Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման հետ կապված հարցեր։ Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ուժային կառույցների ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարները։
«Մեր կառավարության ծրագրում արձանագրված է, եւ դա մեր քաղաքական կարեւոր տեսլականներից է, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից մեկը, ավելի ճիշտ՝ առաջատար ոլորտներից մեկը։ Այդ պատճառով նաեւ մենք կառավարության կառուցվածքում որոշակի փոփոխություններ ենք իրականացրել՝ ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգ։
Եվ շատ կարեւոր է արձանագրել, այս ընթացքում ինքս էլ անձամբ համոզվել եմ, որ այս խնդրի լուծման համար մտավոր եւ գիտական, մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում կա։ Եվ հիմա այդ ներուժի իրացման համար երկու կարեւոր կոմպոնենտ մենք պետք է կարողանանք պատշաճ մակարդակով ապահովել։ Առաջինը կամ թվարկման հերթականությունը գուցե պատեհ չէ այստեղ, որովհետեւ, ըստ էության, զուգահեռ պետք է տեղի ունենան այդ երկուսը. խոսքը արտադրական հզորությունների եւ արտահանման ենթակառուցվածքների ձեւավորման մասին է։
Իհարկե, սա երկարաժամկետ եւ ռազմավարական քննարկման խնդիր է։ Այս փուլում մեզ համար կարեւոր է, որ կարողանանք մեր ներքին ռազմական կարիքների պետական պատվերի ձեւավորման եւ տեղադրման ընթացքում ճիշտ եւ արդյունավետ որոշումների գանք, որպեսզի միեւնույն ժամանակ լուծենք երկու խնդիր. նախ՝ առաջինը խթանենք ռազմարդյունաբերական համալիրը, ռազմական արդյունաբերության զարգացումը Հայաստանում եւ մյուս կողմից՝ պատշաճ կերպով կարողանանք ապահովել անվտանգության մեր ընթացիկ խնդիրները»,–նշել է վարչապետը։
Այնուհետեւ խորհրդակցության ընթացքում վարչապետին զեկուցվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք միտված են եղել աշխատանքային որոշակի համակարգեր եւ մեխանիզմներ ստեղծելուն, առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

15-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO