Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Սպորտի ոլորտում կատարված ներդրումները ծառայում են նպատակին ու պատվաբեր են»

Պարգեւներ՝ մարզաշխարհի ներկայացուցիչներին

Միջազգային մրցաշարերում եւ մրցումներում պատվավոր տեղեր շահած ու մեդալներ բերած մեր մարզիկներին այս տարի տարեմուտին հյուրընկալել էր Գյումրին. Հայաստան բերված շուրջ 8 տասնյակ մեդալների 30 տոկոսը բաժին է ընկնում գյումրեցիներին։ Անցած շաբաթվա վերջին երկրի երկրորդ քաղաքում տոնական հանդիսության ժամանակ  մեր երկրի պատիվը բարձր պահած մարզիկները, նրանց մարզիչները, մարզական բժշիկները, ինչպես նաեւ հանրապետության լավագույն մարզական քաղաքային ու գյուղական համայնքները, մարզական ընտանիքը, աշակերտական սպարտակիադայում հաղթանակած դպրոցները երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանացան դրամական պարգեւների, մեդալների ու շնորհակալագրերի։
Նախագահը, 2006 թվականը սպորտի ոլորտում գնահատելով հաջող, գալիք տարում նորանոր հաջողություններ եւ բարձր տրամադրություն մաղթեց մարզիկներին։ Անցնող տարին հաջող է եղել այն առումով, որ մեր մարզիկները բերել են բավականին մեծ թվով մեդալներ, ու անհրաժեշտություն է առաջ եկել նախատեսված մրցանակային ֆոնդը կառավարության որոշմամբ գրեթե կրկնապատկել՝ հասցնելով 109 մլն դրամի։ Երկրի ղեկավարի խոսքերով, տարին հաջող էր նաեւ այն տեսակետից, որ սպորտի բնագավառում կատարվեցին լուրջ ներդրումներ ինչպես համայնքների, այնպես էլ գործարարների կողմից։ «Մյուս գործարարներին կհորդորեի նույնպես այդ բեռի տակ մտնել, քանի որ սպորտի ոլորտի ներդրումները ոչ միայն կծառայեն իրենց նպատակին, այլ նաեւ պատվաբեր կլինեն»,— նշեց նախագահը։ Համայնքային ներդրման լավագույն օրինակը ցույց է տվել Գյումրի քաղաքը, որտեղ արդեն գործում է քաղաքային ջրավազանը։ Տարվա ընթացքում սպորտկենտրոններ կառուցվեցին ու նորոգվեցին Աբովյան քաղաքում, մայրաքաղաքի Արաբկիր թաղային համայնքում եւ այլուր։ Նախատեսվում է, որ լուրջ ներդրումներ կլինեն թենիսի բնագավառում։
Լավագույն մարզական քաղաքային համայնք ճանաչվեցին Ալավերդին, ապա՝ Եղեգնաձորն ու Նոր Հաճնը։ Լավագույն մարզական գյուղական համայնքն Արմավիրի մարզի Արշալույս գյուղն է, իսկ լավագույն մարզական բակը Քաջարան քաղաքում է։ Դպրոցական սպարտակիադայում հաղթական երեք տեղերն զբաղեցնում են մայրաքաղաքի՝ համապատասխանաբար թիվ 6, 132 եւ 171 դպրոցները։
Երկրի ղեկավարի կողմից դրամական պարգեւներ ստացան տարբեր մարզաձեւերում միջազգային հաջողությունների հասած մարզիկներ Արմեն Նազարյանը, Նորայր Բախտամյանը, Կարեն Մնացականյանը, Մելինե Դալուզյանը, Առաքել Միրզոյանը, Անուշիկ Հակոբյանը, Արթուր Վարդանյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Ռոման Ամոյանը, Հրաչիկ Ջավախյանը եւ այլք։
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլոր մարզիկներին, «ում բախտ վիճակվեց միջազգային մրցումների ժամանակ բարձր պահել Հայաստանի դրոշը»։ «Մարզիկի համար չկա ավելի պատվաբեր բան, քան սեփական պետության դրոշը ծածանել աշխարհում»,— համոզված է նախարարը։ Անդրադառնալով շախմատային հաջողություններին՝ նա հավաստեց, որ մեր շախմատիստները մտադիր են շարունակել իրենց հաղթարշավը նաեւ 2007—08 թթ.։ «Հաջորդ օլիմպիական խաղերին՝ Պեկինում, մեր ոգին պետք է շարունակի հաղթական լինել»,—ընդգծեց Ս.Սարգսյանը։
Տոնական երեկոյի տանտերը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կարեւորեց, որ մարզական նման միջոցառումն առաջին անգամ անցկացվում է «հյուսիսային մայրաքաղաքում»։ Նա հիշեց, որ Գյումրին տվել է 4 օլիմպիական չեմպիոն, 50—ից ավելի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքով, անցնող տարվա մեծագույն ձեռքբերումը հայ շախմատիստների թուրինյան հաղթանակն էր։ Նա տեղեկացրեց, որ հանրապետությունում մեծ թափով շարունակվում են մարզական հաստատությունների կառուցումն ու հների նորոգումը։ Երկու ամսից շահագործման կհանձնվի եւս երեք մարզադպրոց՝ ծանրամարտի, ըմբշամարտի եւ համալիր հաստատություն։ Սպորտկոմիտեի նախագահը խոստովանեց, որ եղել են տարիներ, երբ դժվարությամբ են մարզիկներ գտել լավագույն մարզական տասնյակում ընդգրկելու համար, իսկ այս տարի Եվրոպայի եւ աշխարհի մեդալակիրների թիվն այնքան շատ է եղել, որ ստիպված են եղել կրկնապատկել մրցանակային ֆոնդը։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Գյումրի

26-12-2006





23-10-2020
ՀՀ-ն եւ հայկական բանակն իրենց վրա են վերցրել միջազգային հանրության գործառույթը
Հարյուր տարվա վաղեմության պատմությունը չի կրկնվի, քանի որ դասեր ...


23-10-2020
Հայանվեր թուրք գիտնականը՝ Թաներ Աքչամ
Նրա ներկայացրած ապացույցները երկրաշարժի ազդեցություն են թողնում հայոց ...


23-10-2020
Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել պատերազմում թուրքական կանոնավոր զորքերի ներգրավման համար
Ձախողելով ռազմական գործողությունները՝ ադրբեջանաթուրքական դաշինքը ձգտում է ընդլայնել հակամարտությունը


23-10-2020
Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը
Իսրայելի ու Թուրքիայի ծավալումը մեր տարածաշրջանում դուր չի գալիս ...


23-10-2020
Համաճարակային սպառնալիքը կվտանգի ամբողջ տարածաշրջանը
Այն միայն անմիջական ռազմական գործողությունների շրջաններին չէ, որ վերաբերում ...


23-10-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Շունը տիրոջը չի ճանաչում»
Անկարգության, խառնաշփոթի, իրարանցումի ամենադիպուկ բնու¬թագրումներից ...


23-10-2020
Յոթ փողերը
Յոթ հրեշտակները, որոնց մասին գրված է յոթերորդ կնիքը բացելու ...



23-10-2020
Ընդգծվել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի ...

23-10-2020
Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ
Արցախի նախագահի ուղերձն առաջնագծից
Արցախի ...

23-10-2020
Նոր թափ համահայկական շարժմանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախօրեի ...

23-10-2020
Հաղթելու ենք՝ այլընտրանք չունենք
Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO