Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


2020-ի արդյունավետ մեկնարկը կօգնի հաղթահարելու դժվարությունները

Ստեղծվում են բոլոր նախադրյալները, որպեսզի համավարակի հետեւանքների վատ կանխատեսումները չիրականանան

Հանրապետության տնտեսական աճի ցուցանիշների վրա կորոնավիրուսի համավարակի էական բացասական ազդեցություններ թողնելու վերաբերյալ պնդումները քննարկման ենթակա չեն։ Այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում փորձագիտական հանրությունն զբաղված է երկրների տնտեսությունների անկման ցուցանիշների հաշվարկներով եւ կանխատեսումներով։ Ըստ միջազգային դոնոր կազմակերպությունների կանխատեսումների՝ այս տարի մեր հանրապետության ՀՆԱ-ի անկումը մոտ է լինելու 2 տոկոսի ցուցանիշին։ Սպասվում է, որ հարկային եկամուտները կնվազեն շուրջ 170 մլրդ դրամով, եւ արդյունքում բյուջեի պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ՝ «Բյուջեի մասին» օրենքով նախատեսված 161 միլիարդի փոխարեն։
Նման կանխատեսումների պայմաններում օրինաչափ էր, որ կառավարությունը գնաց տնտեսության հիմնական ոլորտներից գործունեության սահմանափակումների վերացման քայլերին։ Ներկայում սահմանափակումների մեղմման են գնում գրեթե բոլոր պետությունները, ինչը փաստում է, որ համաշխարհային տնտեսությունը սկսելու է աշխատել նաեւ համավարակի պայմաններում։ Վերոհիշյալ գործընթացների դրական դինամիկայի դեպքում ակնկալվում է, որ Հայաստանի համար հաշվարկված անկման նախնական ցուցանիշներն, այնուամենայնիվ, հիշատակված ծավալներով չեն լինի, այլ ավելի մեղմ կլինեն։
Մեր երկրի տնտեսությունն այս իրականությանն է բախվել այն դեպքում, երբ պետությունը տարին մեկնարկել էր դրական եւ խոստումնալից ցուցանիշներով։ Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար—մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 104 տոկոս։ Ոլորտի գրեթե բոլոր հիմնական ճյուղերում արձանագրվել են աճի ցուցանիշներ եւ սա այն դեպքում, երբ արդեն մարտ ամսին տնտեսությունն արդեն փաստացի կրում էր համավարակի հետեւանքով ստեղծված ճգնաժամի ողջ ծանրությունը։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական ապրանքների ծավալները նախորդ տարվա համամատ կազմել էին 108,7 տոկոս (աճը՝ 8.7 տոկոս)։ Վերջին տարիներին կայուն անկում գրանցող գյուղատնտեսության ոլորտում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, գրանցվել էր 4.5 տոկոս աճ։ Ծառայությունների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել էին 105.7 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը 114.8 տոկոս։
Ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա համավարակի բռնկման հետեւանքով սկսված ճգնաժամի ունեցած արդեն նախնական ազդեցությունը ներկայացնելու համար դիտարկենք արդյունաբերության ոլորտի այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները։ Այստեղ հունվար ամսի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ եղել է 114.0 տոկոս, իսկ փետրվարին՝ 116.5 տոկոս։ Մարտին արդեն գրանցվել է էական անկում, 2019 թ. նույն ամսվա համեմատ այս տարվա ցուցանիշը կազմել է 98.1 տոկոս, որը նշանակում է, որ անկումը փետրվարի համեմատությամբ եղել է 35 տոկոս։
Հատկանշական է, որ չնայած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման աշխատանքները դադարեցված են, այնուամենայնիվ, հանրապետության արդյունաբերության աճի մեջ հիմնական դիրքերից մեկը զբաղեցնում է հանքարդյունաբերությունը։ Նախորդ տարվա հունվար—փետրվար ամիսների համեմատ պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 41.1, ցինկինը՝ 28.9 տոկոսով, իսկ ահա մոլիբդենի խտանյութի արտադրությունն ավելացել է 1.7 անգամ։ Ոչ մետաղական օգտակար հանածոներից ավազի, խճի եւ կավերի արդյունահանման ծավալներն աճել են 1.9 անգամ։
Դրական եւ խոստումնալից արդյունքներ էին գրանցվել նաեւ տնտեսության մի շարք այլ հեռանկարային ճյուղերում։ Օրինակ՝ թռչնամսի արտադրության ոլորտում արձանագրվել էր 26.1 տոկոս աճ, ձկան արտադրությունում՝ 51.9 տոկոս։ Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում տոմատի արտադրությունն ավելացել էր ռեկորդային ծավալով՝ 20.4 անգամ։ Ուշագրավ է, որ էական աճ էր արձանագրվել այնպիսի արտադրանքների տեսակներում, ինչպիսիք են ձիթապտղի պահածոների, չսառեցված տեսակների ճյուղերը, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել էր 27.5 տոկոս, մրգերի եւ ընկույզների պահածոների արտադրությունում՝ 26.1 տոկոս։
Զգալի աճի ցուցանիշներ էին գրանցվել տեքստիլի եւ հագուստի արտադրության ոլորտներում։ Այս տարվա առաջին երկու ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործվածքեղենի արտադրությունն ավելացել է 3.3 անգամ, իսկ կոշիկինը՝ 2.2 անգամ։
Արձանագրված ցուցանիշների մեջ կա նաեւ արտադրության անկման այնպիսի տվյալ, որն ավելի շուտ խոսում է դրական տենդենցների մասին, քան բացասականի։ Այսպես՝ դիտարկվող ժամանակահատվածում 34.7 տոկոսով անկում է գրանցվել տրամատված եզրով կամ սղոցամակերեւույթով սաղարթավոր տեսակների բնափայտի արտադրության ոլորտում։ Այս ցուցանիշը վերջին տարիներին ապօրինի ծառահատումների դեմ պետության վարած հետեւողական պայքարի արդյունք է։ Այն իրականացվեց ոչ միայն անտառապատ տարածքներում պահպանության ռեժիմի խստացման եւ հսկողություն իրականացնող կառույցների կարողությունների մեծացման շնորհիվ, այլեւ օրենսդրական փոփոխությունների, որոնց արդյունքում Հայաստանի սակավանտառ տարածքների կրճատման հաշվին իրականացվող փայտանյութի արտադրությունն էականորեն կրճատվեց։
Հրապարակված վիճակագրական ցուցանիշներից պարզ է դառնում, որ աճ է գրանցվել բոլոր մետաղական արտադրատեսակների մասով, օրինակ՝ պողպատից ձուլազանգվածների արտադրությունն աճել էր 55 տոկոսով։ Հիշատակման է արժանի այն փաստը, որ այս տարի ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն աճել էր 76.2 տոկոսով, իսկ բնական ալմաստների մշակման ծավալները՝ 2.1 անգամ։
Միանշանակ կարելի է պնդել, որ տնտեսության աճի նման ցուցանիշներով տարվա մեկնարկը էականորեն կնպաստի ճգնաժամի հետեւանքների մեղմմանը։ Մյուս կողմից էլ կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ծրագրերի մի մասը նպատակաուղղված են բիզնեսի աջակցությանը եւ վերակազմավորման հնարավորությունների ստեղծմանը։ Բիզնեսի ճիշտ կազմակերպման դեպքում ճգնաժամի հետեւանքով առաջացած տնտեսական նոր բաց տարածքները եւ հեռանկարային ոլորտները զբաղեցնելու հնարավորություն կա, եւ այդ նպատակով մեր տնտեսավարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծվում են։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

21-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO