Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Հայ ընտանիքը միշտ էլ հայտնի է եղել բարոյական ամրությամբ

Դրա շնորհիվ այն այսօր էլ շարունակում է պահպանել իր ազգային նկարագիրը

Ժամանակի շրջափուլերի հետ փոխվում են մարդկանց պատկերացումները, ապրելակերպը, բնականորեն փոխվում է նաեւ հասարակության հիմնաքարի՝ ընտանիքի կենսակերպը։ Սակայն որքան էլ ադամանդը այլ ձեւ, նրբագծումներ ստանա, միեւնույն է, նրա հիմքը ադամանդն է։ Այդ կերպ հայկական ավանդական ընտանիքը որքան էլ ժամանակի թելադրանքով կերպարանափոխումներ ընդունի, միեւնույն է, հիմքում ազգայինն է։
Քրիստոնեության արժեւորումը, տան մեծի նկատմամբ հարգանքը, հարսի հնազանդությունը, ամուսնու խոսքի կշիռը, երեխաների կարեւորությունը, հյուրընկալությունը հայ ընտանիքի նկարազարդն են։ Ընտանիք, ուր մարդիկ ապրում են ոչ թե ամեն մեկն իր, այլ մեկը մյուսի համար։
Հայի ինքնությունը պահպանվում է ընտանիքի մշակույթի միջոցով։ Միմյանց նկատմամբ հարգանքը, սերը, պատասխանատվության զգացումը, նվիրվածությունը, առաքինությունը, բարքերի, սովորույթների պահպանումն ամրապնդում են հասարակությունը, հայրենի հողը։ «Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը եւ հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամի. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու եւ նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված եւ չեն երեւում մարդկանց, բայց իրանց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը»,–Մուրացանի պատմավեպի հերոսի՝ Գեւորգ Մարզպետունու այս խոսքերը խորհելու, ամեն ինչ նորից արժեւորելու հնարավորություն են ընձեռում։ Գուցե, մեր ընտանիքում մի տեղ թերացե՞լ ենք։ Չէ՞ որ յուրաքանչուր մարդ ցանկանում է երջանիկ լինել իր ընտանիքում, իսկ այդ երջանկությունն ամենօրյա խնամքի կարիք ունի՝ հոգատարության, վստահության, հավատարմության տեսքով։ Զուր չէ, որ նույն պատմավեպում հզոր, անհաղթ քաջազնը՝ Աշոտ Երկաթը, «պարտվեց» ոչ թե թշնամուն, այլ իր ընտանիքում. «Որքա՛ն ցավերի, արտասվաց եւ հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունն յուր ընտանիքում եւ որքա՛ն վնասներ պատճառեց նույն այդ թուլությունն ընդհանուր հայրենիքին»։
Մեր նախնիների պատմական կենսափորձից մեզ մնում է միայն հետեւություն անել եւ հավատալ Գեւորգ Մարզպետունու խրատին՝ «Սիրեք միմյանց», «Ամենից ավելի սիրեցեք միությունը», քանի որ ընտանեկան խաղաղ միությունը «կերջանկացնե ձեզ, կերջանկացնե եւ ձեր զավակներին»։ Հարկավոր է միմյանց ժամանակ տրամադրել, զրուցել, ճանաչել։ «Իմաստուն է այն հայրը, ով գիտե իր զավակին»,–իռլանդացի գրողի՝ Ջեյմս Ջոյսի խոսքերն են։
Աշխարհում կազմավորվում են միլիոնավոր ընտանիքներ, սակայն ոչ մի ընտանիք մյուսին նման չէ, մինչդեռ յուրաքանչյուր ընտանիք կարիք ունի միեւնույն բարոյական արժեհամակարգի։ «Ընտանիք կազմելու համար բավական է սիրել, իսկ պահպանման համար պետք է սովորել համբերել, դիմանալ ու ներել»,–ասել է մայր Թերեզան։
Գաղտնիք չէ ժողովրդական խոսք դարձած «Տնից լավ տեղ չկա» ասույթի ճշմարտությունը։ Տուն՝ ընտանիք, ընտանիք՝ հարմարավետություն։ Չկա ավել մեծ պարգեւ, քան ընտանիք ունենալը, իսկ թե ինչպիսի՞ ընտանիք՝ կախված է մեզանից...
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

15-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO