Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


«Էջմիածինը մեզ համար երկիր է երկրի վրա եւ երկինք՝ երկնքի մեջ»

Համբարձման տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Երեկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Այս տոնին հիշատակվում է նաեւ 1441 թ. Ամենայն հայոց հայրապետության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն հոգեշնորհ տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Սուրբ պատարագի ընթացքում հոգեշնորհ հայր սուրբն անդրադարձ կատարեց Տիրոջ համբարձման խորհրդին։
«Դժվար չէ պատկերացնել, որ այդքան ժամանակ առաքյալներին ներշնչման, հավատի, սիրո եւ մարդասիրության բացարձակ օրինակ ծառայած երկնավոր Վարդապետն այսպես միանգամից, հարություն առնելուց հետո վերանում է երկինք, եւ նրանք այլեւս երբեք չեն տեսնելու Նրան, չեն ճաշելու Նրա հետ, չեն լսելու Նրա աստվածային խոսքերը։ Բայց Հիսուս շտապում է փարատել նրանց կասկածները՝ «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»։
Որտե՞ղ պիտի փնտրեին ու գտնեին առաքյալները Հիսուսին։ Բոլոր այն վայրերում, որտեղ կար Հիսուսի ոտնահետքը, որտեղ Հիսուսի հիշողությունները պահպանվում էին առաքյալների մտքի մեջ. Ձիթենյաց լեռան ստորոտում էր, որ Հիսուս արտասվեց, քրտնեց եւ աղոթեց մարդու փրկության համար, Բեթանիայում էր, որ Հիսուս հարություն տվեց իր բարեկամին՝ Ղազարոսին, եւ արտասվեց մարդու մահվան համար, Երուսաղեմ քաղաքում էր, որ Նա վերջին ընթրիքը հաստատեց եւ Իր մարմինն ու արյունը բաշխեց առաքյալներին, ի վերջո, Գողգոթայում էր, որտեղ Նա խաչ բարձրացավ, մահացավ եւ հարություն առավ մարդու փրկության համար։ Այդ բոլոր վայրերը սրբացան հենց համբարձման պահին, որովհետեւ հենց այդ պահին, երբ Հիսուս օրհնեց իր աշակերտներին եւ նրանց ասաց նշանավոր այդ խոսքերը, նրանք անմիջապես մտաբերեցին, որ այլեւս Հիսուս ոչ թե իրենց հետ երկրի վրա քայլելու է, այլ մեկընդմիշտ փոխելու է իրենց կյանքը։ Մնացյալ բոլոր տարիներն առաքյալները ապրելու են Հիսուսի համբարձումից հետո, լինելու է այլեւս նրանց գործելու ժամանակը, Հիսուսի ներկայությունը մարդկանց կյանքի մեջ բերելու ժամանակը»,– նշեց պատարագիչ հայր սուրբը։
Հայր Շահեն ընդգծեց, որ Համբարձման տոնը հենց Հիսուսի ոտնահետքերի մասին հիշողությունն է ամենքիս համար եւ աշակերտների նման բոլորին օրհնելով՝ նույն բառերն ասել. «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»։
Պատարագիչ հայր սուրբը խոսեց նաեւ օրվա մեկ այլ նվիրական խորհրդի մասին՝ անդրադառնալով Ամենայն հայոց հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությանը։
«Տասնհինգերորդ դարում տեղի ունեցած այս իրողությունը պատմական է ոչ թե այն իմաստով, որ Սուրբ Աթոռը վերադարձել է իր առաջին եւ օրինական վայրը, այլ նրանով, որ պատմության դառն փորձությունների մեջ, երկար դարեր տեւած դեգերումներից հետո ի վերջո Լուսավորչի տեսիլքը մեկընդմիշտ գտել է իր պատմական արդարացումն ու իրականացումը։ Այդ իմաստով, այսօր ամենքիս՝ Սուրբ Էջմիածնի զավակների, միաբանների եւ ողջ հայության տոնն է, որովհետեւ Սուրբ Էջմիածինը հայորդիների Սիոնն է, հոգեւոր կենտրոնը, որտեղից, ըստ մեր պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը հոգեւոր իմաստով ծնել եւ մկրտել է հայ ժողովրդին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար հենց Հիսուսի ոտնահետքն է այս աշխարհում։ Եթե մենք կամենում ենք համբուրել այդ ոտնահետքը, բավական է, որ մենք խոնարհվենք Սուրբ Էջմիածնի սրբացած քարերի առջեւ, եթե կամենում ենք տեսնել, զգալ եւ շոշափել Հիսուսի իրական ներկայությունը հայոց հողի վրա, ապա ամենքս մեր հայացքը պետք է հառենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Ինչքան էլ, որ հայ քրիստոնեական քաղաքակրթական միտքը զարգանա, այն երբեք չի բարձրանալու Սուրբ Էջմիածնի գմբեթից ավելին, որովհետեւ Էջմիածինը մեզ համար երկիր է երկրի վրա եւ երկինք՝ երկնքի մեջ»,–ասաց հայր Շահեն՝ հորդորելով ամենքին աղոթել, որ Տերն անսասան պահի Հայկազյան Աթոռը՝ առողջություն եւ երկար տարիների գահակալություն պարգեւելով նրա ազգընտիր գահակալին։
Քարոզից հետո, հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, կատարվեց հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգեւոր դասն աղոթք բարձրացրեց առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն հայոց հայրապետության անսասանության, պայծառության ու հավետ շենացման համար։

22-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO