Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.09.2010
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք ու Ամերիկան

Ցեղասպանության հարցը՝ օրակարգում

Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու վերաբերյալ հարցին ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ պատասխանեց. «Կարծում եմ՝ այստեղ, Հայաստանում վերաբերվելու խնդիր չունենք, թող Ամերիկայում լուծեն այդ հարցը։ Բայց, կարծում եմ, տեղյակ եք, որ Ամերիկայում Հայ դատի հանձնախումբը ե՛ւ հայտարարությամբ է հանդես եկել, ե՛ւ նամակ է հղել Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին՝ փոխանցելով իր դժգոհությունը, որ սրանով անտեսվում է ամերիկահայ համայնքը, եւ որ այսպիսի դիվանագետը չի կարողանալու Հայաստանում պետք եղած ձեւով ներկայացնել Ամերիկայի շահերը»։ Սենատոր Մենենդեսն արդեն հայտարարել է, որ շարունակելու է ընդդիմանալ այդ նշանակմանը։
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, կուսակցական գործիչ չլինելով եւ իրեն ազատ համարելով պատասխանատվությունից, նկատեց. «Շատ անխոհեմ նշանակում էր սա՝ անկախ ցեղասպանության հարցից։ Անխոհեմ, քանզի Հայաստան, որտեղ ավանդապաշտությունը բավական կարեւոր գործոն է, ուղարկել մեկին, որը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, չի բխում նաեւ Միացյալ Նահանգների շահերից»։
Թե ԱՄՆ նախագահն ապրիլի 24—ին կգօտագործի՞ «ցեղասպանություն» բառը, Կիրո Մանոյանը չգիտի. «Ջորջ Բուշի վրա ազդելու իրավական հնարավորություն, լծակ չկա։ Հարցը կներկայացվի Կոնգրես, որն իր տեսակետը կհայտնի։ Հավանականությունը մեծ է, որ առնվազն Ներկայացուցիչների պալատում բանաձեւը որդեգրվի։ Այն հիմնականում նույն բանաձեւն է, որ ներկայացվել էր ե՛ւ 2002–ին, ե՛ւ 2005–ին։ Այնտեղ հաստատվում է, որ ԱՄՆ–ը՝ սկսած Վիլսոնից, ինչպես նաեւ վերջին 30 տարիների ընթացքում՝ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը, ճանաչել են ցեղասպանության փաստը։
Կոչ է արվում ԱՄՆ նախագահին, որ այդ դեպքերի մասին խոսելով՝ «ցեղասպանություն» բառն անպայման օգտագործի»։ Բանաձեւը Կոնգրեսին կներկայացվի ամենաուշը երեքշաբթի օրը։
Հայ–թուրքական հարաբերություններն ավելի բարվոք վիճակո՞ւմ չէին լինի, եթե ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չլիներ։ Այս հարցին ի պատասխան՝ Կիրո Մանոյանը վկայակոչեց 1991—98թթ., երբ հարցն օրակարգում չէր, սակայն Թուրքիան ի սկզբանե հրաժարվեց դիվանագիտական կապեր հաստատելուց, ցեղասպանության ճանաչումից, Ադրբեջանի հետ միասին շրջափակման ենթարկեց մեր երկիրը։
«Այսինքն, պարզ է, որ ընդհակառակը, եթե մենք դուրս բերենք հարցը արտաքին քաղաքականության օրակարգից, Թուրքիայի վրա ճնշելու հնարավորությունները կպակասեցնենք։ Ճնշելու, որպեսզի լուրջ վերաբերվի Հայաստանին»։
Կ. Մանոյանը հիշեցրեց նաեւ, որ 1991—98թթ. Թուրքիան պահանջում էր, որ Հայաստանն իր լծակներն օգտագործի՝ սփյուռքին ստիպելով հրաժարվել ցեղասպանության հարցը բարձրացնելուց։ «Փոխանակ մե՛նք նախապայման դնենք, ինչի բարոյական բոլոր իրավունքներն ունենք, որ քեզ հետ կապ չենք ունենա, մինչեւ չճանաչես ցեղասպանությունը, իրե՛նք են նախապայման դնում, որ անընդունելի է»։
Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ

12-01-2007





02-09-2010
Քարե «Նարեկ» ու կանաչապատ այգի
Բարեկարգ Ավանն օրինակ է մյուսների համար



02-09-2010
Մի օր էլ անկախ Արցախը կհայտնվի աշխարհի քարտեզին
19 տարի առաջ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Սեպտեմբերի ...


 
02-09-2010
Չայլու. Ադրբեջանի «պարծանքն» ու խայտառակությունը
Ադրբեջանցիներն իրենց զոհերին  կանխամտածված թաքցնում են



02-09-2010
Ռուսական հացահատիկի էմբարգոն մասամբ վերացվել է
Ցորենը չի թանկացել. ավելացել է դրա տեղափոխման ...


 
02-09-2010
Ադրբեջանի քայլերը առաջացնում են ԵԱՀԿ ՄԽ–ի հիասթափությունը
Ադրբեջանի ձգտումները՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ ...


02-09-2010
Գրող Լեւոն Միրիջանյանի կիսանդրին՝ նրա անունը կրող դպրոցի բակում
Սեպտեմբերի 1–ը կրկնակի ուրախություն բերեց Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան ...


 
02-09-2010
Հայաստանում Նեղոսի տենդ չկա
2010—ի հուլիսից Ռուսաստանում լաբորատոր կերպով հաստատվել է Արեւմտյան Նեղոսի ...



02-09-2010
Այսօրվա դպրոցը պետք է որակ ապահովի
Տիգրան Սարգսյանն այցելել է ...

 
02-09-2010
Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են
Սեյրան Օհանյանն այցելեց Երեւանի ...

02-09-2010
Մի օր էլ անկախ Արցախը կհայտնվի աշխարհի քարտեզին
19 տարի առաջ հռչակվեց Լեռնային ...

02-09-2010
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ—ի ռեյտինգում առաջադիմել է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG