Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.05.2013
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Անպարտելի զորավարը

Ուջանում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 145–ամյակը

Զորավար Անդրանիկ Օզանյանի 145—ամյակի կապակցությամբ երեկ «Զորավար Անդրանիկ», «Ուխտ Արարատի», «Սասուն», «Տարոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, երիտասարդներ, մտավորականներ եւ հասարակական գործիչներ այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ եւ ծաղկեպսակ դնելով նրա շիրմին, հարգելով զորավարի հիշատակը։ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կողմից մատուցվեց սուրբ պատարագ։
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանն «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ Անդրանիկը բոլոր հին ու նոր հերոսների փառքը խտացնող հերոս է։ «Նա այն միակ զորավարն էր, որը, երբեք չունենալով բանակ, պարտության դառնությունը չի ճաշակել»,–փաստեց Կ. Վարդանյանը։
Ըստ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի՝ այս օրը պետք է լինի համաժողովրդական տոն։ «Անդրանիկի մեջ բոլորը տեսել են ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում էր իր հայրենիքը։ Հայ ժողովուրդը միշտ պետք է գնահատի իր հերոսի գործադրած ջանքերը Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում՝ ազգային իդեալները իրագործելու համար»,–ասաց Կ. Արեյանը։
Արագածոտնի մարզի Ուջան գյուղը առանձնանում է նրանով, որ հանրապետությունում առաջին անգամ այստեղ է տեղադրվել զորավար Անդրանիկի հուշարձանը։ Տասնամյակներ առաջ էր դա՝ 1967 թվականին, երբ խորհրդային իշխանության տարիներին այնքան փակ ու անձեռնմխելի էին հայոց պատմությունն ու նրա հերոսների ազգանվեր գործունեության մասին հիշատակումները։ Այդ կերտմանը մասնակից եղավ ողջ գյուղը՝ իր նյութական ու բարոյական աջակցությամբ։
Հուշարձանի տեղադրմամբ սկիզբ դրվեց մեծ զորավարի ծննդյան տարեդարձը՝ փետրվարի 25—ը, հանդիսավորապես նշելու ավանդույթին, որը շարունակվելով տասնամյակներ, հաստատում է ուջանցիների հայրենասիրական ոգին։
Այս տարի եւս այդ օրը բազմամարդ էր Ուջանում։ Ոտքի էր ելել ողջ գյուղը՝ հյուրընկալելու մեծ զորավարի 145—ամյա հոբելյանի տոնակատարության մասնակիցներին։ Նրանք եկել էին մարզկենտրոն Աշտարակից, հարեւան համայնքներից ու մայրաքաղաք Երեւանից։
Գլխավոր հավաքատեղին Անդրանիկի հուշարձանին հարող տարածքն էր։ Հանդիսությունը սկսվեց Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանի օրհնանքով։ Ապա շնորհավորանքի իրենց խոսքերը հղեցին հրավիրյալները։ Նրանք հետաքրքիր մանրամասներ պատմեցին զորավարի կյանքից, եւս մեկ անգամ ընդգծելով նրա վառ անհատականությունը՝ իբրեւ մեծ հայրենասեր, զորահրամանատար եւ քաղաքական գործիչ։
Շնորհավորելով ուջանցիներին օրվա խորհրդի՝ Անդրանիկ Օզանյանի հոբելյանի կապակցությամբ, մարզպետ Սարգիս Սահակյանը կարեւորեց եւ, հիրավի, արդիական համարեց զորավարի հետեւյալ միտքը. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար»։
Օրը Ուջանում երկակի էր հանդիսավոր, քանի որ մեծն զորավարի հոբելյանական տարեդարձին համատեղվել էր եւս մեկ իրադարձություն։ Հիմնովին վերանորոգումից հետո շահագործման հանձնվեց բժշկական ամբուլատորիան։
Սաթենիկ ԶՈՐՅԱՆ

26-02-2010





23-05-2013
Հայտարարված գազի գինն ամենացածրն է
Քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են

Ազգային ժողով—կառավարություն ավանդական ...


23-05-2013
Հնարավորություններից օգտվելու ներուժն առկա է
Էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումն ու անվտանգությունը՝ քննարկման առարկա

ՀՀ—ում ...


23-05-2013
Նոտարական պալատում ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ
Այն կնվազեցնի մարդկային գործոնների ազդեցությունը

ՀՀ նոտարական պալատում ...


23-05-2013
Նոր աշխատաոճ եւ գործելակերպ
Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք  անխուսափելիորեն կհայտնվեն ՀՔԾ—ի տեսադաշտում



 
23-05-2013
Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտոնապես ներկայացվել է ներկայացուցիչների պալատ
Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, կոնգրեսական Ադամ Շիֆը եւ Կոնգրեսում հայկական ...


23-05-2013
Մագնեզիումի արտադրություն՝ հայկական տեխնոլոգիայով
Մերն ավելի էժան կլինի աշխարհում ամենաէժանից

Ընթացիկ տարվա ...


23-05-2013
Հոգատարության կարիք կա
Մասնագետն առաջարկում է խստացնել Սեւանա լճից որսագողություն կատարողների ...



23-05-2013
«Սահմանը պաշտպանում է ողջ ժողովուրդը»
Ցուցադրական զորավարժություն՝ Արտաշատի ...

23-05-2013
Գյուղական զբոսաշրջությունը՝ բացահայտված ներուժ
Ագրոտուրիզմի համար մեր երկրում ստեղծված ...

23-05-2013
Երեւանի բրենդի ստեղծումը մտավ գործնական փուլ
Այն պատրաստ կլինի «Էրեբունի–Երեւան» ...

23-05-2013
Մրցակցելու են պահպանողականները
Իրանի նախագահի թեկնածուները հայտնի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO