Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԼՂՀ


Հանուն միասնության եւ համերաշխության

Աշոտ Ղուլյանն ամփոփել է խորհրդարանի գործունեությունը

ԱՀ նախորդ՝ 6-րդ գումարման խորհրդարանի 5-ամյա գործունեությունն է երեկ լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հաշվի առնելով, որ մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքում ձեւավորվել է 7-րդ գումարման նոր խորհրդարան, եւ այն մայիսի 21-ին ձեռնամուխ է լինելու իր լիազորությունների իրականացմանը։
Նպատակ ունենալով հանրությանը իրազեկել 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մասին, Ա. Ղուլյանը վիճակագրական տվյալներ է արձանագրել օրենսդիրի գործունեության վերաբերյալ։ Ըստ ԱԺ ղեկավարի, 5 տարիների ընթացքում գումարվել է 11 հերթական եւ 9 արտահերթ նստաշրջան, հրավիրվել 51 հերթական եւ 9 արտահերթ նիստ։ Շրջանառության մեջ է դրվել 596 օրինագիծ, որոնցից ընդունվել է 446—ը։
Խորհրդարանը, բացի օրենսդրական գործառույթից, իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ՝ մասնավորապես ԱԺ—ում լսել եւ քննարկվել են 19 հաղորդում եւ հաղորդագրություն, 6 տեղեկություն, 8 հաշվետվություն եւ զեկույց, 7 ծրագիր, 3 հարցապնդում։ Ազգային ժողովի կողմից նշանակվել են ընդհանուր իրավասության դատարանի 4, վերաքննիչ դատարանի 3, գերագույն դատարանի 3 դատավոր եւ ԱՀ հաշվեքննիչ պալատի 2 անդամ։ Մարդու իրավունքների վերջին երկու պաշտպանները նույնպես ընտրվել են այս գումարման Ազգային ժողովի կողմից։ Խորհրդարանը 2016 թ. ապրիլյան պատերազմի, Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 30—րդ եւ Բաքվում հայ բնակչության ջարդերի 30—րդ տարելիցների կապակցությամբ հանդես է եկել հայտարարություններով։
Մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Ղուլյանն անդրադարձել է նաեւ խորհրդարանում՝ արտաքին հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Անցած տարիներին խորհրդարան է այցելել 173 պատվիրակություն ՀՀ—ից, սփյուռքից, արտերկրից, որի աշխարհագրությունը բավական լայն է։ Միաժամանակ ԱՀ խորհրդարանի պատգամավորներն աշխատանքային այցով եղել են Սիրիայում, Գերմանիայում, Բելգիայում, ԱՄՆ—ում, Լիտվայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Ավստրալիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Հարավային Օսիայում, Աբխազիայում։ ԱՀ եւ ՀՀ խորհրդարանների միջեւ գումարվել է համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 6 նիստ։
ԱԺ ղեկավարը 6—րդ գումարման Ազգային ժողովի գործունեության թափանցիկությունն ապահովելու տեսանկյունից, անցած 5 տարիների կարեւոր քայլերից համարեց 2018 թ. սեպտեմբերից հերթական նիստերի ուղիղ հեռարձակումն ԱԺ յութուբյան ալիքով, ինչը հնարավորություն է տվել յուրաքանչյուր քաղաքացու իրական ռեժիմով հետեւել երկրի կենսագործունեությունն ապահովող օրենքների ընդունման ընթացքին եւ ծավալվող քննարկումներին, ինչպես նաեւ՝ իրենց ընտրած պատգամավորների աշխատանքին։
Խորհրդարանի նախագահն այնուհետեւ պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է ակնկալում նոր խորհրդարանից, Ա. Ղուլյանն ասաց, որ 2021 թ. լրանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հիմնադրման 30—ամյակը եւ, բնականաբար, «հայացք կձգվի» անցած տարիների պատմական իրադարձություններին, ծանրութեթեւ կարվի օրենսդիր մարմնի գործունեությունը, հստակ քայլեր կձեռնարկվեն օրենսդրության կատարելագործման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ։ Նա համոզմունք հայտնեց, որ ի շահ երկրի անկախության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, նորընտիր խորհրդարանն առավել արդյունավետ կաշխատի, ու կպահպանվեն տարիների ընթացքում ձեւավորված լավագույն ավանդույթները։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հրաժարվելով Ազգային ժողովի պատգամավորի մանդատից ու այն զիջելով երիտասարդ կուսակից ընկերոջը՝ որ բնագավառում է տեսնում իր հետագա գործունեությունը, որքանով են համապատասխանում արտգործնախարարի պաշտոնին հավակնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը։ Պատասխանելով հարցին, Աշոտ Ղուլյանը նշեց, թե ինքը ամիսներ առաջ է հայտարարել, որ խորհրդարանական գործունեությամբ չի զբաղվելու։ Նա միաժամանակ հավելեց, թե երկրի նորընտիր նախագահի հետ հանդիպմանը «կադրային հարցեր չեն քննարկվել եւ խոսվել է համագործակցության հեռանկարների մասին»։ Ա. Ղուլյանի կարծիքով, ժամանակից առաջ անցնելը եւ ենթադրություններով ու մտավարժանքներով զբաղվելը ընդունելի տարբերակ չէ։ «Ըստ երեւույթին, լուրեր տարածողները նկատի են ունեցել այն հանգամանքը, որ տարիներ առաջ ես գլխավորել եմ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ու նման եզրահանգում են արել»,–ասաց նա։ Խորհրդարանի ղեկավարը խորհուրդ տվեց համբերել, մանավանդ որ հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո, երբ պաշտոնապես կստանձնի իր պարտականությունները, ակնհայտ կդառնա, թե ձեւավորվելիք կառավարությունում քաղաքական ուժերն ինչպես «կտեղաբաշխվեն»։
Հաջողություններ մաղթելով 7—րդ գումարման Ազգային ժողովին, Ա. Ղուլյանը նշեց, թե որպես ԱԺԿ առաջնորդ, հանուն միասնության եւ համերաշխության, Արցախի անվտանգության ու նրա միջազգային ճանաչման, պատրաստ է համագործակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

16-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO