Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Բացվեց Անահիտ Զարդարյանի առաջին անհատականը

Երկար տարիներ «ծանրութեթեւ» անելուց հետո կյանքի 66—րդ տարում ճանաչված հայ նկարչի դուստրը՝ գեղանկարչուհի Անահիտ Հովհաննեսի Զարդարյանը, երեկ բացեց իր անհատական ցուցահանդեսը, որի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նկարչի տան առաջին հարկի մեծ ցուցասրահում։
Հարյուրից ավելի գեղանկարչական կտավներից եւ գրաֆիկական թերթերից բաղկացած ցուցադրությունը (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ եւ այլն) բացեց ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, հայտարարելով, որ «այսօր ես մեծ հաճույքով եմ բացման խոսք ասում մի ցուցահանդեսի մասին, որի հեղինակը Անահիտ Զարդարյանն է։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ հեղինակը Զարդարյանների տոհմն է ներկայացնում, այլեւ, որ նա մեր այսօրվա լավագույն նկարիչներից է, փայլուն արվեստագետ։
Ես ափսոսում եմ, որ խորը մտածող, ունակ նկարիչները մեր երկրում պակասում են, բայց դեռ ունենք հեղինակներ, որոնք կան եւ կարող են ուրախացնել մեզ։ Անահիտը, որպես բարձր արվեստի տեր նկարիչ, չի կրկնում այն, ինչ արել է իր հայրը, այլ ուրիշ կողմով, ուրիշ ուղղությամբ պահպանում է այն բարձունքները, որոնց արժանի է Զարդարյան անունը»։
Նկարչուհու արվեստի մասին հանգամանալից խոսք ասաց արվեստաբան Մարտին Միքայելյանը՝ նշելով, որ հայ կին նկարիչների ստեղծագործությունը առանձին աշխարհամաս է։ Իսկ պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը «ՀՀ»–ի թղթակցի հետ զրուցելիս հիշեցրեց, որ շատ տարիներ առաջ Անահիտի աշխատանքները նայելիս ինքը հասկացել է, որ «գործ ենք ունենալու ապագայի ճշմարիտ արվեստագետի հետ»։ Իսկ թե ինչու է այսքան ուշ բացում անհատական ցուցահանդես, Ա. Զարդարյանը ասաց. «Պատասխանատվության հարց է, ինձ հազիվ են համոզել։ Հորիցս է գալիս, կենդանության ժամանակ նա ոչ մի ցուցահանդես չբացեց»։

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

25-03-2011





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO