Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՅԼՔ...


Ինչպե՞ս կազդեն փակ սահմանները ներքին զբոսաշրջության վրա

Կորոնավիրուսի համավարակի տարածումն առավել հուժկու հարված հասցրեց տուրիզմի ու սպասարկման ոլորտներին։ Սակայն եթե սպասարկման ոլորտի ռեստորանային, սրճարանային հատվածը մասամբ ակտիվացման նշաններ է ցույց տալիս, հատկապես սեզոնի բացվելուն զուգընթաց, ապա տուրիզմը դժվարին ժամանակներ է ապրում։ Արտագնա տուրիզմն ընդհանրապես անշարժ է, կարծես գոյություն չի էլ ունեցել։ Ճիշտ է, մարդիկ զգուշանում են մարդաշատ վայրեր այցելելուց կամ աշխատում են հնարավորինս քիչ դուրս գալ տնից, բայց ամառվա գալու հետ հազիվ թե կարողանան չտրվել գայթակղությանը եւ չայցելել տարբեր տեսարժան վայրեր ու հանգստի գոտիներ։
Այս հանգամանքը նկատի ունենալով, պետք է ընդունենք, որ հետաքրքիր հնարավորություններ են ստեղծվում ներքին տուրիզմի զարգացման ու աշխուժացման համար։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր այդ նպատակով սովորաբար մեկնում էին արտերկիր, դա անել չկարողանալու բացը փորձելու են լրացնել Հայաստանում շրջագայելով։ Եվ դա իր հերթին նպաստելու է, որ ֆինանսական միջոցները երկրից չարտահոսեն։
Բայց այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում։ Հուլիս—օգոստոս ամիսներին սովորաբար Հայաստանում հնարավոր չէր լինում գտնել ազատ հյուրանոցներ։ Այսինքն՝ եթե արտասահման մեկնող մեր քաղաքացիներն էլ որոշեն հանգստանալ Հայաստանում, ապա կամ հյուրանոցների ազատ համարների դեֆիցիտ է առաջանալու, կամ հնարավոր է գների որոշակի բարձրացում տեղի ունենա։
Չի բացառվում, որ ականատես լինենք մեկ այլ երեւույթի։ Խոսքը, մասնավորապես, տուրիզմի տարբեր տարատեսակների զարգացման մասին է՝ էքստրեմալ, գյուղական, լեռնագնացություն եւ այլն։ Այսինքն՝ եթե հյուրատների որոշակի սակավություն կամ գնաճ նկատվի, մարդիկ բնականաբար փորձելու են գտնել այլընտրանքներ։ Եվ այդ փնտրտուքն ի վերջո ավարտվելու է զբոսաշրջության նոր ճյուղերի բացահայտմամբ ու այդ ոլորտի գործարարների կողմից նոր մտքերի գեներացմամբ։
Այսինքն, հնարավոր է զարգանա մի սցենար, երբ արտաքին փակ սահմանները նպաստեն ներքին զբոսաշրջության զարգացմանն ու այդ զբոսաշրջության նոր տարատեսակների բացահայտմանը։ Մյուս կողմից, քանի որ մարդիկ ամեն դեպքում խուսափելու են մարդաշատ վայրերում գտնվելուց կամ մեծ հյուրանոցային համալիրներից, չի բացառվում, որ ուշադրության կենտրոնում հայտնվի արշավային զբոսաշրջությունը, որը ենթադրում է փոքր խմբերով արշավներ միանգամայն բաց ու էկոլոգիապես մաքուր միջավայրում։
Ակնկալվում է, որ ոլորտի մասնագետները, տնտեսավարողներն ու պատասխանատուները նմանատիպ ելքեր գտնեն՝ տնտեսության այդ ճյուղին աշխուժություն եւ նոր շնչառություն հաղորդելու համար։ Եվ սա հնարավորություն կարող է ստեղծել գալիք տարիներին, երբ արտասահմանից զբոսաշրջիկներ սկսեն ժամանել Հայաստան, մենք կարողանանք ավելի պատրաստված ընդունել նրանց՝ առաջարկելով զբոսաշրջության նոր վայրեր ու նոր հետաքրքրություններ։ Այսպիսով՝ ավելացնելով Հայաստանի գրավչությունն արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում։
Մի խոսքով, շրջանառվող այն միտքը, թե ճգնաժամերը նոր հնարավորություններ են ստեղծում, վերաբերում է, օրինակ, հենց զբոսաշրջության ոլորտին։ Կարեւորը ներկայիս դժվարություններից չհուսահատվելն ու նոր եռանդով աշխատելն է։ Մնացյալ խնդիրները լուծելի են ու անցողիկ։

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

23-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO