Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կարեւորը գործընթացի բովանդակությունն է, ոչ թե անունը

Այս գործելաոճը կնպաստի նաեւ իշխանությունների լեգիտիմության մակարդակի պահպանմանը

Նիկոլ Փաշինյանն օրերս իր հերթական ասուլիսի ժամանակ նախապես ներկայացրեց հարյուր փաստ Հայաստանի գրանցած հաջողությունների վերաբերյալ, ապա պատասխանեց լրագրողների հարցերին եւ, դատական համակարգի փոփոխություններին անդրադառնալով, պատկերավոր կերպով հորդորեց. «Ժողովուրդ ջան, եկեք խորովածի երեսը չվառենք ու մեջը հում չթողնենք»։
Բանն այն է, որ հարցը վերաբերում էր դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ու վեթինգի հնարավոր իրականացմանը, ինչի առնչությամբ վարչապետը մասնավորապես ասաց. «Հիմա կա ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենք, չէ՞։ Այդ օրենքը դատավորների վրա էլ է տարածվում, վարչապետի վրա էլ է տարածվում, նախարարների վրա էլ է տարածվում։ Պատկերացրեք, երբ հիմա որեւէ դատավորի ապօրինի ձեռք բերված գույք առգրավվի, պարզ չէ՞, որ այդ դատավորը, որպես այդպիսին, այլեւս չի կարողանա աշխատել, որովհետեւ նա առնվազն բարոյական իրավունքը կկորցնի։ Դա էլ է վեթինգ, չէ՞։ Հիմա մենք ասում ենք, որ բոլորին ենք վեթինգ անելու, ոչ միայն դատավորին։ Այն երկրներում, որտեղ ամենաարմատական վեթինգն են կիրառել՝ ուղղակի գերանդին վերցրել ու հնձել են բոլորին, դա տեւել է 4—5 տարի, հետո ժամանակ են ուզել, որ ավելացնեն»։
Ինչո՞ւմ է վարչապետի «խորովածը չվառելու» վերաբերյալ մեսիջը։ Բանն այն է, որ շատ դեպքերում, մի կողմ թողնելով խնդրի իրական բովանդակությունը եւ խորամուխ չլինելով դրա լուծման եղանակների բազմազանության մեջ, շատերը կենտրոնանում են տերմինների ու ձեւակերպումների վրա՝ վեթինգ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Բայց վեթինգն ու առհասարակ երկրում կարգ ու կանոնի հաստատումը տարբեր եղանակներով են արվում, պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային վերահսկողությունը եւս տարբեր եղանակներով է արվում։ Եվ կարեւոր չէ, թե ինչ անուն կտանք այդ ամենին, կարեւորն է, թե բովանդակային առումով ինչ կունենանք գործընթացի ավարտին։
«Խորովածը չվառելու» հորդորը հենց անտեղի շտապողականությունից խուսափելու մասին է, երբ կա արդեն ընթացքի մեջ գտնվող պրոցես, բայց շատերը փորձում են առաջ ընկնել ու տեղի—անտեղի բարձրացնել այն նույն խնդիրները, որոնց լուծումն իրականում ընթացքի մեջ է։
Բայց միեւնույն ժամանակ այստեղ կա խնդիր՝ ինչպես անել, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օերնքի կիրառման ճանապարհին թացը չխառնել չորին։ Հիրավի, շատ մանրամասն ու ուշադիր աշխատանք է պահանջվում պետական, մասնավորապես, իրավապահ մարմիններից։ Կարեւոր է նաեւ հաշվետվողականության բարձր մակարդակը։ Շահարկումներից խուսափելու ամենաարդյունավետ եղանակը հանրությանն ամեն մի քայլը ներկայացնելն է, որտեղ յուրաքանչյուր շահագրգիռ ոք կհամոզվի, որ այս կամ այն անձի նկատմամբ օրենքը կիրառվել է ոչ թե կամայականորեն, այլ իրականում կան հիմքեր։
Այս գործելաոճը կնպաստի նաեւ իշխանությունների լեգիտիմության մակարդակի պահպանմանը։ Արդարության կոմպոնենտը հանրության շրջանում իշխանության վերաբերյալ ընկալումների առումով կարեւորագույն կոմպոնենտ է։ Հասարակ քաղաքացին իշխանությունից առաջին հերթին ազնվություն ու արդարություն է ակնկալում։ Եվ նա իր առաջնային ակնկալիքը իշխանություններից բավարարված կհամարի, երբ տեսնի, որ վերջինի քայլերը համապատասխանում են արդարության մասին համընդհանուր պատկերացումներին։ Մյուս կողմից՝ կարեւոր է, որ իշխանությունները նույնիսկ օրինականություն հաստատելու նպատակով իրենք չշրջանցեն օրենքը։ Որովհետեւ դա յուրաքանչյուր մարդու մոտ մի տեսակ սեփական արդարության գերակայության ու դրան հասնելու միջոցների խտրության բացառման զգացում կառաջացնի։ Այնպես որ, թեման շատ նուրբ է, եւ, իրոք, պետք է զգույշ մոտեցում ցուցաբերել՝ «խորովածի երեսը չվառել ու մեջը հում չթողնել»։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

19-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO