Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հարկ է պահպանել «Հայավտոկայարանի» բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությունը

ՏԿԵՆ-ն առաջարկում է մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել այս ընկերությունը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայումս հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում, նախարարության հավաստմամբ, բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ եւ հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, կներդրվի միասնական տոմսավորման համակարգ եւ ինտերակտիվ քարտեզ։ Եվ կանոնավոր ուղեւորափոխադրումների կարեւոր բաղկացուցիչ մաս է ավտոկայարանային ծառայությունների մատուցումը, որը Հայաստանում իրականացնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ—ն։
Այս ընկերությունը գործառույթներն անում է իր կազմում գործող 4 ավտոկայարանի՝ Երեւանի «Կենտրոնական» եւ «Հյուսիսային», Գյումրիի եւ Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաեւ մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանի եւ 17 երթակարգավարական կետերի միջոցով։
Գաղտնիք չէ, որ ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների որակը (երկրի տարածքում գործող բոլոր ավտոկայարաններում եւ ավտոկայաններում ապահովելով կառավարության դեռ 2007 թ. որոշմամբ հաստատված ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով սահմանված պահանջները)։ Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է արվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում նաեւ կառավարության օժանդակությամբ։
Հետեւաբար, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը՝ բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությունը։ Այդ իսկ պատճառով ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն «Պետական գույքի մասնավորեցման 2017—2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ է շրջանառում, որով առաջարկում է մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել 5—րդ կետը՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ—ն։
Ի դեպ, հաշվի առնելով, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10—րդ հոդվածի համաձայն միջպետական, միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, ուստի «Հայավտոկայարանի» պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորությունները նույնպես կվերապահվեն ՏԿԵՆ—ին։
Վերջինս վստահեցնում է, որ ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, այդ թվում նաեւ կառավարության օժանդակությամբ, ավտոկայարանային համակարգի բարեփոխումներ կարվեն։ Դրա արդյունքում կբարձրանա մատուցվող ավտոկայարանային ծառայությունների որակը, եւ միջպետական ու ներհանրապետական ուղեւորափոխադրումների կազմակերպումը առավել արդյունավետ կդառնա։ Իսկ ակնկալվող արդյունքը ընկերության կառավարման եւ գործունեության արդյունավետության, ինչպեսեւ հետագա զարգացման նախապայմանների ստեղծումն է, տրանսպորտի ոլորտում կարեւոր գործառույթներ իրականացնող մարմնի կառավարման համակարգում պետության ուղիղ ներգրավվածությունը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

20-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO