Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Լեռնային կակաչներ»

Անգամ հուսահատված վիճակում մարդիկ չպետք է կորցնեն միմյանց երջանկացնելու կարողությունը

1990-ական թվականներ՝ պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, միեւնույն ժամանակ մարդկային ջերմ ու բարի հարաբերություններ։ Հ. Հակոբյանի «Լեռնային կակաչներ» ներկայացման հերոսներն անգամ հոգեբուժարանի ներսում փնտրում էին սեր, ջերմություն, հարազատություն (ռեժ.՝ Հրաչյա Գասպարյան, արխիվային ներկայացում, 1992 թ.)։
Բեմը վերածվում է «անառողջ» մարդկանց ապրումների լիրիկական մեկնության։ Բեմի խորքում գորշ պատուհանը գիշերային տպավորություն է ստեղծում, իսկ բեմահարթակի կենտրոնում սեղան է իր աթոռակներով։ Բեմադրակարգը հոգեհարազատ է դառնում հերոսների ապրումներին՝ միմյանց հետ զրուցելու, թեյելու, իսկ պատուհանը լավ է, որ կա՝ կտեսնեն աշխարհի մյուս կողմում ինչ է կատարվում՝ գուցե, հարազատներից որեւէ մեկը կգա՞ տեսակցության։ Ցավոք, հերոսները մեջքով էին պատուհանին՝ ոչ ոքի չունեին իրենցից բացի…
Բեմադրության առաջնախաղում հերոսները ներկայանում են քնարական շնչով։ Հոգեբուժարանի բնակիչներից Արմինեի դերակատար Կարինե Ջանջուղազյանը բեմ է գալիս ինքն իր համար երգելով «Տերեւն ինձ ասաց բարեւ», աջ ու ձախ տանելով ձեռքի ծառը, որի արմատները աշնան շունչ են հաղորդում՝ թեեւ կինը իր տերեւ երգով գարուն է երազում։ Ռեժիսորի համար կարեւորվում է մարդկանց միայնության, չհասկացված լինելու զցացումը։ Ներկայացման երկրորդ պատկերում բնակիչներին իրար «հանդիպեցնելով»՝ ռեժիսորը շեշտում է յուրաքանչյուր մարդու անձնական ողբերգությունը, որի պատճառով մեկուսացել են շրջապատից։ Տիկին Իսկուհի —Նոնա Պետրոսյանը բեմի կենտրոնական հատվածում, մի կետի սեւեռված, հիշում է ամուսնու ավտովթարը։ Ամեն անգամ, երբ հիշում է ամուսնուն՝ լսվում է ավտոմեքենայի վթար կանխորոշող ձայնը, որը թվում է միշտ հերոսուհու ականջների մեջ է եւ հանգիստ չի տալիս իրեն։ Բեմի մյուս հատվածում Արմինե—Կ. Ջանջուղազյանն է, ով ձեռքից բաց չի թողնում գլոբուսը. կարծես մոլորակը չի պտտվում հոգեբուժարանի պատերի ներսում եւ «հիվանդ» մարդն է, որ փորձում է ինքը տեղից աշխարհը շարժել։ Պրոֆեսոր—Մայիս Կարագյոզյանը, ով իր ամբողջ կյանքում հաշվարկների հետ է գործ ունեցել, այդպես էլ չհարմարվեց թվերին…։ Լուսի—Նելլի Խերանյանը, քչախոս այդ կինը, բեմի թաքնված մասում դիտողն է այս ամենի, ով սիրում էր, երբ բոլորը քնած են լինում՝ բեմի կիսախավարում միայնակ նստել ինքն իր հետ։ Իսկ Ենոք—Դավիթ Հակոբյանը պոետ է։ Նա չի կարող ընդունել որեւէ կապանք։ Երբ նրան զսպաշապիկ են հագցնում՝ հանդիսավոր կանգնում է աթոռի վրա, հայացքը հանդիսասրահի կողմը, շուրթերին՝ «Մեր հայրենիք» օրհներգը։ Որքան էլ տարբեր են հերոսները, ռեժիսորը նրանց մտերմացրել է՝ բեմում ստեղծելով ընտանիք։
Հր. Գասպարյանը հետեւողականորեն շեշտում է մարդկային անկեղծ ու ջերմ փոխհարաբերությունները, ինչը միայն կարող է փրկել մարդուն կործանումից։ Ենոքի ծննդյան օրվա արարողությունը դրա վառ ապացույցն է։ Բնակիչները բեմ են գալիս դիմակներով, պարային շարժումներով, իսկ բեմի կենտրոնից Ենոք—Դավիթ Հակոբյանը հետեւում է իր շուրջը հավաքված հարազատներին։ Անգամ ինքն է մոռացել իր ծննդյան մասին՝ նրանք ինչպե՞ս են հիշել։ Բեմի լուսավորության մեջ պար, երգ, ծիծաղ։ Լույսի, հնչյունների, ծիծաղի մթնոլորտում հանդիսատեսը չի մոռանում նախորդ տեսարաններում հերոսների ողբերգական ապրումները, այլ սիրով է լցվում՝ տեսնելով, որ անգամ այդ հուսահատված վիճակում մարդիկ չեն կորցնում միմյանց երջանկացնելու կարողությունը։
Դերասանախաղի միջոցով բացահայտվում են հերոսների ապրումները։ Ենոքը, ով երազում է լեռներ բարձրանալու մասին, կիսախավար բեմում պոետիկորեն, ոգեշնչված խոսում է ազատության մասին. «Մարդ մի անգամ գոնե պետք է բարձրանա լեռները, որպեսզի մի անգամ գոնե այնտեղից նայի աշխարհին», իսկ Լուսինեն հափշակված Ենոքի պոետիկական խոսքերից՝ ժպտում է, հավատում, որ լեռներում իսկապես մարդիկ երջանիկ են, ազատ…
Ներկայացման մեջ հերոսների ապրումները ոչ միայն դերասանախաղով են ընդգծվում, այլեւ երաժշտական ձեւավորմամբ։ Այն տեսարաններում, երբ Ենոքը երանությամբ է խոսում լեռների մասին, զուգահեռ հնչյունների լեզվով վերարտադրվում է բնության ազատ շունչը՝ այն խաղաղությունը եւ հոգեւոր հանգստությունը, որ կա լեռներում, իսկ քամու ձայնը կարծես լեռներից է գալիս, ինչը ստիպում է բնակիչներին մտածել ազատության մասին։
Ռեժիսորը ներկայացման լավատեսական կողմը հաստատում է, երբ առաջին պատկերը վերարտադրվում է նաեւ վերջին պատկերում։ Այս անգամ «Բարեւ տերեւ» երգի ու ծառի հետ ավելանում են ժապավեն—երազանքները, որոնց «մերկ» արմատները զարդարում են բնակիչները, այն հույսով, որ գարունն ու կանաչ տերեւը անպայմանորեն լինելու են…
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

22-05-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO