Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՆԱԽԱԳԱՀ


Լավ եւ բարեխիղճ գործը չի կարող մնալ առանց գնահատականի

Պետական պարգեւներ՝ Անկախության տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 19—ամյակի կապակցությամբ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի հրամանագրով պետական բարձրագույն պարգեւների՝ շքանշանների ու մեդալների, պատվավոր կոչումների են արժանացել գիտության, կրթության, մշակույթի եւ արվեստի ոլորտների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, զինծառայողներ (տես՝ էջ 2)։ Ուսուցիչ, գիտնական, դերասան, ազատամարտիկ, բալետի պարող ու զինվորական, ֆրեզերագործ ու ակադեմիկոս, իրենց պարգեւներն ստացան անձամբ երկրի ղեկավարից նախագահական նստավայրում։
«Պարգեւատրման արարողությունները սովորաբար կատարվում են տոնական միջոցառումների շրջանակներում, եւ ընդհանրապես, տոնական օրերը շատ լավ առիթ են գնահատանքի ու դրվատանքի խոսքեր ուղղելու նրանց, ովքեր ամեն օր են արժանի մեր ուշադրությանը, ովքեր բարեխղճորեն կատարում են ի վերուստ իրենց տրված աշխատանքը, ովքեր առաջ են մղում մեր հասարակությանը։ Մենք միշտ ասում ենք, որ մեզ համար ամենից կարեւոր արժեքը մարդն է։ Ուզում եմ ավելացնել, որ մեզ համար ամենից կարեւոր արժեքը վաստակաշատ մարդն է։ Այն մարդը, ով բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց տաղանդով, բարեխղճությամբ, պատասխանատվությամբ, անմռունչ կատարում են իրենց աշխատանքը, եւ շատ պարագաներում միգուցե այդ մարդիկ չեն արժանանում այն գնահատականին, որին արժանի են։ Բայց մեծ հաշվով, մարդու լավ եւ բարեխիղճ գործը չի կարող մնալ առանց գնահատականի։
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության 19—րդ տարեդարձի կապակցությամբ։ Առջեւում մեր 20—ամյակի միջոցառումներն են։ Իհարկե, պետության համար երիտասարդ տարիք է, բայց միեւնույն ժամանակ նաեւ՝ պարտավորեցնող։ Այս ընթացքում շատ բան է արվել, սակայն բոլորիս համար էլ պարզ է, որ անելիքները բազմաթիվ են։ Եվ ես առավել քան վստահ եմ, որ ձեր օժանդակությամբ, մեր վաստակաշատ եւ տաղանդավոր այլ անհատների ակտիվ մասնակցությամբ կարողանալու ենք լուծել բոլոր այն պրոբլեմները, որ ծառացած են մեր պետականության եւ պետության առջեւ։ Մենք երբեք մարտահրավերներից չենք խուսափել, որովհետեւ խուսափել մարտահրավերներից՝ նշանակում է անձնատուր լինել, հանձնվել։ Մեր տեսակն այդպիսին չէ։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, ցանկանում երջանկություն, առողջություն եւ կրկնապատկված եռանդով նոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր հայրենիքի»,—ասաց հանրապետության նախագահը։
Երկարամյա եւ բարեխիղճ պետական—հասարակական գործունեության համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրված Մուրադ Մուրադյանը երախտապարտ է, որ իր կատարած աշխատանքը նման բարձր գնահատանքի է արժանացել։ Նա հիշեց, որ ուղիղ 40 տարի առաջ Անտոն Քոչինյանից ստացել է Լենինի շքանշանը, իսկ այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման օրը պետական բարձրագույն պարգեւն իրեն հանձնում է անկախ Հայաստանի նախագահը։
Ժամկետային զինծառայողներ իջեւանցի Խաչատուր Բաղդասարյանը եւ եղեգնաձորցի Արման Մանուկյանը լավ ընկերներ են, ծառայում են միասին եւ հակառակորդի հետ սահմանին սեպտեմբերի 4—ին (Չայլուի դեպքեր) դրսեւորած խիզախությամբ կարողացել են կանխել հակառակորդի դիվերսիան՝ արժանի հակահարված տալով։ Ժամկետային ծառայողներն իրենց կրծքին արդեն կրում են ԼՂՀ պետական պարգեւը, իսկ երկրի ղեկավարից էլ ստացան Արիության մեդալներ։ Խաչատուրը խոստովանեց, որ ամբողջ կյանքում կհիշի սեպտեմբերի 4—ին ժամը 6—ին հակառակորդի հետ ունեցած բախումը, որի ժամանակ ընկերների հետ կարողացել են խիզախություն դրսեւորել, իրավիճակի տերը լինել ու կորուստներ պատճառելով դուրս շպրտել ոսոխին հայրենի սահմանից։ «Հենակետում արթուն ու զգոն ենք եղել, գործել ենք սահմանված կարգով եւ զինվորական օրենքներով, դրա համար էլ հակառակորդի ձեռնարկած գործողություններն արդյունք չունեցան»,—կատարվածը գնահատում է երիտասարդը։ Հայրենիքի սահմանները հսկող մյուս տղաներին էլ նա կոչ է անում միշտ ուշադիր եւ կարգապահ լինել, չվախենալ հակառակորդից։ Տղաները նաեւ պատմեցին, որ Անկախության օրը բանակում նույնպես տիրում է տոնական տրամադրությունը, թեեւ ոչ մի վայրկյան զգոնությունը չեն թուլացնում, պատրաստ են ամեն ինչի։
Երկրի ղեկավարը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը հանձնելով բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանին՝ նկատեց, որ վաստակաշատ մասնագետը նաեւ իր ուսուցիչն է եղել։ «Շատ հպարտ եմ, որ արժանացել եմ հենց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանին. ես բանասեր—լեզվաբան եմ, Մաշտոցն էլ իմ ուսուցչի ուսուցչի ուսուցիչն է։ Փառք Աստծուն, որ ինձ խնայեց ու այսօր նման մեծ պարգեւի եմ արժանանում»,–ասաց լեզվաբանը՝ արձանագրելով, որ Երեւանի պետական համալսարանում երկարամյա աշխատանքի ընթացքում իր ձեռքի տակով շատ սերունդներ են անցել։
«Արմավիա» ավիաընկերության «Աերբաս» օդանավի երկրորդ օդաչու Արազ Արազյանն արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի։ Նա պատմեց, որ օդում անցկացրել է 15—16 հազար ժամ, Հայաստանի ավիացիայում աշխատում է 1981 թվականից, եղել է «ԱՆ—54», «Տու—134», այսօր արդեն՝ «Աերբաս—320»։ Նա դժվարանում է մի քանի բառով ասել, թե ինչն է ամենագրավիչն օդաչուի մասնագիտության մեջ։ Ըստ նրա՝ աշխատանքը խիստ պատասխանատու է, չնայած տարածված կարծիքին, առանձնապես վտանգավոր չէ. դրանում մեծ ռոմանտիկա կա, երկնքում լինելն ու դրանից հետո երկրի վրա քայլելը մեծ հաճույք է։ Մասնագիտական 30—ամյա գործունեության ընթացքում դժվարություններ ու արտակարգ դեպքեր եղել են, որոնք հնարավոր է եղել հաղթահարել տարիների ընթացքում կուտակած վարպետության ու փորձի շնորհիվ։ Լավ մասնագետ լինելուն օգնել են նաեւ մարդկային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, հուսալիությունը, ընկերասիրությունը, մարդկանց օգնելու ցանկություն եւ կարողությունը։ Ա. Արազյանի խոսքով՝ այս հատկանիշները կարեւոր են բոլոր մասնագիտությունների պարագայում էլ։
Քանդակագործ էդուարդ Շախիկյանի համար այս սեպտեմբերի 21—ը եռատոն է դարձել. Մովսես Խորենացու մեդալին արժանանալուց, Անկախության օրը տոնելուց զատ, երեկ նա դարձել է 60 տարեկան։ Քանդակագործն իր աշխատանքներից առանձնացնում է հատկապես Մոսկովյան պուրակի «Նարդի խաղացողը» եւ Կենտրոնական բանկի դիմաց գտնվող հայկական դրամի հուշարձանը։ 1970 թվականից զբաղվում է սիրելի աշխատանքով, որն իր համար ամեն ինչ է, կենսակերպ է։ «Ամեն մարդ եթե սիրով, եռանդով ու նվիրումով աշխատի՝ արդյունք կունենա»,–համոզմունք հայտնեց նա՝ եզրափակելով, որ իր առաջին պարգեւը եւ ծննդյան տոնը նշելու է բարեկամների հետ։
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանն ստեղծագործելը համարում է իր կյանքի իմաստը՝ նկատելով, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը հարյուր անգամ ավելի է պարտավորեցնում։ «Իմ խնդիրը մուսայիս, ժողովրդին ու հայրենիքին հավատարմորեն ծառայելն է, սա բացառիկ մեծ պարգեւ է իմ համեստ ներդրման համար»,–եզրափակեց ավելի քան չորս տասնյակ երկրներում Հայաստանի անունը բարձր պահած արվեստագետը։
Հայաստանի արդեն ժողովրդական արտիստ, դերասան Ազատ Գասպարյանի ցանկությունն այն է, որ մեր ժողովրդի կենսամակարդակն այնքան բարձրանա, որ Անկախության հռչակման օրը բոլորը նշեն իրենց տան առջեւ ճոխ սեղան բացելով։ Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը նա ուրախալի ու պարտավորեցնող է համարում, թեեւ այն իր կյանքում մեծ բան չի փոխելու։ Պետական պարգեւն անակնկալ չի եղել, դրանով պետությունը հաստատել ու ամրագրել է ժողովրդի կողմից ստացած կոչումը։ «Կարեւորն այն է, որ հանդիսականը հավես ու հնարավորություն ունենա թատրոն գալու»,—ասաց նա։ Սիրված դերասանը մաղթում է, որ երիտասարդներն էլ բարձունքների հասնեն ու մնան ազգի մշակ։
Հայաստանի՝ արդեն ժողովրդական արտիստ, դերասան Ազատ Գասպարյանի ցանկությունն այն է, որ մեր ժողովրդի կենսամակարդակն այնքան բարձրանա, որ անկախության հռչակման օրը բոլորը նշեն իրենց տան առջեւ ճոխ սեղան բացելով։ Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը նա ուրախալի ու պարտավորեցնող է համարում, թեեւ այն իր կյանքում մեծ բան չի փոխելու։ Պետական պարգեւն անակնկալ չի եղել, դրանով պետությունը հաստատել ու ամրագրել է ժողովրդի կողմից ստացած կոչումը։ «Կարեւորն այն է, որ հանդիսականը հավես ու հնարավորություն ունենա թատրոն գալու»,–ասաց նա։ Սիրված դերասանը մաղթում է, որ երիտասարդներն էլ բարձունքների հասնեն ու մնան ազգի մշակ։
Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի երաժշտության ուսուցչուհի Անժիկ Հարությունյանը, ով նախագահից Մովսես Խորենացու մեդալ ստացավ, հպարտանում է, որ տասնամյակներ շարունակ իր ձեռքի տակով սերունդներ են անցել ու երաժշտական կրթություն ստացել, նրա աշակերտն է եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Տիկին Անժիկն իր ներկայիս աշխատավայր առաջին անգամ այցելել է ուսանողական պրակտիկայի ժամանակ ու մնացել աշխատելու։ Նրա սաներից շատերն են կրթությունը շարունակել կոնսերվատորիայում, իսկ մանկական բազմաձայն երգչախումբը մեծ հաջողություններ է արձանագրել միջազգային տարբեր մրցույթներում։ Ա. Հարությունյանն ասաց, որ եթե մասնագիտություն ընտրելու հարցը կրկին բարձրանար, ապա ինքը կգնար նույն ճանապարհով։ «Ծառայում եմ Հայաստանի մանուկներին»,– զինվորականի առոգանությամբ հավելեց նա։
Դերասան, թատրոնի ռեժիսոր Նարեկ Դուրյանի կյանքում եւ գործունեության մեջ Մովսես Խորենացու մեդալը շատ բան չի փոխելու, նա շարունակելու է աշխատել նույն եռանդով, բայց երկար տարիներ հայրենիքից հեռու ապրած արվեստագետը տպավորված է պարգեւատրման հանդիսավոր արարողությամբ։ «Հատկապես երբ մեր հանգիստ քունը հսկող զինվոր տղաներն են խրոխտ ասում «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» բառերը, աներեւակայելի հպարտության զգացում եմ ունենում։ Փոքրամարմին այդ տղաների մեջ այնքան կամք ու մարտական ոգի եմ տեսնում»,– անկեղծացավ նա։
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ «Մատենադարան» գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների թեկնածու Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրված Գեւորգ Տեր—Վարդանյանը երախտագիտությամբ է ընդունել ստացած պարգեւը, նա առանձնակի ուրախ է, որ այն հանձվում է Անկախության տոնին, որը, իր խոսքերով, սուրբ տոն է։ Գործընկերների ու բոլոր ճանաչողների կողմից հարգված լինելը, աշխատանքում ունեցած հաջողությունների հիմքում նա տեսնում է «խղճի մտոք» աշխատանքը։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

22-09-2010





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO