Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բարենպաստ պայմաններ են ստեղծվում բիզնեսի հեռանկարային ճյուղերի համար

Օրենսդրական փոփոխությունը կնպաստի առցանց եւ շրջիկ առեւտրի զարգացմանը

ՓՄՁ-ներն առաջնային դերակատարում ունեն երկրների տնտեսական համակարգերում։ Զարգացած պետությունների հարկային մուտքերի հիմնական մասն ապահովում են այդ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողները։ Փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ուղղությամբ պետությունը պարբերաբար իրականացնում է ոչ միայն նպատակային վարկավորման ծրագրեր, այլեւ օերնսդրության բարեփոխման միջոցառումներ։ Այդ նպատակով պետությունների իրականացրած հետեւողական քայլերը ենթադրում են նաեւ ժամանակին եւ համարժեք արձագանք հընթացս առաջացող խոչընդոտներին։ Կորոնավիրուսի համավարակը հանրապետությունում վեր հանեց ոլորտին բնորոշ հիմնարար եւ բացառապես օրենսդրական կարգավորում պահանջող խնդիր, որը ոչ արտակարգ իրավիճակում միգուցե ավելի սուր չդրվեր եւ հրատապ կարգավորման անհրաժեշտություն չպահանջեր։
Ըստ ՀՀ հարկային օրենսգքի՝ կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ունենալ հսկիչ դրամարկղային մեքենաներ, եւ դրանք պարտադիր պետք է տեղադրված լինեն այդ ընկերությունների գրանցման վայրերում։ ՀԴՄ—ների կիրառումը թույլատրվում է իրականացնել միայն ամրագրման վայրից։ Նույն օրենքը պարտադրում է, որ դրամական կամ վճարային քարտերի եւ տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս ապրանքներ ձեռք բերողին կամ ծառայությունից օգտվողներին պարտադիր պետք է տրամադրվեն հսկիչ դրամարկղային կտրոններ։
Համաճարակը վեր հանեց այս կարգավորման սահմանափակող կողմը։ Արտակարգ իրավիճակի պայմաններում օրինաչափորեն կտրուկ ավելացավ առցանց գնումների եւ առաքման ծառայությունների ծավալը, որն առավել սրությամբ վեր հանեց Հարկային օրենսգքի վերոհիշյալ կարգավորման խնդրահարույց կողմը։ Պարզվում է, որ առցանց վաճառք իրականացնելիս մեր տնտեսավարողները եւ կազմակերպություններն առաքման ժամանակ անխուսափելիորեն խախտում են օրենքի պահանջը։ Վերջիններս նման դեպքերում ՀԴՄ կտրոնը տպում են նախապես, առանց գնորդի կողմից համապատասխան վճարման, եւ ապրանքի հետ ուղարկում են պատվիրատուին։ Այս դեպքում, բացի այն, որ օրենքի պահանջ է խախտվում, նաեւ կազմակերպությունն է բարձր ռիսկի դաշտում հայտնվում։ Բանն այն է, որ նման դեպքերում հավանականությունը մեծ է, որ գնորդը հրաժարվի ապրանքից եւ նախօրոք տպված կտրոնից։ Առաքումից հետո կտրոնի տպման դեպքերում էլ կրկին խախտվում է օրենքի նույն պահանջը, ըստ որի՝ կտրոնը պետք է տպվի վճարման պահին։
Նույն խնդիրը ծագում է նաեւ շրջիկ ծատայություններ իրականացնող ընկերությունների աշխատանքի ժամանակ՝ ավտոմեքենաների շտապ օգնության ծառայություններ, համակարգչային ծրագրավորման սպասարկում կամ զբոսաշրջային որոշ ծառայություններ իրականացնելիս։
Վերոհիշյալ բոլոր դեպքերում գործարքի սկզբում կամ ավարտից հետո ՀԴՄ կտրոնի տպումը օրենքի խախտում է, ինչը էականորեն խոչընդոտում է նման ծառայություններ մատուցող եւ աշխատակարգ ունեցող ընկերությունների գործունեությանը։ Այս դեպքում դեռ չենք դիտարկում նաեւ հավանականությունը, որ շատ դեպքերում կարող է ՀԴՄ կտրոն ընդհանրապես չտպվի։
ՌԴ—ում այդ խնդրին օրենսդրական կարգավորում է տրված։ Այս երկրում առաքիչը կամ վաճառքի ու առաքման համար նախատեսված մեքենան իրավաբանորեն համարվում են լրացուցիչ պահեստ, եւ ՀԴՄ սարքը կցվում է վերջիններիս։ Վաճառքի նպատակով ապրանքը հիմնական պահեստից տեղափոխվում է շարժական լրացուցիչ պահեստ եւ այնտեղից օրենքով սահմանված կարգով՝ ՀԴՄ կտրոններով վաճառք է իրականացվում։ Եթե գնորդը հրաժարվում է ապրանքից, ապա այն մնում է վաճառողի մոտ՝ պահեստում։
Հայաստանում առկա այս խնդիրը կարգավորելու համար Աժ պատգամավոր Գեւորգ Պապոյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում։ Նախագծով սահմանվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաները գրանցվելու են ոչ թե ապրանքների վաճառք եւ ծառայություններ իրականացնող իրավաբանական անձի գրանցման հասցեում, այլ կազմակերպության անունով, ինչը հնարավորություն կտա դրանք տեղափոխել մատուցվող ծառայությունների վայր եւ ՀԴՄ—ները տպել նաեւ այնտեղ։
Նախագծի հիմնական դրույթում սահմանվում է, որ առցանց կամ շրջիկ վաճառք իրականացնելու եւ շրջիկ ծառայությունները մատուցելու պարագայում կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում կազմակերպության անունով գրանցված հսկիչ դրամարկղային մեքենան կարող է կիրառվել ապրանքներ ձեռք բերողի, աշխատանքներն ընդունողի կամ ծառայությունն ստացողի կողմից նշված վայրում։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել նախագիծը եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում անցկացված հերթական քննարկումից հետո այն ընդգրկվել է առաջիկա նիստի օրակարգ՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։ Օրենքի ընդունումը հնարավորություն կտա վերացնել վերոհիշյալ խոչընդոտները, որոնք առկա են շրջիկ առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման համար։ Խնդրի լուծումն առավել արդիական է արտակարգ դրության պայմաններում։ Առցանց եւ շրջիկ առեւտուրը բիզնեսի վարման հեռանկարային ձեւերն են, եւ իրավական ակտի ընդունումը կխթանի դրանց զարգացումը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

23-05-2020





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO