Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԼՂՀ


Որոտանում կառուցվում է մանկապարտեզ

Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքային համայնքը կազմավորվել է 2013 թ. ամռանը։ Այժմ այստեղ կա 430 բնակիչ, որից մոտ կեսը երեխաներ են։ Քաղաքը մինչ օրս չունի հանրակրթական դպրոց եւ մանկապարտեզ։ 90-ից ավելի աշակերտ եւ 10 ուսուցիչ հաճախում են Որոտանից մոտ 5-6 կմ հեռու գտնվող Հայկազյան գյուղական համայնքի Հայկազ Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց։ Արցախի Հանրապետության կառավարության հատկացումներով կառուցված դպրոցի նոր շենքն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, հարմարություններով։
Որոտանից աշակերտների եւ ուսուցիչների տեղափոխությունը կատարվում է համայնքին հատկացված ավտոբուսով։ Տեղափոխման հարցում օժանդակում է նաեւ քաղաքում տեղակայված զորամասի հրամանատարությունը։ Որոտանցի նախադպրոցական 120 երեխա, ովքեր հիմնականում զինվորականների ընտանիքներից են, առայժմ տանն են մնում։ ԱՀ կառավարության հատկացումներով անցած տարվա աշնանից քաղաքում սկսվել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Եղանակային պայմաններից ելնելով՝ աշխատանքները դադարել էին, եւ վերջին օրերին վերսկսվել են։
Որոտանի ղեկավար Վրույր Ասրյանի հետ եղանք շինհրապարակում։ Ըստ նախագծի՝ կառուցվելու է երկհարկանի շենք՝ մոտ 1000 քմ ընդհանուր մակերեսով։ Տարածքը ցանկապատվելու է, գործելու են խաղահրապարակ, ենթակառույցներ, կիրականացվի կանաչ գոտու հիմնում։ Շենքի հիմքերն արդեն պատրաստ են, եւ շինարարներն սկսել են պատերի կառուցումը։ Շինարարությունը կատարվում է «ԱՐՍՍԱԹԱԱ» ՍՊԸ շինարարական կազմակերպության կողմից։ Աշխատանքները ղեկավարում է Արսեն Քյարունցը, ով արդեն ճանաչված շինարար է Քաշաթաղի շրջանում։ Նույն կազմակերպության կողմից են կառուցվել Հայկազյանի դպրոցը, բազմազավակ ընտանիքների համար բնակելի տներ Որոտանում, Վուրգավանում, այլ բնակավայրերում։ Որմնադիր վարպետները Գորիսից են։ Տեղեկացրին՝ առայժմ շինանյութի պակաս չունեն։ Վ. Ասրյանն ասաց՝ աշխատանքներում ընդգրկված են նաեւ քաղաքի բնակիչները։
–Մանկապարտեզի խնդիրը միշտ կար քաղաքում,–հավելեց Վ. Ասրյանը,–եւ ողջունելի է՝ արդեն իրողություն է դառնում Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ։ 100 երեխայի համար կառուցվում է սեսմակայուն նոր շենք՝ ապահովված նաեւ ապաստարանով։ Նախակրթարանը նաեւ կապահովի աշխատատեղով։ Շինարարության ընթացքում նոյնպես աշխատանք կունենան մեր քաղաքի որոշ բնակիչներ։ Նախատեսված է 2021 թվականին շահագործման հանձնել մանկապարտեզի շենքը։
Քաղաքում, համայնքի եկամուտների հաշվին, կառուցվում է համայնքային կենտրոն։ Կիսակառույց երկհարկանի նախկին շենքը վերափոխվել է։ Առաջին հարկում գործելու են հանդիսությունների դահլիճ, սանհանգույց, աշխատասենյակներ։ Երկրորդ հարկում, բացի քաղաքապետարանի աշխատակազմի համար նախատեսված աշխատասենյակներից, գործելու են բուժկետ, գրադարան, ակումբ։ Շենքի ներքին աշխատանքները գրեթե ավարտին են հասել։ Շուտով կսկսվի դրսի պատերի հարդարումը։ Այժմ համայնքապետարանը տեղակայված է հարմարեցված տնակում։
Վ. Ասրյանի խոսքով՝ 2021 թ. կունենան հարմարավետ համայնքային կենտրոն, ինչպես նաեւ գեղեցիկ մանկապարտեզ։ Այս օրերին քաղաքում կատարվում են նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ։ Համայնքն ունի մոտ 800 հեկտար վարելահող, որն օգտագործվում է հացահատիկային եւ այլ մշակաբույսեր արտադրելու համար։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

21-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO