Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Պետք է ամրապնդենք մեր միությունը»

«Էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրման հիմքերից մեկը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձեւաչափով։
Նիստին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՄ—ում որպես դիտորդ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին եւ հիշեցրել, որ վերջին աշխատանքային հանդիպման ընթացքում ինքը խոսել է Հայաստանի կառավարության կողմից համաճարակի դեմ պայքարի ու դրա սոցիալ—տնտեսական հետեւանքների մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։ Այդ կապակցությամբ, վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը գործնականում գրեթե ավարտել է խիստ սահմանափակիչ միջոցների կիրառման փուլը եւ մայիսի 4—ից սկսել է իրականացնել համաճարակի դեմ պայքարի ապակենտրոնացված ռազմավարություն. «Երեկվանից Հայաստանում հանվել են տնտեսական գործունեության գրեթե բոլոր սահմանափակումները։ Սակայն պահպանվել են սահմանափակումները կրթության, մշակույթի, զվարճանքի, հանգստի եւ հանրային միջոցառումների ոլորտներում։ Պետական հատվածն աշխատում է հիբրիդային մեթոդով՝ համատեղելով գրասենյակային եւ հեռավար աշխատանքը։
Այսպիսով, այս փուլում մենք ամբողջովին հանել ենք կարանտինը, եւ դա բերել է նոր դեպքերի որոշակի աճի։ Փոխարենը, սակայն, ներդրվել են խիստ սոցիալական եւ տնտեսական անվտանգության կանոններ՝ հաստատվել են արձանագրություններ եւ կանոնակարգեր, որոնք պարտադիր են բոլոր քաղաքացիների, տնտեսավարող սուբյեկտների եւ պետական հաստատությունների համար։ Խիստ սահմանափակումների կիրառման հայեցակարգը վերածվել է խիստ նորմերի եւ վարքի կանոնների պահպանման հայեցակարգի։ Դրա արդյունավետությունն, իհարկե, կախված կլինի ամբողջ հասարակության պատասխանատվության աստիճանից։
Խիստ կարանտինի ժամանակահատվածում մենք կարողացանք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի առողջապահական համակարգի տարանցիկային հզորությունը բարձրացնելու համար։
Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում մենք կանցկացնենք իրավիճակի մշտադիտարկում։ Հուսով ենք, որ կարիք չի լինի վերադառնալ խիստ կարանտինային միջոցառումների կիրառմանը եւ կձեւավորվեն պայմաններ՝ շարունակական համաճարակի պայմաններում հասարակության լիարժեք գործունեության եւ, մասնավորապես, տնտեսության գործունեության համար։
Զուգահեռաբար, կառավարությունն ընդունեց միջոցառումների փաթեթ՝ կորոնավիրուսի սոցիալ—տնտեսական հետեւանքները չեզոքացնելու եւ հասունացող համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար։ Այս միջոցառումները, բացի սոցիալական նշանակությունից, ուղղված էին նաեւ տնտեսության՝ «շաթդաունի» վիճակից դուրս գալուն եւ ճգնաժամային ժամանակահատվածում զարգացման պայմանների ստեղծմանը։
Մեզ հաջողվեց նաեւ կազմակերպել արդյունավետ վերահսկողություն մանրածախ առեւտրի ոլորտում, կանխել ապրանքների հնարավոր դեֆիցիտը եւ թույլ չտալ սպառողական գների արհեստական աճ։ Կենտրոնական բանկի արդյունավետ միջամտության շնորհիվ կանխվել են ազգային արժույթի փոխարժեքի տատանումները եւ ապահովվել է ֆինանսական կայունությունը։
Սիրելի ընկերներ,
Ես բազմիցս նշել եմ, որ համաճարակի եւ աճող ռեցեսիայի պայմաններում մենք առանձնահատուկ կարեւորում ենք մեր համագործակցության զարգացումը։ Ավելի քան վստահ եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր միությունը եւ կատարելագործենք ինտեգրման հիմնարար ինստիտուտները։ Մենք պետք է ապացուցենք դրանց կենսունակությունը ճգնաժամի պայմաններում եւ պատրաստ լինենք համատեղ օգտագործել բոլոր տնտեսական հնարավորությունները, որոնք ակնհայտորեն կառաջանան հետճգնաժամային ժամանակահատվածում։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի օրակարգում ընդգրկված «Մինչեւ 2025 թ. եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններ» փաստաթուղթը։ Համոզված ենք, որ այս փաստաթղթում նշված գործընթացները կնպաստեն Միության ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության եւ գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը։
Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձեւավորման անհրաժեշտությունը։ Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով ձեւավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ հիմնականը։ Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում։ Առանց դրա անհնար է միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ։
Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչեւ 2025 թ. եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում մատակարարման սակագների ձեւավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման եւ տարանցման ծառայությունների միասնական սակագները։ Մեր Միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այս նպատակին։
Սիրելի բարեկամներ,
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ օգտվել առիթից եւ եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75—ամյակի առթիվ։ Մեր ժողովուրդը սրբորեն հարգում է այս օրը, եւ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի սերունդները հիշեն մեր հայրերի եւ պապերի սխրանքը։
Շնորհակալություն ուշադրության համար»։
Այնուհետեւ ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդներն իրենց ելույթներում անդրադարձել են միության տարածքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացմանն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող համատեղ քայլերին։ Մանրամասն անդրադարձ է կատարվել «Մինչեւ 2025 թ. եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթին, որն ընդհանուր առմամբ արժանացել է հավանության։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փաստաթղթի առանձին կետերի շուրջ քննարկումները դեռեւս կշարունակվեն, ինչի արդյունքում այն կլրամշակվի՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների դիտողություններն ու առաջարկությունները։

20-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO