Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Սահմանափակումների վերացումը նոր պահանջներ է թելադրում

Դիմակների պարտադիր կրումը պետք է կենսական անհրաժեշտություն դառնա

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտի ամբողջովին գործարկումը, առեւտրի կետերի բացումը, հանրային սննդի օբյեկտների ծառայությունների մատուցումը, մարզասրահների եւ այլ վայրերի շահագործումը բոլորովին նոր իրավիճակ են պարտադրում։ Բոլոր սահմանափակումների թուլացումները որքան էլ ուղեկցվեն համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, դրանք չեն կարող արդյունավետ լինել, եթե չփոխվի մարդկանց վարքագիծը եւ չմեծանա սոցիալական պատասխանատվությունը։ Ինչպե՞ս պետք է ազգաբնակչությանը նոր իրավիճակին ինտեգրել եւ դիմակներ կրելը պարտադիր կենսական պահանջ դարձնել, այս եւ այլ հարցերի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանի հետ։
Սահմանափակումների վերացումը եւ բնակչության պահանջներին ընդառաջ գնալը, նրա դիտարկմամբ, պետք է փոխադարձաբար մեծացնեն ժողովրդի սոցիալական պատասխանատվությունը եւ նոր մշակույթին ինտեգրեն։ Որքան համահունչ մոտեցումներ լինեն, այնքան ինֆեկցումը եւ մահացության ցուցանիշը հետագայում ավելի ցածր կլինեն։ Վարակաբանի խոսքով, պարետի հրամանով առաջ քաշված նոր մոտեցումներն ու պահանջները պետք է կիրառելի լինեն անխտիր բոլորի համար, եւ կիրառելի ոչ միայն հասարակական տրանսպորտում, երթուղային տաքսիում, այլեւ առեւտրային կենտրոններում եւ հանրային այլ վայրերում։
«Մեր հասարակության որոշ զանգված, ցավոք, դեռեւս չի հավատում կորոնավիրուսի գոյությանը եւ ոչ միայն չի հավատում, այլեւ ապատեղեկատվություն է տարածում՝ կասկածի տակ դնելով դրա առկայությունը։ Նրանց կարծիքը չպետք է վնասի շրջապատին, տարեցներին, հատկապես ռիսկային գոտում գտնվող անձանց։ Հավատում են թե ոչ, անկախ այդ հանգամանքից, բոլոր քաղաքացիները պարտավոր են օրենքին համահունչ մոտեցում կիրառել։ Ցավով նշեմ, որ «Covid 19»—ը ավելի քան 200 երկրում թողել է ծանր հիշողություն, որի հետ առնչվում ենք եւ ապրելու ենք նաեւ մենք։ Նոր ինֆեկցիան խիստ կարիք ունի իրազեկման եւ ուսումնասիրման, առավել եւս տեղեկատվական դաշտը բավական շատ է, ուստի պետք է լինենք հնարավորինս իրազեկված եւ զերծ մնանք ապատեղեկատվություն տարածելուց»,–ասաց Հասմիկ Ղազինյանը։
Ինչպես է պետք օգտվել հասարակական տրանսպորտից, որպեսզի հնարավորինս նվազ ցուցանիշ կազմի ինֆեկցումը։ «Հանրային տրանսպորտի գործարկման անվտանգության ապահովման համար,–պարզաբանում է վարակաբանը,–գործում են բավական արդյունավետ որոշումներ, սոցիալական տարածության պահպանումը, ձեռնոցների պարտադիր օգտագործումն ու դիմակ կրելը փակ տարածքում կարող են էապես նվազեցնել վարակման ռիսկը»։ Քանի որ միեւնույն դիմակը սովորաբար թույլատրվում է կրել ընդամենը 3 ժամ, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս, օրվա ընթացքում մի քանի անգամ դիմակ գնելուց զերծ մնալու համար, դրանք պատրաստել տնային պայմաններում եւ, ինչո՞ւ չէ, հաճախակի լվանալ, ախտահանել եւ պիտանի դարձնել կրկնօգտագործման համար։
«Այն այսօր շատ կարեւոր բաղադրիչ է վարակը կանխարգելելու եւ անվտանգության ապահովման համար, ուստի այն կրելով պետք է գիտակցենք, որ ապահովագրում ենք ոչ միայն մեզ, այլեւ մեր շրջապատին, մեր ընտանիքի անդամներին կորոնավիրուսով վարակվելու վտանգից։ Նույնիսկ ԱՀԿ—ն է առաջարկում դիմակներ պատրաստել տան պայմաններում, որոնք կարող են լինել ավելի գեղեցիկ եւ ապահով»,–ասաց Հասմիկ Ղազինյանը՝ կիսելով մտահոգությունն առ այն, որ մեր հայրենակիցների մի մասը օրենքներին ականջալուր ու հետամուտ է միայն ՀՀ սահմաններից դուրս, իսկ հանրապետության տարածքում օրենքները նրանց կողմից սովորաբար շրջանցվում են. «Ես կողմնակից եմ խիստ վերահսկողության սահմանման, եւ այդ ամենը պետք է սկսվի սուպերմարկետներից։ Օրինակ՝ տարեցների համար սահմանված գնումների ժամը նորից պետք է օրակարգ մտցվի։ Օրենքը պետք է օրենք լինի բոլորի համար, եթե գործում են տույժեր, ապա պետք է կիրառվեն բոլորի համար։ Գործատուներն էլ պետք է սահմանեն օրենքին համապատասխան միջոցառումներ»։
Պարտադիր դիմակներ կրելու որոշումը հանրության որոշ մասին տարակուսելու եւ դժգոհելու առիթ է տալիս։ Օրինակ՝ ինչպես պետք է կրել դիմակը ժամանցային վայր այցելելիս, սրճարանում սուրճ կամ թեյ խմելիս։ Հասմիկ Ղազինյանն ասում է՝ կա առողջությանը սպառնացող գլոբալ խնդիր, եւ չպետք է մտածել, որ դժվար է լինելու դիմակն ամենուր կրելը։ Օրինակ՝ սրճարանում, եթե միեւնույն սեղանին ընտանիքի անդամներն են, ապա մեկը մյուսից դիմակով պաշտպանվելու խնդիր չունի, սակայն պարտադիր են մյուս հաճախորդներից 1—1,5 մետր սոցիալական հեռավորություն պահելը եւ ժամանակ առ ժամանակ ձեռքերն ախտահանելը։
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբանն անդրադարձավ նաեւ ամենախոցելի վայրերից մեկում՝ մանկապարտեզներում վարակի կանխարգելման պարտադիր միջոցառումներին։ Նրա կարծիքով, պարտադիր չէ, որ այս ընթացքում մանկապարտեզ հաճախեն բոլոր երեխաները։ Ցանկալի է, որ երեխային մանկապարտեզ ուղարկեն բացառապես երկկողմանի աշխատող ծնողները։ Մանկապարտեզների համար եւս առաջարկված են որոշումներ, որ երեխաները հնարավորինս ինքնուրույն սովորեն անձնական հիգիենայի պահպանման միջոցառումները, հաճախակի լվանան ձեռքերը եւ, կարեւորը, կարողանան ճիշտ կազմակերպել ախտահանման գործընթացները։ Դրանք պետք է զուգակցվեն նաեւ անձնակազմի կողմից կիրառվող կանխարգելիչ գործողություններով։ Բոլոր աշխատակիցները պետք է պարտադիր դիմակ կրեն, որպեսզի նախակրթարաններում ինֆեկցման հավանականությունը նվազի։
«Պետք է, ի վերջո, ընդունենք, որ այս տեսակի վարակը գոյություն ունի, այն միֆ չէ եւ առանձնանում է իր բարձր մահացությամբ։ Ինֆեկցվածության ցուցանիշը երկրում թեպետ բարձր է, սակայն ի պատիվ բուժանձնակազմի անքուն, հերոսական ու քրտնաջան աշխատանքի, մահացության ցուցանիշը բարեբախտաբար ցածր մակարդակի վրա է։ Մենք ապրելու ենք այսուհետ կորոնավիրուսի հետ, դա կլինի մեկ ամիս, թե տարիներ, պարզ չէ, քանի որ այն համարվում է վարքագծային հիվանդություն, եւ պահանջում է իր կանխարգելիչ միջոցառումների շարքն այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի։ Ինֆեկցիան անկառավարելի չէ, սակայն պետք է լինենք նույն կերպ կազմակերպված, ինչպես օրհասական պահերին»,–եզրափակեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավարը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

20-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO