Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՇԽԱՐՀ


ԵՄ-ում մտադիր են ներդնել եկամտի նվազագույն միասնական համակարգ

Եվրամիության անդամներին նման կոչ են արել Իսպանիան, Իտալիան ու Պորտուգալիան

Եվրամիությունում սկսել են խոսել քաղաքացիների եկամտի նվազագույն միասնական համակարգի չափորոշիչների ներդրման մասին։ 2021 թ. Եվրահանձնաժողովը մտադիր է ներկայացնել պլան, որը պետք է ուժեղացնի ինտեգրումը սոցիալական մակարդակով։ Ոմանք վստահ են, որ դրա ստեղծումը ավելի արդյունավետ կդարձնի աղքատության դեմ պայքարը ԵՄ-ում։ Իսկ նրանք, ովքեր դեմ են արտահայտվում, պնդում են, որ ԵՄ-ի անդամներն այսուհետ նույնպես ինքնուրույն կառուցեն սոցիալական աջակցության սեփական համակարգերը։
Մայիսի սկզբին Մադրիդը, Հռոմը եւ Լիսաբոնն առաջարկել են ԵՄ-ում ներդնել նվազագույն եկամտի միասնական համակարգ։ Պորտուգալական «Publico» թերթի էջերում նման գաղափարով հանդես են եկել Իսպանիայի փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասը, Իտալիայի աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարար Նունցիա Կատալֆոն ու Պորտուգալիայի աշխատանքի եւ սոցիալական համերաշխության նախարար Անա Մանդես Գոդինյոն՝ Եվրամիության երկրներին համերաշխության կոչ անելով «Covid—19»—ի տարածման ֆոնին։
Նրանց մտահղացմամբ՝ նվազագույն եկամտի միասնական համակարգը չպետք է իջեցվի գոյատեւման մակարդակի եւ աղքատության գործակցի՝ Եվրոպայում միջին եկամտի բազայի վրա։ Այն պետք է լինի իրավաբանորեն պարտավորեցնող շրջանակներ եւ ստանդարտներ, որոնք երկրներին պետք է օգնեն հաստատել նվազագույն եկամուտ՝ կապված նրանց կենսամակարդակի հետ։ Այլ կերպ ասած՝ ԵՄ—ի յուրաքանչյուր անդամ կունենա իր նվազագույն եկամուտը, որն այժմ կորոշվի միության ընդհանուր չափորոշիչների հիման վրա։
Այս գաղափարի հիմքում ընկած է, այսպես կոչված, սոցիալական իրավունքների եվրոպական սյունը, որին ԵՄ—ի ղեկավարները հավանություն են տվել 2017 թ. նոյեմբերին Գյոթեբորգում կայացած գագաթնաժողովում։ Այն ժամանակ նրանք հռչակագիր են ընդունել սոցիալական իրավունքների մասին։ Այն բաղկացած է 20 սկզբունքից, որոնք Եվրոպայի քաղաքացիների համար նախատեսում են հավասար ելք դեպի աշխատանքային շուկա, աշխատանքային արդար պայմաններ, ինչպես նաեւ սոցիալական պաշտպանություն ու ներգրավվածություն։ 14—րդ կետում նշված է, որ յուրաքանչյուր մարդ, ով գոյության ռեսուրսներ չունի, նվազագույն օգնության իրավունք ունի, որը կերաշխավորի կյանքի արժանի մակարդակ, իսկ նրանց համար, ովքեր կարող են աշխատել, այդ եկամուտը պետք է զուգորդվի աշխատաշուկայում ինտեգրվելու խթանների հետ։
Բրյուսելը հավանություն է տվել նախաձեռնությանը։ ԵՄ—ն ողջունում է «ավելի ուժեղ սոցիալական Եվրոպայի» ստեղծման գործում ցանկացած ներդրում։ 2021 թ. Եվրահանձնաժողովը սոցիալական իրավունքների եվրոպական սյան իրացման գործողությունների պլան կներկայացնի եւ անդամ երկրներից առաջարկներ կսպասի, որոնք հնարավոր կլինի ներառել այդ փաստաթղթում։
«Կարեւոր է հասկանալ, որ, համաձայն պայմանագրերի, այդ ոլորտում ԵՄ—ի հնարավոր ցանկացած գործողություն չի կարող ազդել անդամ պետության՝ սեփական սոցիալական ապահովության համակարգերի հիմնարար սկզբունքների որոշման վրա,– նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը։–Հիմա ԵՄ—ի բոլոր մասնակիցներն իրենց սոցիալական պաշտպանության համակարգերի շրջանակներում ունեն նվազագույն եկամտի ստուգված սխեմաներ»։
Եթե խոսենք աշխատանքային եկամտի մասին, ապա այսօրվա դրությամբ աշխատանքի վճարման նվազագույն չափ ներդրել են Եվրամիության բոլոր մասնակիցները, բացի 6 երկրից՝ Ավստրիայից, Դանիայից, Իտալիայից, Կիպրոսից, Ֆինլանդիայից եւ Շվեդիայից։ «Eurostat»—ի 2020 թ. հունվարի տվյալներով՝ 21 երկրում աշխատանքի վճարման ամսական նվազագույն չափը տատանվում է 312—ից (Բուլղարիայում) 2142 (Լյուքսեմբուրգում) եվրոյի շրջանակներում։ Աշխատավարձի նվազագույն չափի մակարդակով ԵՄ—ի վիճակագրական ծառայությունը նրանց բաժանում է երեք խմբի՝500 եվրոյից ցածր (Բուլղարիա, Հունգարիա, Լատվիա, Ռումինիա), 500—ից 1000 եվրո (Հունաստան, Լիտվա, Մալթա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա) եւ 1000 եվրոյից բարձր (Բելգիա, Գերմանիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Ֆրանսիա)։
Եվրախորհրդարանի պատգամավորներից շատերն արտահայտվել են ԵՄ—ի ընդհանուր չափանիշների օգտին՝ նվազագույն եկամուտներ ապահովելու համար։ Ըստ ԵԽ տնտեսական եւ դրամավարկային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, պորտուգալացի պատգամավոր Խոսե Գուժմաոյի, երկրների մեծամասնությունն աստիճանաբար ներդրել է նվազագույն եկամտի համակարգեր՝ սկսած 1992 թվականից (Պորտուգալիայում այն հայտնվել է 1996—ին), եւ այդ ժամանակվանից հետո մի քանի փորձ է կատարվել՝ ստեղծելու համաեվրոպական միասնական ստանդարտ։
Այսօր պետությունները չունեն ընդհանուր հստակ ղեկավարում՝ հայեցակարգի իրացման համար։ Ինչ—որ մեկը դա օգտագործում է աշխատանքի շուկայում ակտիվ քաղաքականության իրականացման համար՝ որպես սոցիալական պաշտպանության դեֆիցիտի հաղթահարման լրացուցիչ ծրագիր։ Այդ հարցում միասնական մոտեցումը եվրոպական համալիր ռազմավարության առաջին քայլը կլինի աղքատության դեմ պայքարում։
Ըստ պորտուգալացի քաղաքական գործիչ, Եվրահանձնաժողովի զբաղվածության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Սանդրա Պերեյրայի՝ երաշխավորված նվազագույն եկամուտը պետք է նշվի ԵՄ—ի երկրում միջին վաստակի 60 տոկոսից բարձր մակարդակի վրա։
«Պորտուգալիայում արդեն նման գործիք կա՝ եկամուտ սոցիալական վերաինտեգրումից,–ասել է Պերեյրան։–Ըստ էության՝ դա օգնություն է աշխատողներին ու ընտանիքներին, որոնք ոչ մի եկամուտ չունեն։ Նրանք ստանում են այն՝ ապացուցելով, որ աշխատանք են փնտրում»։
Համավարակի ֆոնին եվրոպական հարավային ու արեւմտյան երկրները ԵՄ—ի անդամ պետություններին համերաշխության կոչ են անում կենսապահովման նվազագույնի հարցերում, հյուսիսային պետությունները հանդես են գալիս վերազգային մակարդակում դրանց լուծման դեմ։
«Չնայած ես կարծում եմ, որ շատ կարեւոր է պայքարել աղքատության ու Եվրոպայում սոցիալական մեկուսացման դեմ, նվազագույն եկամտի միասնական համակարգի առաջարկված ծրագրում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտպանության ազգային սխեմաների միջեւ տարբերությունները,–շեշտել է Եվրահանձնաժողովի զբաղվածության եւ սոցիալական հարցերի կոմիտեի դանիացի անդամ Մարիան Վինդը։–Իմ կարծիքով՝ ավելի լավ է աղքատության խնդիրը լուծել՝ ելնելով երկրների հատուկ առաջարկներից։ Կա ռիսկ, որ նման համակարգի ներդրումը կպահանջի անդամ պետություններում սոցիալական ապահովության սխեմաների լայնածավալ վերափոխումներ, նույնիսկ այն երկրներում, որտեղ նվազագույն եկամտի մակարդակը շատ ավելի բարձր է»։
Չեխ քաղաքագետ Ռադկա Մաքսովան խոստովանում է, որ անդամ պետությունների միջեւ հակասությունները կարող են հիմնական խոչընդոտը լինել նախաձեռնության իրականացման համար, քանզի որոշ երկրներում կան ուժեղ սոցիալական համակարգեր, իսկ մյուսներում դրանք մի փոքր ավելի ազատ են։ Այս գաղափարի իրագործումը շատ բարդ է, եւ որեւէ վստահություն չկա, որ այն երբեւէ կիրականացվի։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

19-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO