Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ՆԱԽԱԳԱՀ


Մինսկյան գագաթնաժողով

Բելառուսի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Իսկ ԱՊՀ բարեփոխման նախագիծը կներկայացվի 2007–ի հունիսին

Երեկ Մինսկում անցկացվել է ԱՊՀ հերթական գագաթնաժողովը, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես հաղորդել է «Արմինֆո»—ի թղթակիցը, ողջույնի խոսքով մասնակիցներին է դիմել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընդգծելով Համագործակցության կարեւոր նշանակությունը, նա նշել է, որ ներկայում գլխավոր խնդիրը կազմակերպության երկրների համագործակցության ձգտման պահպանումն է։ Նրա խոսքով, չնայած դժվարություններին՝ անհրաժեշտ է այսուհետեւ եւս զարգացնել համագործակցությունը։ Բելառուսի նախագահը նշել է, որ գագաթնաժողովի հիմնական նպատակը 12 պետությունների ձեւաչափով համագործակցության ռազմավարության մշակումն է։ Այնուհետեւ հանդիպման մասնակիցները հաստատել են օրակարգը։ ՌԴ առաջարկով հետաձգվել է ԱՊՀ տնտեսական դատարանի արձանագրության եւ փոխըմբռնման հուշագրի մասին հարցերի քննարկումը։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նշել է, որ հանդիպման օրակարգի հարցերի թվում է նաեւ հաջորդ գագաթնաժողովի անցկացման ժամկետի եւ վայրի հարցը։
Սկզբում հանդիպումն ընթացել է նեղ կազմով։ Այնուհետեւ տեղի է ունեցել ընդլյանված կազմով հանդիպում, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, ԱԳՆ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը եւ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը։ Քննարկման գլխավոր հարցը ԱՊՀ արդյունավետության բարձրացման եւ նրա զարգացման հեռանկարների մասին զեկույցն էր։
Մտքերի փոխանակություն է ծավալվել նաեւ հումանիտար ու տնտեսական ոլորտներում համագործակցության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի խնդիրների շուրջ։ Նիստի ընթացքում ստորագրվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք կընդլայնեն Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային—իրավական բազան։
ԱՊՀ կազմավորումից 15 տարի անց կարելի է վստահաբար փաստել, որ Համագործակցության ստեղծումն արդարացված էր եւ թույլ է տվել նոր պետություններին գոյատեւել խաղաղ պայմաններում, հայտարարել է Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ ԱՊՀ նախագահների անունից ելույթ ունենալով մամլո ասուլիսին։
Նազարբաեւի խոսքերով, 15 տարվա ընթացքում ստորագրված փաստաթղթերի ավելի քան 70 տոկոսը մնացել է թղթի վրա։ Այդ կապակցությամբ այսօր ստորագրվել եւ ընդունվել են միայն այն փաստաթղթերը, որոնց գծով լիակատար համաձայնություն է ձեռք բերվել Համագործակցության բոլոր անդամների շրջանում։ Նազարբաեւը հաղորդել է, որ գագաթնաժողովում որոշում է կայացվել՝ մինչեւ 2007 թվականի հունիսի 1—ը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին հանձնարարել մշակել Անկախ պետությունների համագործակցության բարեփոխման նախագիծ։ Ղազախստանը միշտ հանդես է եկել եւ հանդես կգա ինտեգրացիոն գործընթացների օգտին, հայտարարել է Ն. Նազարբաեւը։ Նա ընդգծել է, որ հանդիպումն անցել է կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտում։
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո Մինսկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքում երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը։
Ինչպես Մինսկից հաղորդել է «Արմինֆո»—ի թղթակիցը, հանդիպման ավարտին մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել ոչ նախագահները եւ ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նախագահների հանդիպմանը նախորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են նաեւ երկու երկրների արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Երեկ ուշ երեկոյան ՀՀ պատվիրակությունը վերադարձել է Երեւան։

***
ԱՊՀ—ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաեւին հարցրել են, թե ինչու չկայացավ Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների երկկողմ հանդիպումը։
«Պատշաճ չէ, որ ես մեկնաբանություններ անեմ իմ գործընկերների փոխարեն, դա իրենց հարցն է»,–ասել է Նազարբաեւը, ընդսմին ավելացնելով, որ Վլադիմիր Պուտինը եւ Միխայիլ Սահակաշվիլին «մեր ներկայությամբ կարծիքներ են փոխանակել»։
Լուսանկարը՝ Մարտին ՇԱՀԲԱԶՅԱՆԻ

29-11-2006





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO