Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ՄԱՐԶԵՐ


Թումանյանի փողոցը՝ թումանյանաշունչ

Վանաձորի կենտրոնական մասում, Վարդանանց փողոցից սկսած Թումանյան հրապարակով դեպի Դսեղ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհին միացնող փողոցը, որը ավելի քան կես դար Մեծն Լոռեցու անունն է կրում, օրեցօր փոխում է իր տեսքը, դառնում թումանյանաշունչ։ Դրանում իրենց օրինակելի դերն ունեն քաղաքի անվանի քանդակագործները, քաղաքապետարանը, համայնքի ավագանին եւ, իհարկե, որոշ գործարարներ։
Երբ անցյալ դարի 60—ական թվականներին ձեւավորվեց եւ բարեկարգվեց Թումանյանի անվան փողոցը, առաջին արձանը քանդակագործ Արամ Մարգարյանի կերտած կուժն ուսին Անուշի պղնձակոփ, հասակով մեկ, գեղեցիկ արձանն էր, որ վեր հառնեց հիշյալ եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների հատման անկյունում ստեղծված կանաչազարդ պուրակում։ Հետո մի աղբյուր կառուցվեց (դրա առիթով լոռեցիք Թումանյանի պես ասում են՝ նրա շինողի օր—կյանքը ջրի նման երկարի)։ «Լոռի» ռեստորանային համալիրի ճակատին այսօր տեղադրված է «Լոռվա մեծերը» հարթաքանդակը, որի հեղինակը քանդակագործ Սարգիս Ղարիբյանն է (Սեւո)։ Իմացողը գիտի, որ քանդակագործը հետաքրքիր մտահղացում է ունեցել. չորս մետր լայնություն եւ մոտ երկու մետր բարձրություն ունեցող հարթաքանդակում պատկերված են լոռեցի հանրահայտ մեծեր Հովհաննես Թումանյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Սոս Սարգսյանը, Գուսան Զաքարյանը եւ մի խումբ մանուկներ, ովքեր նվագում եւ երգում են կանաչ, վիթխարի ընկուզենու տակ։ Հովվերգական այդ հուզիչ պատկերից քիչ հեռու՝ համալիրի մուտքի մոտ, մեզ դիմավորում է «խեղճ» Գիքորի հոյակապ արձանը։ Անցյալ տարեվերջին քաղաքի թումանյանակենտրոն այս հատված տեղափոխվեց թումանյանական թեմաների ներշնչումով կերտված մեկ ուրիշ քանդակ՝ «Հին օրհնություն» արձանը, որն իր տեսքով որոշակի ամբողջացրեց տարածքի գեղարվեստական նկարագիրը, հաղորդեց թումանյանական ուրույն ոգի։ Նշյալ երկու գործերի հեղինակը դարձյալ Սեւոն է։ Լոռեցի քանդակագործները մեր զրույցների ընթացքում բազմիցս վստահեցրել են, որ չեն սպառել Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունների թեմաներով մտորումներն ու ասելիքը, այսօր էլ շարունակում են թումանյանական թեմաներով նոր գործեր արարել, որոնք ժամանակի ընթացքում տեղ կգտնեն ոչ միայն այդ հատվածում, ոչ միայն Վանաձորում, այլեւ հանրապետության այլ բնակավայրերում։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

23-01-2013





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO