Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՍՈՑԻՈՒՄ


Սեզոնային աշխատանքի մեկնողները զբաղվածություն կապահովեն Հայաստանում

Ի՞նչ կանխատեսումներ կան աշխատանքային միգրացիոն ոլորտում

Եթե յուրաքանչյուր տարի սեզոնային աշխատանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիները արտագնա աշխատանքի էին մեկնում եւ այդպիսով նպաստում Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների աճին, ապա այս տարի ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում աշխատանքային միգրացիոն գործընթացները էականորեն կնվազեն։
Ըստ փորձագիտական գնահատականների, «Covid-19»-ը էական ազդեցություն է ունենալու նաեւ աշխատանքային միգրացիայի վրա։ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ էականորեն տուժելու է ոչ միայն աշխատանքային միգրացիան, այլեւ ներգաղթի եւ կրթական ծրագրերով պայմանավորված միգրացիոն գործընթացները։
Աշխատանքային միգրացիան՝ ունենալով տնտեսական, սոցիալական ազդեցություն, շատ խիստ ու բացասական արդյունքներ է ունենալու։ «Հաշվի առնելով, որ Հայաստանի միգրացիոն շարժը հիմնականում սեզոնային աշխատանքային միգրացիան է՝ ուղղված դեպի ՌԴ, եւ այն ժամանակահատվածը, երբ սահմանները փակվեցին, կարծում եմ, 90 տոկոսով չենք կարողանալու ապահովել արտագնա այն հոսքը, ինչը նախորդ տարում։ Հիմնական մեկնումներն արձանագրվում էին հենց մարտին, մինչդեռ այդ ամսից արդեն սահմանները փակվեցին։ Իսկ ՌԴ—ում գտնվողները՝ շուրջ 1500 ՀՀ քաղաքացի, միայն ապրիլին 7 չվերթով Հայաստան վերադարձան, եւս 200—ը գրանցված են ՌԴ դեսպանատանը եւ սպասում են առաջիկա հնարավոր չվերթներին։ Ու քանի որ նրանց որոշ մասը ՌԴ—ում աշխատանքի էր մեկնել, անշուշտ, վերադառնալու է։ Նշանակում է՝ չենք ունենալու դրամական փոխանցումների այն նույն ծավալը, ինչ նախորդ տարիներին»,–նշեց Տաթեւիկ Բեժանյանը։ Նա մեջբերեց ՀՀ ԿԲ հրապարակած տվյալներն այն մասին, որ անցած տարվա ցուցանիշներով, արտերկրից եկող տրանսֆերտների 60 տոկոսը բաժին է հասել ՌԴ—ին, ինչը կազմում է ՀՆԱ—ի 22 տոկոսը։
Ըստ «Հայկական Կարիտասի» փորձագետի, ստեղծված իրավիճակը մեղմելուն եւ սոցիալ—տնտեսական որոշակի խնդիրներ լուծելուն է ուղղված ՀՀ կառավարության աջակցությունն աշխատանքային միգրանտներին։ Մասնավորապես, նրանց համար շինոլորտում աջակցության ծրագրեր է նախատեսում, ինչի արդյունքում արտագնա մեկնողների որոշ մասը կկարողանա զբաղվածություն ապահովել պետական ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներում։ Ըստ փորձագետի, ցանկալի կլիներ, եթե աջակցության նմանատիպ գործիքներ նախատեսվեին նաեւ գյուղատնտեսության ոլորտում։
«Թեպետ սա չի ենթադրում, թե չմեկնած միգրանտները կմնան եւ հողագործությամբ կզբաղվեն։ Նկատենք, որ նրանք չէին զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով ոչ թե նրա համար, որ արտագնա աշխատանքի էին մեկնում, այլ բազմաթիվ պատճառներով՝ պայմանավորված ոռոգման խնդրի, տեխնիկայի եւ սերմացուի բացակայության հետ։ Իմ գնահատմամբ, չի բացառվում, որ գյուղատնտեսության ոլորտում աջակցությունը եւս մեղմի իրավիճակը։ Վատագույն սցենարի դեպքում, եթե հաջորդ տարի էլ վարակի տարածումը չկանխվի, ապա գոնե գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումն իր դրական ազդեցությունը կունենա։ Եթե գյուղերում շատ տղամարդիկ մեկնում էին արտագնա աշխատանքի, կանայք էին հիմնականում զբաղվում հողագործական աշխատանքով՝ հաշվի առնելով, որ ամուսիններն էին գումար ուղարկում, օրինակ, վառելիք գնելու համար, ապա այդ նույն ընտանիքները սոցիալական լուրջ խնդրի առջեւ են հայտնվելու»,–նշեց միգրացիոն ոլորտի փորձագետը։ Նա նկատեց՝ պետական աջակցության ծրագրերը կունենան կարճաժամկետ ազդեցություն, սակայն պետք է մտածել նաեւ երկարաժամկետ ծրագրեր մշակելու ուղղությամբ, որոնց շահառուներ կդառնան սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողները։ Նրանք այսօր կազմում են զբաղվածության 15 տոկոսը, ինչն այժմ ներառվելու է գործազրկության ներկա վիճակագրության ցուցանիշներում։
Օդային հաղորդակցության վերականգնման դեպքում որքանո՞վ կմեծանա միջազգային շուկայում աշխատուժի պահանջարկը... Տաթեւիկ Բեժանյանը տարակուսեց՝ որքան էլ սահմանները բացվեն, շինարարական աշխատանքները ողջ աշխարհում, մասնավորապես՝ Ռուսաստանում, նույն ակտիվությամբ չեն ընթանա, իսկ Հայաստանից մեկնողները հիմնականում ընդգրկվում են աշխատելու շինարարության եւ ծառայության ոլորտներում։
Տնտեսական խնդիրների են բախվելու բոլոր երկրները։ Ըստ զրուցակցիս, մեկնողներ գուցե լինեն, սակայն որքան տոկոս կկազմեն, առայժմ պարզ չէ։ Մնում է զարկ տալ երկրի ներսում նրանց զբաղվածության ապահովման գործընթացներին եւ ավտոճանապարհաշինական տարբեր ծրագրերի իրականացմանը, որոնցում թեպետ հնարավոր չի լինի ընդգրկել բոլոր արտագնա մեկնողներին, սակայն որոշ չափով հնարավոր կլինի մեղմել սպասվող գործազրկությունը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

15-05-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO