Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՇԽԱՐՀ


Աֆղանստանում հանգուցալուծվել է ներքաղաքական ճգնաժամը

Նոր կառավարությունը, ըստ հավաստիացումների, պայքարելու է կեղծիքի, անարդարության եւ կոռուպցիայի դեմ

2019 թ. սեպտեմբերի 28-ին Աֆղանստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ 13 թեկնածուի մասնակցությամբ։ Մրցակցությունը գլխավորապես ընթանում էր գործող նախագահ փուշտուն Մոհամեդ Աշրաֆ Ղանիի եւ վարչապետ, տաջիկ Աբդուլա Աբդուլահի միջեւ։ 2019 թ. դեկտեմբերի 22-ին, փաստորեն, 3 ամիս ուշացումով, ընտրությունների անկախ հանձնաժողովի հայտարարությամբ, նախնական արդյունքներով, Ղանին ձայների 50.64 տոկոսով հաղթող էր հայտարարվել, իսկ Աբդուլան երկրորդ տեղում էր՝ 39,52 տոկոսով։ Վերջինս ի սկզբանե հարցականի տակ էր դրել հանձնաժողովի անկողմնակալությունը, այնուհետեւ մեղադրել նաեւ ընտրակեղծիքների համար եւ պահանջել վերանայել 300 հազար կասկածելի քվեները։ Հանգամանք, ինչի պատճառով էլ երկրում սկսվեց ներքաղաքական ճգնաժամ։
Այսուհանդերձ, 2020 թ. փետրվարի 18—ին նույն տվյալներով հայտարարվեցին ընտրությունների վերջնական արդյունքները, եւ Ղանին հաղթող ճանաչվեց, ինչը Աբդուլան կտրականապես անընդունելի եւ կեղծված է գնահատել, ապա իրեն հայտարարել երկրի նախագահ։ Արդյունքում մարտի 9—ին Աֆղանստանում միաժամանակ տեղի են ունեցել երկու նախագահի երդմնակալության արարողություններ։ Սակայն Ղանիի արարողությանը մասնակցել են օտարերկրյա պաշտոնյաներ, այդ թվում՝ Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմա Խալիլզայը։ Այսպիսով, երկրում ներքաղաքական ճգնաժամն էլ ավելի խորացավ։ Ավելին, ստեղծված պայմաններում նույնիսկ հարցականի տակ էր հայտնվել ԱՄՆ—թալիբներ խաղաղության համաձայնությունը, որն ստորագրվել էր ընթացիկ տարվա փետրվարի 29—ին։ Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարի այցը եւ այդ երկրին տրամադրվող աջակցության մեկ միլիարդով կրճատումը, ինչպեսեւ կորոնավիրուսի համավարակը չնպաստեցին ճգնաժամի վերացմանը։ Մայիսի 18—ի դրությամբ այդ երկրում առկա է 6 հազար 664 վարակակիր, 169 մահվան ելքով եւ 778 առողջացածով։
Եվ, ի վերջո, մայիսի 17—ին, ընտրություններից 8 ամիս հետո Ղանի—Աբդուլահ բանակցություններն ու սակարկումները հաջողությամբ պսակվեցին։ Երկրի հանրահայտ քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախկին նախագահ Համեդ Քյարզայի ներկայությամբ նրանց միջեւ ստորագրվել է քաղաքական համաձայնագիր իշխանությունը կիսելու շուրջ։ Ըստ դրա, Աբդուլահը գլխավորելու է նորաստեղծ ազգային հաշտության գերագույն խորհուրդը, որը համարվելու է երկրի երկրորդ դեմքը, ունենալու է 5 տեղակալ, առանձին բյուջե, խորհրդի անդամներն ընտրվելու են նախագահի հետ խորհրդակցությամբ։ Խաղաղության նախարարությունը եւս ենթարկվելու է նշյալ խորհրդին։ Բացի այդ, կառավարության կազմի 50 տոկոսը լինելու են Աբդուլահի թիմակիցները։ Համաձայնությունը դրական լուրջ արձագանք է ստացել միջազգային հանրության շրջանակներում, այդ թվում՝ այն խիստ կարեւորել են թե՛ ԱՄՆ—ն եւ թե՛ Իրանը, ինչպեսեւ ՆԱՏՕ—ն, որը եւս ձեռք բերված համաձայնագրով իր ուժերը դուրս է բերելու Աֆղանստանից։ Փաստորեն, հայրենիք են վերադառնալու նաեւ հայ խաղաղապահները։
Սակայն, հաշվի առնելով նախորդ փորձը, ներքին գնահատականները գոհացուցիչ չեն, քանի որ ազգային համերաշխության կառավարությունում ավելի շատ տարաձայնություններն էին իշխում, քան համերաշխությունը։ Ահա թե ինչու, կողմերը հայտարարել են, թե միացել են հանուն բոլորի մասնակությամբ ազգային համերաշխության, պատասխանատու եւ արժանավոր կառավարություն ձեւավորելու, որը նախորդի կրկնօրինակը չի լինելու։ Աբդուլահն իր թվիթերյան էջում գրել է, թե նոր կառավարությունը պայքարելու է կեղծիքի, անարդարության, կոռուպցիայի եւ կորոնավիրուսի վարակի դեմ։ Մինչդեռ թալիբները համաձայնությունը գնահատել են որպես նախորդ ձախողված փորձի կրկնություն։
Սա 3—րդ անգամն է, որ ընտրություններին մասնակցել է ծագումով տաջիկ, նախկին վարչապետ Աբդուլահը։ Նա ծնվել է 1959 թ., Քաբուլում, մասնագիտությամբ ակնաբույժ է, 1985 թ. միացել է մոջահեդական շարժմանը, եղել է Փանջշիրի ճակատի առողջապահության պատասխանատուն, այնուհետեւ Ահմադշահ Մասուդի խորհրդականը։ 1996—2000 թթ., նախագահ Բորհանըդդին Ռաբանիի իշխանության ժամանակ, եղել է փոխնախարար, իսկ անցման շրջանի կառավարությունում զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը։ Նա մասնակցել էր նաեւ 2009 թ. նախագահական ընտրություններին, երբ կրկին առաջին փուլում, ձայների 55 տոկոսով հաղթող էր ճանաչվել փուշտուն Համեդ Քյարզայը, իսկ Աբդուլահը դարձյալ երկրորդ տեղում էր։ Սակայն նրա բողոքով, արդյունքների վերանայմամբ, պարզվեց, որ Քյարզայի ձայները 50 տոկոսից էլ պակաս են, ուստի ընտրությունների երկրոդ փուլ նշանակվեց, բայց Աբդուլահը հրաժարվեց մասնակցել՝ հարցականի տակ դնելով դրանց արդար լինելը, եւ Քյարզայը դարձավ երկրի նախագահ։ Աբդուլահի «պարտության» հարցում, թերեւս, նշանակալից դեր ունի ազգային պատկանելությունը, նրա՝ քանակով Աֆղանստանում երկրորդ տեղը զբաղեցնող ազգության ներկայացուցիչ լինելն ու Պակիստանի՝ այդ երկրում փուշտուն ղեկավար տեսնելու բուռն ձգտումները։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

20-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO