Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կարանտինային ժամանակահատվածը հնարավորություն տվեց

Վեր հանել բոլոր բացերը, էլեկտրոնային հարթակներ ստեղծել, տեսադասեր կազմակերպել

Ինչպես արդեն գիտենք, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի դպրոցական ավարտական քննություններ չեն անցկացվի, իսկ բուհ ընդունվողները կարող են միայն մեկ քննություն հանձնել։ Աշակերտներին նման «արտոնություն» տալը, ըստ որոշ ծնողների, անհետեւանք չի մնա կրթության գործընթացի եւ որակի վրա։ Նրանք արդեն իսկ դժգոհություններ են հայտնում։ Մասնավորապես, համայնքային առանձին դպրոցներում ուսուցիչները հանձնարարություններ չեն տալիս կամ հեռավար ուսուցումն իրականացնում են մասամբ եւ իմիջիայլոց։
Սակայն, ի հակադրություն այդ ծնողների, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պնդում է հակառակը. «Ես ունեմ ուսուցիչ ընկերներ, ովքեր վիրավորական են համարում աշակերտների հեռավար դասերին չմասնակցելը։ Կարծում եմ՝ դպրոցականները չեն մասնակցում, քանի որ կենտրոնացած են միայն նեղ մասնագիտական առարկաների վրա։ Բայց եկեք չմոռանանք, որ նույնիսկ առկա ուսուցման պարագայում 12—րդ դասարանցիները նույնպես չէին հաճախում դպրոց, պատրաստվում էին ընդունելության քննություններին»։
Պատգամավորը պնդում է՝ հեռակա ուսուցման պարագայում կրթության որակի ակնհայտ փոփոխություններ չեն եղել։ Կրթության մասնագետն ասում է, թե ինքը տեղյակ չէ ուսուցիչների քմահաճ աշխատանքից, առավել եւս, որ հանձնարարություններ չեն տալիս. «Կարծում եմ՝ մեր ուսուցիչները պատասխանատու կերպով իրականացնում են իրենց աշխատանքը»։ Ավելին՝ գտնում է, որ կորոնավիրուսի համավարակից հետո, երբ աշակերտները վերադառնան բնականոն ուսումնական գործընթացի, կրթությունը կիրականացվի ավելի բարձր մակարդակով, քանի որ, ըստ նրա, այս ընթացքում ուսուցիչները, տնօրինությունն ու աշակերտները ձեռք են բերել մեծ փորձառություն։
«Հասկանալով կրթության դերը՝ դպրոցականներն առավել պատասխանատվությամբ են մոտենում։ Շատ բաներ փոխված կլինեն, մենք լավ հնարավորություն ունենք նոր էջից սկսելու կրթական գործընթացը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ առկա կրթությունը դժվար է այսքան կարճ ժամանակամիջոցում փոխարինել հեռավար կրթությամբ։ Հեռավարի հետ կապված նախապատրաստական կրթության աշխատանքները պետք է սկսվեին հաջորդ տարվանից։ Համապատասխան փոփոխություններն օրենքում այս նպատակով արդեն արվել էին, բայց տեսաք, որ իրավիճակը ստիպեց արագ անցում կատարել հեռավարին»,–նկատում է Հովհ. Հովհաննիսյանը։
Պատգամավորը միաժամանակ շեշտում է՝ տեխնիկական թույլ հագեցվածությամբ պայմանավորված այսքան հապճեպ հեռավար կրթության անցնելը, բնականաբար, ունեցավ նաեւ իր թերի կողմերը. «Հետեւանքը եղավ այն, որ որոշում կայացվեց տարին ամփոփել մինչեւ կարանտինն ունեցած գնահատականներով։ Որոշում կայացվեց նաեւ ընդունելության քննությունները կազմակերպել մեկ քննության հիման վրա՝ հաշվի առնելով, որ աշակերտները հնարավորություն չէին ունեցել մասնակցելու ամբողջական դասընթացին։ Նրանց հնարավորություն տրվեց գոնե մեկ առարկայով ընդունվել, եւ սա իր հետ կբերի որոշակի խնդիրներ։ Կարանտինային ժամանակահատվածը հնարավորություն տվեց վեր հանել բոլոր բացերը, զարգացնել, էլեկտրոնային հարթակներ ստեղծել, տեսադասեր կազմակերպել։ Այս իրավիճակում ունեցանք մի քանի անգամ ավելի արագ ստեղծվող արտադրանքներ, քան կունենայինք բնականոն ժամանակ։ Դրանք են տեսադասերը, հեռավար կրթության մոդուլները, էլեկտրոնային հարթակների ստեղծումը»։
Կրկին վերադառնալով համայնքային դպրոցների ուսումնական գործընթացին՝ նշենք, որ գյուղական առանձին դպրոցներում, մասնավորապես, վերահսկողության հստակ եւ արդյունավետ մեխանիզմ չկա։ Համենայնդեպս, Հովհ. Հովհաննիսյանը կարծում է, որ մարզպետարանների կրթության վարչությունների, նախարարության եւ տեսչական մարմնի կողմից վերահսկողությունն իրականացվում է ըստ պատշաճի։ Կրթության մասնագետը բավարար է համարում տեսչական մարմնի կատարած աշխատանքը. «Բավարար եմ համարում, հաշվի առնելով այն քիչ մարդկային եւ նյութական ռեսուրսները, որ ունի կրթության տեսչական մարմինը։ Եղած հնարավորությունների շրջանակում տեսչական մարմինները կատարում են առավելագույնը։ Հատկապես հեղափոխությունից հետո նրանց ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ ավելացավ։ Պետք է հաշվի առնենք, որ տեսչական ստուգումներ իրականացնելու պահանջը բավականին մեծ էր։ Այս մարմինները փոխել են իրենց աշխատանքի բնույթը։ Անցում է կատարվել առավել բովանդակային գործընթացի՝ ի տարբերություն նախկինում կատարված բյուրոկրատական թղթաբանական ստուգումների»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

16-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO