Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԼՂՀ


«Ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը...»

Արայիկ Հարությունյանը երդմամբ ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը

Երեկ Շուշիի մշակույթի պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը։ Պաշտոնամուտի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ երրորդ եւ երկրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, հյուրեր, հրավիրվածներ։
Հանդիսավոր երաժշտության ներքո դահլիճ է մտնում ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ներկաները հոտնկայս ծափահարություններով ողջունում են նրան։
Խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը տեղեկացնում է, որ հատուկ նիստին մասնակցում են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի եւ կառավարության անդամները, գերագույն դատարանի նախագահն ու վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների նախագահները, պաշտպանության բանակի բարձրագույն սպայակազմը, ԿԸՀ անդամները, հանրապետական անկախ կառավարման մարմինների ու հանձնաժողովների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջանային վարչակազմերի ղեկավարները, Հայաստանի եւ Արցախի կուսակցությունների ներկայացուցիչներ ու հանրային գործիչներ։
Դիմելով ներկաներին, Ա. Թովմասյանը մասնավորապես ասաց. «2020 թվականի մարտի 31—ին առաջին անգամ մեր երկրում անցկացվել են հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի միաժամանակյա ընտրություններ։ Հանրապետության նախագահի ապրիլի 14—ի երկրորդ փուլի ընտրությունների արդյունքներով երկրի ղեկավար է ընտրվել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը։ Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն, երկրի նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում՝ ժողովրդին տրված երդմամբ»։
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարվում է բացված։
Հանդիսավոր երաժշտության ներքո պատվո պահակախումբը ներս է բերում պետական դրոշը։
Դահլիճ են բերվում նաեւ երկրի Սահմանադրությունը եւ 17—րդ դարի Ավետարանը, որոնք դրվում են ամբիոնին կից հատուկ հարթակին։
Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու եւ երդման համար հրավիրվում է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա մոտենում է ամբիոնին ու ձեռքը դնելով Ավետարանի եւ Սահմանադրության վրա (միաժամանակ), ժողովրդին է ուղղում իր երդման խոսքը. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը, երդվում եմ՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության եւ ի բարօրություն Արցախի ժողովրդի»։
Երդման ավարտին անմիջապես հնչում է Արցախի Հանրապետության օրհներգը, հատուկ նիստի մասնակիցները ոտքի են ելնում։ Օրհներգից հետո նախագահ Ա. Հարությունյանը զբաղեցնում է իր տեղը։
Օրհնանքի խոսքով հանդես է գալիս Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նա մասնավորապես ասաց. «Պարոն նախագահ, առաջին դեմքի պատիվը մեծ է, պարտավորությունն առավել եւս։ Ձերդ գերազանցություն, վստահ եմ, որ Ձեր երկարամյա պետական այրի գիտելիքները եւ փորձն ամբողջովին ի սպաս կդնեք՝ մեր հայրենիքը անսասան պահելու, ժողովրդին հույս եւ ոգի տալու համար։ Անմնացորդ կնվիրվեք հայրենիքի պաշտպանության գործին՝ ինչպես 17 տարեկանում զենքը ուսին պաշտպանել եք հայրենիքը։ Շարունակելու եք նույն վսեմ առաքելությունը՝ ամենաբարձր դիրքից։ Մեր աղոթքն ու մաղթանքն է՝ քաջաբարո ծառայեք, արդարություն տարածեք եւ ազնվություն սերմանեք, ամրապնդեք բարությունը, միասնաբար իրագործենք մեր ժողովրդի իղձերն ու երազանքները»։
ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանի հատուկ նիստում ընդարձակ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից շնորհավորելով Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ա. Թովմասյանը հաջողություններ մաղթեց՝ ի փառս մեր երկրի ու մեր ժողովրդի. «Պարոն նախագահ, ճանաչելով Ձեզ ու քաջատեղյակ լինելով Ձեր անցած ուղուն, խորապես համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ գալիք տարիները Արցախի համար դառնալու են համախմբման, ժողովրդավարական գործընթացների խորացման, երկրի սոցիալ—տնտեսական աննախադեպ զարգացման, անվտանգության ու պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման, ժողովրդին հուզող խնդիրների տրամաբանական լուծման տարիներ, եւ, իրոք, ունենալու ենք բարեկեցիկ ապագա»։
Պատվո պահակախմբի ուղեկցությամբ դահլիճից դուրս են բերվում Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, 17—րդ դարի Ավետարանը եւ Արցախի Հանրապետության պետական դրոշը։
Այսպիսով, նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի արարողությանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարվում է փակված։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

22-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO