Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հավատքի թշնամիները

«Միայն թէ Քրիստոսի աւետարանին վայելող կերպով գնացէք. որ՝ թէ գամ եւ տեսնեմ ձեզ, եւ թէ հեռու լինիմ եւ լսեմ ձեր մասին, որ հաստատ էք մէկ հոգով եւ մէկ շունչով պատերազմիք աւետարանի հաւատքի համար» (Փիլիպպեցիս 1։27)։
Պողոս առաքյալը, գրելով իր թուղթը Փիլիպպեցիներին, մի բան էր ցանկանում. որպեսզի նրանց մեջ փառաբանվի Քրիստոսը։ Ապրելով Քրիստոսին վայելող արժանապատվությամբ, բոլորի պարտականությունն է, ովքեր ապրում են որպես Աստծո զավակ։ Դրան էր կոչում Փիլիպպեցիներին Պողոս առաքյալը։
Լինելով Քրիստոսի մարմնի անդամներ, հավատացյալները միավորված են ընդհանուր նպատակով։ Դրա համար էլ Պողոսին վերին աստիճանի մտահոգում էր այն, որ նրանք ամրանային միեւնույն հոգով՝ պայքարելով ավետարանական Հավատքի համար։ Աստված Պողոսի միջոցով հանդիսավորությամբ հավատացյալներին հրահանգում է, որ նրանք բոլորը միասին պայքարեն, բոլորը միասին մարտնչեն այն Հավատքի համար, որը հռչակված է Ավետարանում։ Հուդայի հորդորը նույնպես հաստատում է այս հրահանգը։ «Սիրելիներ, որովհետեւ ամեն ջանք արի որ գրեմ ձեզ մեր հասարակաց փրկութեան համար, հարկ եղաւ ինձ որ գրեմ ձեզ եւ յորդորեմ, որ մրցիք սրբերին միանգամ աւանդուած հաւատքովը» (Հուդա 1։ 3)։
Ինչու՞ պետք է հավատացյալները պայքարեն Հավատքի համար։ Հավատքն ունի թշնամիներ, եւ հավատացյալներն ընդհարվելու են նրանց հետ, հակադրվեն նրանց, պայքարեն նրանց դեմ։
ՀԱՎԱՏՔԻ ՎԵՑ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ
1) Տգիտություն
Տգիտությունը վատագույն թշնամին է։ Տգիտությունը գիտելիքի բացակայությունն է։ Խոսքը մարդու անգիտության կամ անտեղյակության վիճակի մասին է։ Գոյություն ունի տգիտության երեք տեսակ.
ա) չիմանալ այն, ինչ պետք էր իմանալ,
բ) վատ իմանալ այն, ինչ իմացել ես,
գ) իմանալ այն, ինչ չպետք է իմանայիք, այսինքն գիտենալ այն, ինչը պետք չէր գիտենալ։
Տգիտությունը մարդկանց ետ է պահում Աստծուց բխող կյանքից։
«Արդ սա եմ ասում եւ վկայում Տէրով, որ դուք այլ եւս չգնաք ինչպէս ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնութիւնովը, որ խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է. իրանց սրտերի կուրութեան համար» (Եփես. 4։ 17 18)։
Տգիտության պատճառով մարդիկ չգիտեն, թե ինչ է ասում Աստվածաշունչը, եւ անտեսում են Աստծո ուժը. «Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Մոլորուած էք, որ չգիտէք գիրքերը, եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը» (Մատթ. 22։ 29)։
«Որ աստուածապաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր» (Բ Տիմոթէոս 3։ 5)։ (Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր հերքում են բարեպաշտության իրական ուժը եւ նրա ներքին իմաստը՝ իրենց տգիտության պատճառով)։
ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՌՔԸ

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

19-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO