Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մի հերոսամարտի պատմություն

Երբ անհնարինը դարձավ հնարավոր

Այսօր գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է։ Շուշիի ազատագրում եւ Կոմանդոս. այլեւս ժողովրդի ընկալումներում միասնական են այս հասկացությունները։ Շնորհավորենք գեներալին ծննդյան օրվա առթիվ եւ նրա հետ միասին վերհիշենք Շուշիի ազատագրման դրվագները եւս մեկ անգամ։
–Գեներալ, մինչեւ Շուշիի ազատագրումը մեր կորուստները շատ էին, մենք ավելի շատ նահանջում էինք։ Շուշին ազատագրելու որոշումը վա—բանկ գնա՞լ էր նշանակում, թե՞, այնուամենայնիվ, պահը հասունացել էր։
–Շուշիի ժամանակ վա—բանկ գնալ չէր կարելի։ Կարող էինք շատ վատ վիճակում հայտնվել։ Այդ ժամանակ հստակ գիտակցում կար՝ կամ պետք է պարտվենք, կամ հաղթենք։ Չէիր կարող ասել, որ հաղթելը հեշտ է լինելու։ Բայց գիտեիր, որ իրավունք չունես պարտվել։ Մտածում էինք, որ Շուշիի ազատագրումը կտեւի 3—4 օր։ Ու եթե 3—4 օրից չվերցնեինք, ապա պետք է շրջապատեինք, օղակի մեջ առնեինք քաղաքը։ Ես եկա Հայաստան՝ ղեկավարության հետ գործողությունը համաձայնեցնելու։ Ղեկավարությունը համաձայնեց, բայց հարցրեց՝ որքա՞ն զինվոր ունեմ, ադրբեջանցինե՞րը քանիսն են (այդ օրերին Կոմանդոսը ԼՂ զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր.— խմբ.)։ Այն ժամանակ Ղարաբաղում ընդհանուր առմամբ կար 6700 զինվոր, Շուշիի ազատագրման համար նախատեսել էինք 2500—ին։ Թեպետ, հետո բժիշկներ եւ այլք միացան, ու թիվը հասավ 3000—ի։ Իսկ ռազմական օրենքներով այդ տեղանքը ազատագրելու համար հարկավոր էր 7500—10 000 զինվոր։ Զենքն էլ էր քիչ։ Բայց սպասել չէինք կարող։ Շուշիից ամեն օր գնդակոծվում էին Ստեփանակերտն ու հարակից գյուղերը։ Մայիսի 8—ի գիշերը ժամը 2.30—ին սկսեցինք ռմբակոծել թշնամու դիրքերը՝ «Գրադով», գնդացիրներով, ինչով, որ ունեինք։ 26,5 ժամ հետո մտանք Շուշի։
–Այդքան հե՞շտ ստացվեց։
–Հեշտ չստացվեց։ Առավոտյան շուտ մեր տանկը խփեցին։ Այն զրահահար արկ չուներ։ Մի փոքր խուճապ առաջացավ։ Բայց գիտե՞ք, թե որն էր մեր հաջողության գաղտնիքը. գաղտնիքը մեր մարտական ոգու մեջ էր, արդեն ձեռք բերված մարտական փորձի ու գիտելիքների մեջ էր։ Շուշիից առաջ արդեն մի քանի քաղաքներ էինք ազատագրել, այդ թվում՝ Խոջալուն։ Նաեւ զինվորների՝ զոհվելու պատրաստակամությունը զարմանալի երեւույթ է մեր ժողովրդի մեջ։ Խնդիրը հստակ էր՝ պետք է Շուշին ազատագրել, ու վերջ։ Կապ չուներ՝ զոհվելու ես, թե կենդանի ես մնալու։
–Իսկ ադրբեջանցիները սպասո՞ւմ էին հարձակմանը, թե՞ հանկարծակիի եկան։
–Թե՛ մենք, թե՛ ադրբեջանցիներն օգտվում էինք կապի սովետական տեխնիկայից։ Ինչ մենք էինք խոսում, նրանք էին լսում, ինչ նրանք էին խոսում, մենք էինք լսում։ Մենք որոշեցինք օգտվել այդ հանգամանքից ու նրանց մոլորեցնել, նաեւ՝ խուճապի մատնել։ Շուշին ազատագրելու մի քանի օր նշանակեցինք։ Ու կապի միջոցով հայտնեցինք։ Առաջինը ապրիլի 24—ին էր։ Հետո փոխեցինք օրը։ Ռադիոկապով հայտարարեցինք, որ ապրիլի 26—ին ենք հարձակվելու, հետո՝ 28—ին։ Նրանք մտածեցին՝ ինչ—որ խաղ ենք անում, ու իրենց ապահովագրելու համար որոշեցին առաջինն իրենք հարձակվել։ Իսկ մենք ռադիոխաղ էինք անում ընդամենը։ Հաջորդ անգամ արդեն նրանք սպասում էին, որ հարձակվելու ենք մայիսի 5—ին։ Բայց 5—ին էլ չգնացինք, 6—ին էլ չգնացինք, 7—ին էլ մինչեւ երեկո սուսուփուս մեր դիրքերում նստած էինք։
–Հակառակորդը սպառազինության առումով, թերեւս, ավելի ուժեղ էր, ավելի շատ տեխնիկա ու զինվոր ուներ։
–Այո, մենք զենք—զինամթերք, տեխնիկա շատ քիչ ունեինք։ Բայց նրանց ունեցածի մասին գիտեինք ամենայն մանրամասնությամբ։ Պարտավոր էինք իմանալ նման պարագայում։ Պետք է իմանայինք նրանց դիրքերը, նաեւ թե այդ դիրքերում ինչ ունեն, ինչը որ կետում է տեղակայված։ Մենք գիտեինք նրանց հրամանատարների անունները, վերջիններիս փոխհարաբերությունները։ Շուշիում կար նաեւ աֆղանական գումարտակ, որի անդամներն իրենց շատ լկտի էին պահում։ Իսկ Շուշիի հրամանատարը՝ գնդապետ Էլբրուս Օրուջեւը նրանց հետ «ռազբորկաների» մեջ էր։ Զենք շատ ունեին, Աղդամի պահեստներն էլ իրենցն էին։ Շատ «Գրադներ» ունեին. երբ սրտներն ուզում էր՝ կրակում էին։ Մենք ուղղակի նրանց խաբեցինք, մոլորեցրինք։
–Իսկ ռազմական պլանի հեղինակներն ովքե՞ր էին։
–Պլանը մշակվում էր շտաբում։ Շտաբում կար օպերատիվ ծառայություն՝ հետախույզներ, կապավորներ, հրետանավորներ, սակրավորներ։ Ու բոլորն իրենց մասով ստացած տեղեկությունները փոխանցում էին մեզ։ Շատ մեծ գործ արեցին հատկապես հետախույզները։ Զօրուգիշեր գնում, հետեւում էին ու գալիս տեղեկություններ էին տալիս։ Իմ պարտականությունն էր՝ հավատալ կամ չհավատալ այդ տեղեկություններին։ Ի դեպ, առնվազն երեք անգամ նույն ինֆորմացիան ստուգել էի տալիս։ Այդ մանրամասն եւ հիմնավոր աշխատանքի արդյունքում էր, որ մենք թշնամու մասին գիտեինք ամեն ինչ՝ ո՞վ է հրամանատարը, ո՞ր կուսակցությունից է, ի՞նչ հարաբերություններ ունի մյուս հրամանատարների ու զինվորների հետ, ո՞ր ջոկատը ինչ զենք—զինամթերք ունի, ինչը որտե՞ղ է տեղակայված եւ այլն։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

22-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO