսության մեջ։
–Այս պահի դրությամբ կառավարության առաջարկած ծրագրերից հազարավոր քաղաքացիներ եւ իրավաբանական անձինք են օգտվել։ Գործընթացը դեռ շարունակվում է։ Եվ մենք, ըստ էության, այդ մասով փողի խնդիր չունենք։ Ունենք հսկայական միջոցներ, որոնք եւս կարող ենք հատկացնել բիզնեսին։ Բայց բիզնեսը դեռ «չի վերցնում»։ Այսինքն՝ այս առումով նույնիսկ փողի իրացվելիության խնդիր ունենք։ Ավելին՝ կարող եմ ասել, որ ունենք գաղափարի եւ ծրագրի, բայց ոչ փողի խնդիր։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

15-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO