Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


«Սուրբ Հայաստանը»՝ Հայաստանի պատմության թանգարանում

Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Լուվրի թանգարանում փետրվարի 19—ից մայիսի 29—ը ֆրանսիացի այցելուներին հիացրած «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսն օգոստոս—սեպտեմբեր ամիսներին կներկայացվի նաեւ Հայաստանի պատմության թանգարանում։ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երեկ հրավիրված ասուլիսում փոխնախարար Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ հունիսի 11—ին արդեն կբերվեն բոլոր 212 ցուցանմուշները (այդ թվում՝ 31 խաչքարեր)։ Լուվրի տնօրինության հետ կնքված պայմանագրով ցուցադրությունն ամբողջությամբ թեմատիկ առումով եւ կառուցվածքով կվերստեղծվի այնպես, ինչպես Լուվրում, եւ թանգարանը կտրամադրի նաեւ անհրաժեշտ բոլոր պատվանդաններն ու ցուցափեղկերը։ Գ.Գյուրջյանի խոսքերով՝ ցուցահանդեսն ունեցել է մեծ արձագանք եւ միլիոնավոր այցելուներ։ Լուվրի հիմնական ցուցադրության յուրքանչյուր այցելու անցել է միջնադարյան գետնափոսերի միջով, որտեղ ներկայացված է եղել «Սուրբ Հայաստանը»։
Ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Մայր աթոռ Սբ Էջմիածնի գանձարանի, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտի եւ Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ նմուշները, պատկերված էր ժամանակագրական 6 բաժիններով. 4—5—րդ դարեր՝ «Քրիստոնեության ընդունումն ու հայոց գրերի ստեղծումը», 6—7—րդ դդ՝ «Առաջին «Ոսկե դարը» եւ հայոց եկեղեցու ինքնիշխանությունը», 8—13—րդ դդ՝ «Արաբականից մինչեւ մոնղոլական արշավանքներ», 13—15—րդ դդ՝ «Մեծ Հայք», 15—18—րդ դդ՝ «Պարսիկների եւ օսմանների միջեւ» խորագրերով։
Պատմության թանգարանի ցուցադրության ավարտին բոլոր ցուցանմուշները կվերադարձվեն թանգարաններին, հանրապետության տարբեր բնակավայրերից տարված խաչքարերը կվերադարձվեն իրենց տեղերը՝ կրելով ցուցանակ, որ ներկայացվել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում բացված ցուցահանդեսում։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը նշեց, որ թանգարանը 650 ցուցանմուշներով ներկայացվել է նաեւ Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպված եւս 9 ցուցադրություններում։
Նշենք նաեւ, որ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ Անելկա Գրիգորյանին եւ Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին հանձնեց Հանրապետության տոնի առիթով հայրենի մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով շնորհված ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումներն ու հուշանվերները։
Զավեն Սարգսյանը կոչումը պարտավորեցնող համարեց եւ նշեց, որ իրենց պարտքն է պահպանել եւ գալիք սերունդներին հասցնել թանգարանները։ Նա շնորհակալություն հայտնեց, որ իրենց ճիգերը գնահատվել են երկրի ղեկավարության կողմից։ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարաջանովի թանգարանը 5 ցուցադրություն է ունեցել։ Զ. Սարգսյանի համոզմամբ՝ տարվա միջոցառումների շնորհիվ շատերը ճանաչեցին Հայաստանը, եւ զբոսաշջության մեծ հոսք կսպասվի, ինչին «պետք է պատրաստ լինել»։

02-06-2007





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO