Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.05.2020
ԼՂՀ


Նորակոչիկները պատրաստ են ծառայելու հայոց բանակում

Անցած տարվա դեկտեմբերին շահագործման հանձնվեց եւ բուժսարքավորումներով համալրվեց «Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի նորակառույց շենքը։ Եվ այդ օրվանից սկսած՝ բուժմիավորման անձնակազմն աշխատում է բոլորովին նոր պայմաններում։ Այժմ հնարավորություն կա՝ Բերձոր շրջկենտրոնում կատարել զորակոչիկների բուժզննում, այստեղ հարմարավետ պայմաններում կարող է աշխատել ռազմական հանձնաժողովը։
Մայիսի 21—ին ներկա եղա հանձնաժողովի աշխատանքներին։ Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու անհրաժեշտությունը՝ բոլորն էլ աշխատում էին բժշկական դիմակներով, ձեռնոցներով։ Կանոնները պահպանում էին նաեւ զորակոչիկները։ Զրուցեցի շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցների, բուժանձնակազմի, զորակոչիկների հետ։ Պետք է ասել՝ բոլորի տրամադրությունը տոնական էր։ 2020 թ. մայիսի 21—ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունը, սկսեց աշխատել ԱՀ նոր ձեւավորված Ազգային ժողովը։ Նույն օրը Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Համբարձման տոնը, եւ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում շրջանի հոգեւոր հովիվ Բենիամին քահանա տեր Ծատուրյանը երգչախմբի ուղեկցությամբ մատուցեց սուրբ պատարագ։ Իսկ մեր շրջանի զորակոչիկները վերջնական հիմնական բուժզննումն էին անցնում եւ պատրաստվում դառնալ հայրենիքի զինվորը, հայոց բանակի մի մասնիկը ու պահպանել հայոց սահմանը, Հայոց եկեղեցին, հայոց կառավարությունը, հայ մանուկներին, բուժաշխատողներին։
Բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը եւ շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը միասին էին աշխատում։ Կ. Գրիգորյանն ուրախ է՝ վերջապես կարող են աշխատել տեղում եւ տեղեկացրեց՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված են հիմնականում իր ղեկավարած բուժհաստատության բժիշկները։ Սակայն որոշ մասնագետների պակասի պատճառով դիմել է ԱՀ առողջապահության նախարարություն, եւ բժիշկներ են գործուղվել Ստեփանակերտից ու Շուշիից։ Շրջանային զինկոմը նշեց՝ ծանուցագիր են ուղարկել բոլոր զորակոչիկներին, ովքեր այս տարվա ամռանը պետք է բանակ մեկնեն։ Գոհ է շրջանի համայնքների ղեկավարներից, զորակոչիկներից, նրանց ծնողներից։ Գրեթե բոլորն են ներկայացել հանձնաժողովին։ Անհրաժեշտության դեպքում տղաների ժամանմանն օժանդակել են նաեւ համայնքների ղեկավարները, ովքեր նաեւ լավ են աշխատել զինկոմիսարիատի հետ, որ հերթական զորակոչն ընթանա կազմակերպված։ Բժշկուհի Սվետա Դանիելյանն իմ այցի պահին 20—ից ավելի զորակոչիկների էր ընդունել, ասաց՝ բոլորն էլ առողջ են։
–Ում հարցնում եմ՝ ցանկանում է բանակ գնալ, պատրաստ են ժամ առաջ գնալ,–ասաց փորձառու բժշկուհին։
Վիրաբույժ Տիգրան Սահակյանը նույնպես նշեց՝ հիմնականում առողջ են մեր զորակոչիկները, իսկ ով որեւէ խնդիր ունի, նորից են բուժելու։ Մեր զրույցի պահին ներկայացավ հերթական զորակոչիկը՝ Ժիրայր Գագիկի Մարգարյանը՝ շրջանի հյուսիսային թեւի Վակունիս գյուղից։ Ընտանիքով այստեղ են եկել Գյումրիից. 7 քրոջ միակ եղբայրն է Ժիրայրը։ Բոլոր բժիշկների մոտ զննվել էր, եւ ինչպես ինքն ասաց, փառք Աստծո, առողջ է եւ պիտանի հայոց բանակի համար։ Պատրաստ է դառնալ հայրենիքի զինվորը եւ առաջինն իր քույրերին պետք է պաշտպանի հարկ եղած դեպքում։ Իր բնակավայրի ազատագրման համար 1993 թ. մարտի 31—ին նահատակվել են Սիսիանի գումարտակի 11 ազատամարտիկ՝ հրամանատար Վուրգ Ոսկանյանի հետ։ Ամեն տարի այդ օրը Ժիրայրն ու իր ընկերներն այցելում են նահատակներին նվիրված հուշարձան, ծաղիկներ խոնարհում։ Գիտի՝ ազատագրված հայրենիքի համար մեր ազգն ինչով է հատուցել։
Ստեփանակերտի մաշկավեներոլոգիական դինսպանսերի մաշկաբան—բժիշկ Տատյանա Ռյազանովան շնորհակալություն հայտնեց զորակոչիկների մայրերին, որ նման համեստ ու կարգապահ տղաներ են դաստիարակել։ Գոհ է՝ բոլորն էլ ներկայանում են պատշաճ կարգով՝ պահպանելով հիգիենայի կանոնները։ Կարեւորեց նաեւ այն, որ մաշկային խնդիրներ ունեցող գրեթե չկա։ Վնասվածքաբան Կառլեն Բալայանն ընդունել էր մոտ 40 զորակոչիկի, գոհ է՝ հիմնականում առողջ են։
–Հոգեկան խնդիրներ ունեցողներ նույնպես չկան,–ասաց Ստեփանակերտի հոգեբուժական դինսպանսերի բժիշկ Էռնեստ Գրիգորյանը։
Ալաշկերտ գյուղից զորակոչիկ Կարեն Գասպարյանը նույնպես պատրաստ է մեկնել բանակ, հնարավոր է՝ ընտրի «Ես եմ» ծրագիրը։ Շուշիի շրջանային բուժմիավորման քիթ—կոկորդ—ականջի բժիշկ Վալերի Միքայելյանը կարեւորեց, որ բոլորն էլ բարով գնան բանակ եւ տուն գան ողջ ու առողջ, ինչպես հիմա են։ Հանրապետական առողջապահական կենտրոնի ակնաբույժ Ռուբեն Պողոսյանը մոտ 40 զորակոչիկի զննել էր, խնդիրներ ունեցողներ քիչ կան։ Ընդհանրապես բոլոր բժիշկները թեկուզ թեթեւ խնդիր ունենալու դեպքում անպայման նշում էին զինակոչիկի անձնական գործում եւ ուղեգիր գրում՝ բուժում ստանալու համար։ Զորակոչիկ Սիրակ Նազարյանը Փակահանից է։ Այս տարի է ավարտում դպրոցը եւ դիմել է՝ ընդունվելու Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ։ Հույս ունի՝ ընդունվելու է, նոր կգնա բանակ։ Արծվաշենից Լեւոն Խաչատրյանը նույնպես այս տարի է ավարտելու դպրոցը եւ ցանկություն ունի՝ ընդունվել Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարան։ Շրջանային զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը գոհ է՝ շատ են «Պիտանի է» մակագրությամբ թղթապանակները։ Գոհ է նաեւ զինակոչիկներից, որ ժամանակին ժամանել են Բերձոր։ Ծաղկաբերդցի Էրիկ Սնեցունցի անձնական գործի վրա նույնպես «Պիտանի է» մակագրությունն է։ Սովորում է Գորիսի գյուղատնտեսական քոլեջի 3—րդ կուրսում։ «Անպայման պետք է ծառայեմ, նոր շարունակեմ ուսումս եւ զբաղվեմ գյուղատնտեսությամբ,–ասաց Էրիկը։–Մեր երկրին եւ զինվոր է պետք, եւ գյուղատնտես»։
Միջնավան քաղաքի Գալինա Ստարովոյտովայի անվան միջնակարգ դպրոցի այս տարվա շրջանավարտ Հայկազ Մարգարյանը որոշել է բանակում ծառայելուց հետո որեւէ մասնագիտությամբ սովորել։ Այժմ իր անելիքը հայոց բանակի զինվոր դառնալն է։ Գանձա գյուղից Խալտուր Օսեյանի 7 զավակներից է Սասուն Օսեյանը։ Ավագ եղբայրը՝ Դավիթը, կես տարի առաջ է զորացրվել, եւ այժմ իր հերթն է դառնալ զինվոր։ Օրվա վերջում հանձնաժողովն ավարտեց աշխատանքը։ Շրջանային բուժմիավորման գործադիր տնօրենն ու զինկոմը վերջնական տեսքի են բերում զորակոչիկների փաստաթղթերը։ Զորակոչիկների հիմնական մասին տեղեկացնում են, որ պատրաստ լինեն՝ շուտով կստանան բանակ մեկնելու օրվա ծանուցագիրը։ Իսկ ով ունի առողջական խնդիր, հորդորեցին՝ դիմել համապատասխան բժիշկ—մասնագետի՝ ըստ տրված ուղեգրերի։
Կ. Գրիգորյանը եւ Ստ. Օհանջանյանը շնորհակալություն հայտնեցին բժիշկներին, զինկոմիսարիատի աշխատակիցներին՝ համատեղ ու նվիրված աշխատանքի համար եւ բոլոր զորակոչիկներին, ծառայության մեջ գտնվող զինվորներին մաղթեցին բարի ու անփորձանք ծառայություն, բարի վերադարձ։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

23-05-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO